Գլխավոր տեղեկություն
Номер
N 4483-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 21.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
19.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
19.11.2024
Дата вступления в силу
22.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4483-Ա

«19» նոյեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՋԱՓՆՅԱԿ, Թ.ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.14/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արայիկ Ավետիսյանի և Գոհար Մանուկյանի լ/ա Արայիկ Ավետիսյանի դիմումը` Աջափնյակ, Թ.Նազարբեկյան թաղամասի հ.14/7 բնակելի տան, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գոհար Մանուկյանին և Արայիկ Ավետիսյանին պատկանող հ.14/7 բնակելի տան 1-ին հարկի տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.04.2023թ. հ.12042023-01-0337 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.10.2024թ. հ.Դ-125053-24 եզրակացությունը, ինչպես նաև «Արա Արտաշեսյան Արտորիկսի» ԱՁ-ի (որակավորում ունեցող անձ Արա Արտաշեսյան, վկայական №017) կողմից 20.09.2024 թվականին տրված շինությունների հատակագիծը.

 1. Աջափնյակ, Թ.Նազարբեկյան թաղամասի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գոհար Մանուկյանին և Արայիկ Ավետիսյանին պատկանող հ.14/7 բնակելի տան 1-ին հարկի տարածքի (ըստ 20.09.2024թ. շինությունների հատակագծի, ընդհանուր 130.6քմ) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

 2. Հանձնարարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

 3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։

 7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

Տ. Ավինյան