Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-155-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.790
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.06.2009
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.07.2009
Дата вступления в силу
18.07.2009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին

 

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով`

«16) իր կողմից սահմանված կարգով՝

ա. ԻԿԱՕ և(կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները և համապատասխանության վկայականի տրամադրումը,

բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները և ճանաչումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում`

 

1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Լիազորված մարմինը սահմանում է աերոնավիգացիոն սպասարկման միջոցների՝ օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության, վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ կարգերը, կանոններն ու հաղորդագրությունները և սահմանում է ապահովության պահանջները:».

2) չորրորդ նախադասության «ու մարմիններին» և «ու մարմինների» բառերը հանել:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) 10-րդ մասի «Ապահովության և անվտանգության նպատակով լիազորված մարմինը» բառերը փոխարինել «Լիազորված մարմինը ապահովության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակներով» բառերով.

2) 11-րդ մասի «Լիազորված մարմինն անցկացնում է միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի սերտիֆիկացված օդանավակայանների,» բառերը փոխարինել «Լիազորված մարմինն անցկացնում է քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների, սերտիֆիկացված աերոդրոմների,» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով`

«15. Սույն օրենքի իմաստով օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծառայություններ են հանդիսանում օդանավի կայանման գործընթացից սկսած մինչև թռիչքի իրականացման նպատակով շարժիչների գործարկման թույլտվություն ստանալու պահը, ուղևորների, ուղեբեռների գրանցման, օդանավի բեռնման, բեռնաթափման և չվերթի սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու կամ աղետալի իրավիճակում հայտնվելու դեպքերում կազմակերպվում են որոնման և փրկարարական աշխատանքներ՝ Չիկագոյի կոնվենցիայի 12-րդ հավելվածի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում անհրաժեշտ որոնման և փրկարարական միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի առաջին նախադասության «կողմից» բառից հետո հանել «սահմանված կարգով» բառերը, իսկ նույն նախադասությունը «հանգամանքից» բառից հետո լրացնել «, լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերով, երկրորդ նախադասությունում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

 

«5. Օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:»:

 

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածում 1-ին մասի «օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), ավիափոխադրողի մասնագրի, օդային ուղու շահագործման թույլտվությունների (լիցենզիայի) հիման վրա» բառերը փոխարինել «գործունեության տեսակի լիցենզիայի, օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), ավիափոխադրողի մասնագրի և օդային ուղու շահագործման թույլտվությունների հիման վրա» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքով» բառը փոխարինել «տարածքում» բառով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 11. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«2. Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:

Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 12. Օրենքի 52-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասի «համակարգող լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է լիազորված մարմնին» բառերը փոխարինել «համակարգում է լիազոր մարմինը» բառերով.

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Ավիացիոն անվտանգությունն ապահովում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները: Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպություններն ավիացիոն անվտանգության մասով իրենց գործառույթների ապահովման նպատակով կարող են ստեղծել ավիացիոն անվտանգության ծառայություններ:

Օդանավակայաններում ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

Ավիացիոն անվտանգության ծառայությունները հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ, և նրանց աշխատողներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել և կիրառել ծառայողական զենք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կրել սահմանված ձևի համազգեստ:

Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կողմից տրված և լիազորված մարմնի կողմից ճանաչված փաստաթղթով:

Լիազորված մարմինը սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակական ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր:»:

 

Հոդված 13. Օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, վնասվածքի կամ ուշացման դեպքում փոխադրողի պատասխանատվության չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-155-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան