ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1027-Ա |
«20» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի Հ.4739-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 10.01.2025թ. հ.Կ-10012025-01-0120 որոշումը, ինչպես նաև Արման Կիրակոսյանի՝ ի դեմս ներկայացուցչի 03.02.2025թ. հ.Դ-12027-25 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 6-ի «Երևան, Արաբկիր, Լեռ Կամսարի փողոց հ.15/7 հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Արման Սամվելի Կիրակոսյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու, հողամասի և կառույցի գործառնական նշանակությունները սահմանելու մասին» հ.4739-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 2-րդ և 3-րդ կետերում «տարածք» բառը փոխարինել «շվաքարանը և ծածկ» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
