ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի փետրվարի 27-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 99-րդ հոդվածի չորրորդ մասում «համատեղ» բառը փոխարինել «համատեղությամբ աշխատողի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 117-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ հղիության ամբողջ ժամանակահատվածում (անհրաժեշտության դեպքում` բժշկական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի երկրորդ մասում «օրերի» բառը փոխարինել «օրվա» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 148-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությունը «կատարվող աշխատանքի» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 153-րդ հոդվածի երրորդ մասում «աստիճանից» բառը փոխարինել «աստիճան ցելսիուսից» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 169-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասությունում «տեղափոխվում» բառը փոխարինել «երկարաձգվում» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին նախադասությունում «աշխատանքի» բառի վրայից բութը հանել:
Հոդված 8. Օրենսգրքի 202-րդ հոդվածի առաջին մասի առաջին նախադասությունում «համապատասխան» բառից հետո ստորակետը հանել:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|