ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 oրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.4-րդ հոդվածով.
«Հոդված 36.4. |
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները |
1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոն ազատվում է շահութահարկի վճարումից այդ օրենքի համաձայն Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին (այսուհետ` Երաշխավորման ֆոնդ) կատարվող բոլոր վճարների, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, ներառյալ` այն եկամուտների մասով, որոնք ստացվել են Երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-74-Ն |
|