ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2008 թվականի N 725-Ա
ՎԱՀԵ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով թավջութակահար Վահե Ռոստոմյանի` երաժշտական կատարողական արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, հայկական երաժշտարվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վահե Ստեփանի Ռոստոմյանին (ծնվ.` 1983 թ. հուլիսի 20-ին, քաղ. Երևան, Իսրայելյան 37, բն. 24) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը:
(Որոշումը փոփ. 29.10.09 N 1247-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|