Գլխավոր տեղեկություն
Номер
N 113-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 26.08.2024
Принят
Մեծամոր համայնքի ավագանի
Дата принятия
16.08.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
16.08.2024
Дата вступления в силу
27.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2024 թվականի N 113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1․ Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 274429․0 հազար ՀՀ դրամով։

2․ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 42250.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:

3․ Ծախսային մասով․

1) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 600․0 հազար ՀՀ դրամ:

2) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի

5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 6550․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 309529․0 հազար ՀՀ դրամ։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Կողմ -14

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հատված 1

 

 

Հատված 2

 

 

Հատված 3

 

 

Հատված 6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2024 թվական: