Գլխավոր տեղեկություն
Номер
N 4342-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.11.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
08.11.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
08.11.2024
Дата вступления в силу
14.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4342-Ա

«08» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԻԼԻԿՅԱՆ ՀԻՆ ԽՃՈՒՂՈՒ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Վիրաբյանի դիմումը` Սիլիկյան հին խճուղու հ.21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության և դրա զբաղեցրած հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03052024-01-0331 վկայական) գործառական նշանակությունները փոփոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.05.2024թ. հ.Դ-60959-24 եզրակացությունը և 15.10.2024թ. հ.Դ-118897-24 գրությունը.

1. Սիլիկյան հին խճուղու հ.21 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Վիրաբյանին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սիլիկյան հին խճուղու հ.21 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:

3. Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակությունների փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան