040.0524.29.08.00
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2000 թվականի N 524
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 460 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման համար նախատեսված գումարները բաշխելու մասին» N 460 որոշման 6-րդ կետի կատարումն ապահովելու, հանրակրթական դպրոցներում իրականացված նոր տեխնիկական փորձաքննության հետևանքով հիմնանորոգման առաջնահերթություն և հրատապություն ունեցող հանրակրթական դպրոցներն անվանացանկում ընդգրկելու, ինչպես նաև մրցույթների արդյունքում տնտեսված գումարները վերաբաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման համար նախատեսված գումարները բաշխելու մասին» N 460 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգման ենթակա հանրակրթական դպրոցների անվանացանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Ընդունել ի գիտություն, որ, ելնելով հանրակրթական դպրոցների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման հրատապությունից, մինչև 2000 թվականի օգոստոսի 22-ը հանրակրթական դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցույթներին չմասնակցած հանրակրթական դպրոցների հիմնանորոգման համար պատվիրատուները (Հայաստանի Հանրապետության մարզպետներ, Երևանի քաղաքապետ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն) կարող են գնումները կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 3-րդ կետին, 23 հոդվածի 2-րդ կետին և 44 հոդվածին համապատասխան:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը սահմանված կարգով տնտեսված միջոցներն օգտագործել նույն կամ այլ դպրոցներում լրացուցիչ ծավալների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու, կամ ենթակա դպրոցների համար գույք և շինանյութ ձեռք բերելու նպատակով` հիմնավորող փաստաթղթերը նախապես ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
(3-րդ կետը լրաց. 23.09.00 N 588)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 29-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին հիմնանորոգվող հանրակրթական դպրոցների` ըստ պատվիրատուների
(մլն դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|