ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 340-Ա
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Հարություն Ազգալդյանին 2023 թվականի մարտի 27-30-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության շրջանակներում կազմակերպվող իրավակիրարկման կոմիտեի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Հարություն Ազգալդյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
24.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |