040.0054.02.02.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1999 թվականի N 54
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 82 ՈՒ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 311 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 05.10.99 N 624)
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը հանձնված շենքերում և շինություններում`
ա) նախագծային, գիտահետազոտական ինստիտուտներին և այլ կազմակերպություններին տարածքներ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաստատած նորմատիվների սահմաններում.
բ) մինչև 1999 թվականի հունվարի 1-ը հասարակական-քաղաքական կազմակերպություններին վարձակալության հանձնված տարածքների վարձավճարները մինչև 2000 թվականի հունվարի 1-ը գանձվում են վարձակալական պայմանագրով սահմանված չափով.
գ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը այն նախագծային, գիտահետազոտական ինստիտուտները, որոնք հանդիսանում են պետական փակ բաժնետիրական ընկերություններ, և բյուջետային հիմնարկներն ազատել վարձավճարներից.
դ) 2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2001 թվականի հունվարի 1-ը նախագծային և գիտահետազոտական ինստիտուտների համար սահմանված կարգով հաշվարկված վարձավճարների նկատմամբ կիրառել զեղչ 0,5 գործակցի չափով:
(2-րդ կետը լրաց. 25.05.99 N 348)
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում գիտահետազոտական և նախագծային ինստիտուտներին և այլ կազմակերպություններին տրամադրվող տարածքների համար մշակել նորմատիվներ:
4. (կետն ուժը կորցրել է 22.02.01 N 125)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և տարածքների հաշվառումն ու օգտագործումը կանոնակարգելու մասին» N 311 որոշման 2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |