Գլխավոր տեղեկություն
Номер
N 1192-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.21/70(1159).1 Հոդ.916.12
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2015
Дата вступления в силу
31.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1192-Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՈՒ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման ու պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին` երկամսյա ժամկետում հաստատել պեստիցիդների արտադրության, պահպանման և իրացման մասին եզրակացության ձևը:

(3-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող (այսուհետ` իրացվող) պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության գործընթացը:

2. Սույն կարգը չի տարածվում «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների վրա:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.

2) փորձաքննություն` պեստիցիդների և ագրոքիմիկատների խմբաքանակից վերցված նմուշների լաբորատոր փորձարկում` սահմանված չափորոշչին՝ ազդող նյութի համապատասխանության որոշման նպատակով, բացառությամբ օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց դեպքում փորձաքննությունը՝ յուրաքանչյուր խմբաքանակի համար ներմուծողի կողմից տրամադրված լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի ուսումնասիրությունն է.

3) խմբաքանակ՝ նույնանման որակական հատկանիշներ ունեցող պեստիցիդ կամ ագրոքիմիկատ, որը նախատեսված է մեկ տրանսպորտային միջոցով մեկ նշանակման կետ մեկ ստացողին ուղարկելու համար․

4) կետային նմուշ` պեստիցիդների և ագրոքիմիկատների ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում միացյալ նմուշի ձևավորման համար.

5) միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.

6) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` առանձնացված` լաբորատոր փորձաքննության համար.

7) պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.

8) իրացնող` պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող, արտահանող, արտադրող, պահպանող ու իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

9) լաբորատորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիա:

(3-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն, լրաց., խմբ. 25.04.24 N 581-Ն)

 

III. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների նմուշառումը (այսուհետ` նմուշառում) իրականացնում է լիազորված մարմինը (այսուհետ` նմուշառու):

5. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից։

6. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:

7. Պեստիցիդների խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`

 

NN
ը/կ

Խմբաքանակի տարավորված
միավորի քանակը (հատ)

Կետային նմուշառման
քանակը (հատ)

1.

մինչև 50

3

2.

51-150

5

3.

151-400

8

4.

401-800

12

5.

801-1500

16

6.

1501-3000

22

7.

3001-5000

28

8.

5000-ից ավելի

30

 

8. Տարայով պահպանվող կամ փոխադրվող ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`

1) մինչև 50 տարայի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տարայից.

2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդ տարայից.

3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից.

4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից.

5) 1001-5000 տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից:

9. Կետային նմուշառումը կատարվում է ճեղքաձև նմուշառման սարքի միջոցով` հորիզոնական դիրքում գտնվող տարայի հակադիր կողմերից:

10. Առանց փաթեթավորման, շարժման մեջ գտնվող կամ շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է`

1) ագրոքիմիկատի բեռնման, բեռնաթափման կամ փաթեթավորման գործընթացների ժամանակ՝ մեխանիկական նմուշառման սարքի միջոցով կամ ձեռքով` անընդմեջ կամ հավասարաչափ դադարներով.

2) շեղջով լցված ագրոքիմիկատից նմուշառումը կատարվում է ձեռքի փակվող նմուշառման սարքի միջոցով, շեղջի` առնվազն 30 սանտիմետր խորությունից, երկու հակադիր կողմերից: Ընդհանուր զանգվածից նմուշների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 20-25 սանտիմետր: Չի թույլատրվում շեղջի գագաթից 50 սանտիմետր ցածր և շեղջի հատակից 50 սանտիմետրից բարձր նմուշառում կատարել:

11. Յուրաքանչյուր վագոնից ագրոքիմիկատի նմուշը վերցվում է կարճակոթ գոգավոր թիակով, երկու անգամ`

1) առաջին` ագրոքիմիկատի բեռնաթափման ընթացքում` վագոնի դռան բացվածքից.

2) երկրորդ` ագրոքիմիկատի բեռնաթափումից հետո.

3) վերցվում է 3-ական կետային նմուշ` վերին, միջին և ներքին շերտերից, աջ և ձախ կողմերից: Կետային նմուշները միախառնում և կազմում են միացյալ նմուշ, որից առանձնացվում է միջին նմուշը: Միջին նմուշի քանակը պետք է կազմի յուրաքանչյուր վագոնում առկա ագրոքիմիկատի քաշի 0,002 տոկոսից ոչ պակաս:

12. Ավտոմեքենաների բեռնախցիկից նմուշառումը կատարվում է`

1) մինչև 5 տոննա տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսն անկյունագծերով բաժանվում է 7 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ.

2) 5 տոննայից ավելի տարողությամբ ավտոմեքենայում առկա ագրոքիմիկատի մակերեսը բաժանվում է 10 քառակուսու, և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում է մեկ կետային նմուշ:

13. Յուրաքանչյուր կետային նմուշի քանակը պետք է կազմի 400 գրամից ոչ պակաս:

14. Կետային նմուշները միախառնում, կազմում են միացյալ նմուշ և համապատասխան սարքավորմամբ բաժանում միջին նմուշների` 1-2.5 կիլոգրամ քաշով:

15. Պեստիցիդների յուրաքանչյուր կետային նմուշ պետք է լինի 30 գրամից (միլիլիտրից) ոչ ավելի:

16. Փորձաքննության համար նմուշառումն իրականացվում է, նմուշները ծածկագրվում, կապարակնքվում կամ դրոշմակնքվում են, և նմուշառման ակտը ձևակերպվում է լիազորված մարմնի ներկայացուցչի կողմից` իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ։

17. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման մասին ակտ՝ համաձայն N 1 ձևի, որում ներառվում են`

1) նմուշառման վայրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

2) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.

3) իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ է իրականացվել նմուշառումը.

4) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը (ԱՏԳԱԱ-ի ծածկագիր).

5) արտադրող երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը.

6) թողարկման տարեթիվը և ամիսը, պիտանիության ժամկետը.

7) խմբաքանակը (զանգվածը կամ ծավալը).

8) միջին նմուշի և պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը կամ ծավալը)։

 

IV. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Նմուշառուն խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Նմուշառուի կողմից կատարվում է նմուշի համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո դրանք ներկայացվում է լաբորատոր փորձաքննության:

(18-րդ կետը խմբ. 25.04.24 N 581-Ն)

19. Նմուշն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`

1) ուղեկցող նամակի առկայությունը.

2) փաթեթավորման պահպանվածությունը.

3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը։

20. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 19-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում և վերադարձվում է գրավոր հիմնավորմամբ։

21. Լիազորված մարմինը փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառում է առանձին գրանցամատյանում՝ համաձայն N 2 ձևի։

22. Լաբորատորիան մեկօրյա ժամկետում` վերցված նմուշների փորձաքննության արդյունքների մասին կազմում է արձանագրություն՝ համաձայն N 3 ձևի, երկու օրինակից, որոնցից մեկն ուղարկում է լիազորված մարմին, իսկ երկրորդը մնում է լաբորատորիայում։

23. Փորձաքննության մասին արձանագրությունն ստորագրում են փորձաքննություն կատարողը և լաբորատորիայի ղեկավարը։ Փորձաքննության մասին արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով։

24. Լիազորված մարմինը փորձանմուշի փորձաքննության մասին արձանագրությունն ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացություն։

24․1․ Սույն կարգի 4-24-րդ կետերի դրույթները չեն տարածվում օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման դեպքերի վրա։ Նշված խումբ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձինք լիազորված մարմին են ներկայացնում`

1) դիմում (իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը դիմումում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).

2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.

3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).

4) բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը․

5) ներմուծվող կամ արտահանվող խմբաքանակի համար՝ փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթուղթը․

6) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակին նույնականացնող փաստաթուղթը։

(24.1-ին կետը լրաց. 25.04.24 N 581-Ն)

24․2․ Լիազորված մարմինը սույն կարգի 24․1-ին կետով սահմանված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման դեպքում՝ ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը և այն ներկայացնելուց հետո 24-ժամվա ընթացքում փորձաքննության արդյունքների հիման վրա տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման մասին եզրակացություն։

(24.2-րդ կետը լրաց. 25.04.24 N 581-Ն)

25. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման ու արտահանման մասին եզրակացությունները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև այլ երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերի:

(25-րդ կետը լրաց. 16.02.23 N 186-Ն)

26․ Հայտատուի ներկայացրած հայտում կամ դրան կից փաստաթղթերում թերությունների կամ անհամապատասխանությունների առկայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին: Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է համալրի դրանք կամ վերացնի անհամապատասխանությունները:

(26-րդ կետը լրաց. 25.04.24 N 581-Ն)

27․ Պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման կամ արտահանման մասին եզրակացության տրամադրումը մերժվում է, եթե՝

1) սույն կարգի 26-րդ կետում սահմանված ժամկետում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը․

2) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի փորձաքննության արդյունքները բացասական են․

3) պեստիցիդի և ագրոքիմիկատի ներմուծման և արտահանման մասին եզրակացության տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված է։

(27-րդ կետը լրաց. 25.04.24 N 581-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

Ն Մ ՈՒ Շ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Ս Ի Ն  Ա Կ Տ  N ____

 

____ _____________ 20  թ.

 

_____________________________________________________________________________ ում

(վայրը, որտեղ կատարվել է նմուշառումը)

ես` _____________________________________________________________________________,

(նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը)

________________________________________________________________________________- ի

(իրացնողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ներկայությամբ` փորձաքննության նպատակով հաստատված կարգով վերցրել եմ միջին նմուշ։

__________________________________________________________________________________

(պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը)

Արտադրող` ______________________________________________________________________

(երկիրը, կազմակերպության կամ մատակարարի անվանումը, գտնվելու վայրը)

 

Թողարկման ամսաթիվը

______________________,

(ամիսը, տարեթիվը)

պիտանիության ժամկետը _____________

 

 

Խմբաքանակը ___________________________________________________________________

(զանգվածը կամ ծավալը)

Միջին նմուշի քանակը ____________________________________________________________

(զանգվածը կամ ծավալը)

 

Պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը

_______________________________
(զանգվածը կամ ծավալը)

 

 

 

Նմուշառու ___________________

   (ստորագրությունը)

    ________________________

(անունը, ազգանունը)

 

Իրացնող (ներկայացուցիչ)

____________________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԿԱՄ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պեստիցիդներ կամ ագրոքիմիկատներ ներմուծողի, արտահանողի,
արտադրողի, պահպանողի կամ
իրացնողի անվանումը կամ անունը, ազգանունը և նմուշի
ծածկագիրը

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի
անվանումը, ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Արտադրող
երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը, գտնվելու վայրը

Նմուշառման
ակտի համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Նմուշի քանակը (գրամ, միլիլիտր)

Փորձաքննության արդյունքները (արձանագրության
համարը,
ամսաթիվը)

1

2

3

4

5

6

7

             
             
             

Ձև N 3

 

_______________________________________________________________________

(փորձաքննությունն իրականացնող լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

Փ Ո Ր Ձ Ա Ք Ն Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Մ Ա Ս Ի Ն  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ____

 

 

___ _________ 20  թ.

 

 

 

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը ___________________________________

 

Ուղեկցող նամակի համարը, ամսաթիվը _______________________________________

 

Նմուշի ծածկագիրը ____________, նմուշն ստանալու ամսաթիվը ___________________

 

Փորձարկվող նմուշի (նմուշների) քանակը ______________________________________

 

Ազդող նյութի քանակի որոշման մեթոդիկան ____________________________________

 

_______________________________________________________________________

 

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը, ԱՏԳԱԱ-ի ծածկագիրը

Ազդող նյութը

Արտադրող երկիրը, կազմակերպությունը
կամ մատակարարը

Ցուցանիշը

Եզրակացություն սահմանված
չափորոշիչներին համապատաս-
խանության մասին

ըստ
սահմանված
չափորոշիչների

փաստացի`
ըստ
փորձաքննության

           
           

 

Արձանագրությունը կազմված է __________ օրինակից:

 

Փորձաքննություն կատարող

______________________
(ստորագրությունը)

______________________
(անունը, ազգանունը)

 

Լաբորատորիայի ղեկավար

_____________________
(ստորագրությունը)

_____________________
(անունը, ազգանունը)

 

     Կ.Տ.

(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն, լրաց. 16.02.23 N 186-Ն, լրաց., խմբ. 25.04.24 N 581-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ______

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու __________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

_______________________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը ____________________

 

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը

ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը

Քանակը (կգ կամ լ)

Թողարկման ամիսը,

տարեթիվը

       
       

 

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ թույլատրվում է _________________________

պեստիցիդը կամ ագրոքիմիկատը ներկրել Հայաստանի Հանրապետություն:

 

Կատարող

——————

(ստորագրությունը)

————————————————————

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 ____ ___________ 20 թ.

 

(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն, խմբ. 25.04.24 N 581-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N___________

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

______________________________________________________________________________

(գտնվելու վայրը կամ հասցեն)

 

Արտադրող երկիրը, կազմակերպությունը կամ մատակարարը _________________________

_______________________________________________________________________________

 

Պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանումը

ԱՏԳԱԱ-ի

ծածկագիրը

Քանակը (կգ կամ լ)

Թողարկման

ամիսը, տարեթիվը

       
       

 

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ թույլատրվում է _____________________

պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտահանել Հայաստանի Հանրապետությունից:

 

Կատարող

——————

(ստորագրությունը)

————————————————————

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 ____ ___________ 20 թ.

 

(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն, խմբ. 25.04.24 N 581-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.04.2024, N 581-Ն 05.05.2024, N 1192-Ն
16.02.2023, N 186-Ն 17.02.2023, N 1192-Ն
14.01.2021, N 47-Ն 20.01.2021, N 1192-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան