ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2917-Ա |
«30» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.54 ՇԵՆՔԻ Հ. 5,6,7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԵՎ ՆԿՈՒՂԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Էնվոյ Հոսթել» ՓԲԸ-ի լ/ա Զարինե Հովհաննիսյանի դիմումը` Պուշկինի փողոցի հ.54 շենքի, սեփականության իրավունքով «Էնվոյ Հոսթել» ՓԲԸ-ին պատկանող հ.5,6,7 հասցեում գտնվող բնակարանի և նկուղի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 13.01.2006թ. հ.2042465 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2024թ. հ.Դ-70129-24 եզրակացությունը, ինչպես նաև «Չափագրում Էլիտ» ՍՊԸ-ի (որակավորում ունեցող անձ Գոհար Խաչատրյան, վկայական №0263) կողմից 29.05.2024 թվականին տրված շինությունների հատակագիծը.
1. Պուշկինի փողոցի հ.54 շենքի, սեփականության իրավունքով «Էնվոյ Հոսթել» ՓԲԸ-ին պատկանող հ.5,6,7 բնակարանի և նկուղի նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը։
Տ. Ավինյան |