ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 420-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ ու 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կառավարական փողոց 3 շենք հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 718,400,000 դրամ շուկայական արժեքով, 535.6 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Կենտրոն, Կառավարական տուն 3, գրանցման համարը՝ 222.160.1199866)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 346 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել հիմնադրամից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում՝
1) հիմնադրամի հետ կնքել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2020 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ քաղ. Երևան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 56/0020 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |