ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2397-Ա |
«28» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.4 ՇԵՆՔԻ Հ.3 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Գյուլզադյանի դիմումը՝ Ազատության պողոտայի հ.4 շենքի, սեփականության իրավունքով Հայկ Գյուլզադյանին պատկանող հ.3 բնակարանի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.04.2024թ. վկայական հ.15042024-01-0193, գաղտնաբառ՝ 6APWPTG6UDAU) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.06.2024թ. հ.Դ-68357-24 եզրակացությունը.
1. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Ազատության պողոտայի հ.4 շենքի, սեփականության իրավունքով՝ Հայկ Գյուլզադյանին պատկանող հ.3 բնակարանի մի հատվածի (ըստ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման հ.2325384 վկայականի շենքի հատակագիծը բաժնի՝ հ.4(4.6քմ), հ.5(25.8քմ), հ.6(1.8քմ) սենյակների) գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |