ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2010 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացման ծրագիր» IDF 093846 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացման ծրագիր» IDF 093846 դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման կարգի հետ կապված առանձնահատկությունները` սահմանել, որ`
1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով.
2) ծրագրի համակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհուրդներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. փետրվարի 15 Երևան |