Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-74-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2011-31.12.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.655
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.05.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.06.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 oրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.4-րդ հոդվածով.

 

 «Հոդված 36.4.

 «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոն ազատվում է շահութահարկի վճարումից այդ օրենքի համաձայն Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին (այսուհետ` Երաշխավորման ֆոնդ) կատարվող բոլոր վճարների, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, ներառյալ` այն եկամուտների մասով, որոնք ստացվել են Երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 9

Երևան

ՀՕ-74-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան