ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
10 հունիսի 2022 թվականի |
թիվ 95 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ․ Սուլթանով |
Ա․ Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 10-ի թիվ 95 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվող
1. 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ ենթակետերով՝
«9) բալերի քանակի մասին տեղեկությունները (դրանց հաշվեգրման դեպքում).
10) ապրանքի ծագման մասին փաստաթղթի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը։»։
2. Նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝
ա) V բաժինը «8705-ից Միջոցներ ավտոտրանսպորտային՝ հատուկ նշանակության, այլ՝ այլ խմբավորումներում չներառված» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«8708 91-ից Ռադիատորներ և դրանց մասերը՝ այլ՝ սույն բաժնի ապրանքների համար՝ բացառությամբ այն ապրանքների, որոնք նշված են «8705-ից Միջոցներ տրանսպորտային՝ կոմունալ տնտեսության և ճանապարհների պահպանման համար», «8705-ից Միջոցներ ավտոտրանսպորտային՝ հատուկ նշանակության, այլ՝ այլ խմբավորումներում չներառված» դիրքերում, ՄՄ ՏԿ 018/2011-ին վերաբերող տրանսպորտային միջոցի շասսիի վրա |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով. երրորդ երկրների ծագման՝ արտադրության ժամանակ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 40 տոկոսից ոչ ավելի. անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային ցուցանիշների վրա ազդող) հետևյալ այն տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք ընդհանուր առմամբ գնահատվում են 40 բալով՝ մետաղի լազերային ու թերթավոր ձևում (5 բալ). մետաղի սառը, թերթավոր դրոշմում (5 բալ). եռակցման տեխնոլոգիաներ՝ ինչպես կիսաավտոմատ, այնպես էլ ավտոմատ եռակցման (5 բալ). մետաղների ջերմային մշակում, մխում (5 բալ). վերահսկվող մթնոլորտում ալյումինի և գունավոր մետաղների զոդում (10 բալ). արույրե նյութերի եռակալում՝ հալանյութի կիրառմամբ (5 բալ). ներկման երկու տեսակ՝ պենտաֆտալային ներկերով ու փոշեներկերով՝ էլեկտրաստատիկ դաշտում (5 բալ). նյութերի քիմիական մշակում, խածատում, ցինկապատում և լվացման տարբեր գործընթացներ (5 բալ). մետաղների մեխանիկական մշակում, շրջատաշում, ֆրեզում, էլեկտրաէրոզիոն մշակում (5 բալ). թերթավոր նյութերի հպումային եռակցում (5 բալ). փայտանյութից և ստվարաթղթից փաթեթվածքի պատրաստում (3 բալ). հավաքման գործողություններ (5 բալ). գործարանային ընդունման-հանձնման փորձարկումներ (5 բալ)». |
բ) XI բաժինը «6307 90 980 0-ից Բժշկական դիմակներ (բացառությամբ FFP1, FFP2, FFP3 պաշտպանության դասերի ֆիլտրող կիսադիմակների)» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«8418 69 000 8-ից Սառնարաններ, սառցարաններ՝ դեղագործական, բժշկական կամ համակցված Սառնարաններ համակցված՝ լաբորատոր |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. արտադրողի կառուցվածքում սեփական կոնստրուկտորատեխնոլոգիական ստորաբաժանման առկայություն. արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողություններից առնվազն 5 գործողության իրականացում՝ նախապատրաստական (ձուլում, և (կամ) կռում, և (կամ) դրոշմում, ծակատում, կտրատում). դետալների ջերմային մշակում. դետալների մեխանիկական մշակում. եռակցում. նյութերի քիմիական կազմի, մեխանիկական հատկությունների վերլուծություն, չքայքայող հսկողություն. արդյունաբերական ապրանքի կազմում ճնշման տակ աշխատող ջերմափոխանակիչ սարքավորումների և անոթների պատրաստում. հավաքում. ներկում և (կամ) պաշտպանիչ պատվածքների զետեղում (անհրաժեշտության դեպքում). դետալների ու հանգույցների անհրաժեշտ միջանկյալ փորձարկումների անցկացում. ընդունման և ընդունման-հանձնման փորձարկումների անցկացում |
9018 11 000 0 Էլեկտրասրտագրերի օպերատիվ հսկողության համալիր՝ պարագաներով Սրտագրանցիչներ դյուրակիր՝ պարագաներով Թվային էլեկտրասրտագրական կերպափոխիչ՝ պարագաներով |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով. անդամ պետություններից մեկի տարածքում վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. ծրագրային ապահովման կամ անդամ պետությունների տարածքներում արտադրված տպատախտակներն արտադրության ժամանակ օգտագործելու նկատմամբ իրավունքների առկայություն <9>. |
9018 19 100 0-ից Էլեկտրասրտագրերի և զարկերակային ճնշման երկարատև մշտադիտարկման համակարգ՝ պարագաներով 9018 90 100 0-ից Զարկերակային ճնշման օրական ավտոմատ չափման մոնիտորներ՝ պարագաներով |
արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրների ծագման նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ ապրանքի գնի 50 տոկոսից ոչ ավելի. անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝ հավաքում սարքաբերում, որակի հսկողություն փաթեթավորում». |
գ) բաժին XIII՝
«8413-ից Պոմպեր կենտրոնախույս՝ հեղուկների մատուցման՝ այլ (բացի նավթի մայրուղային ու բարձրացման պոմպերից, ԳՕՍՏ 32601-2013-ի պահանջներին համապատասխան պատրաստված պոմպերից, սնող և կոնդենսատային պոմպերից, Ե տիպի երկկողմանի մուտքով պոմպերից և կոյուղու սուզապոմպերից՝ 2000 մ3/ժ-ից ավելի արտադրողականությամբ)» դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«3815 Ռեակցիաների հարուցիչներ (ինիցիատորներ), ռեակցիաների արագարարներ և կատալիզատորներ` այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ սինթեզ. խառնում. տոգորում. չորացում. շիկացում. փորձարկում. փաթեթավորում. երրորդ երկրների ծագման՝ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 10 տոկոսից ոչ ավելի |
7309 00 100 0 Ամբարներ, ցիստեռններ, բաքեր և նույնանման տարողություններ սև մետաղներից՝ գազերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից)՝ 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսապատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ նախապատրաստական արտադրություն (ձուլում, կռում, դրոշմում). ջերմամշակում (մխում, նորմալացում, մխամեղմում). մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակահանում, հղկում, փայլեցում). եռակցում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ). նյութերի քիմիական կազմի, մեխանիկական հատկությունների վերլուծություն. չքայքայող հսկողություն. արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում. ներկում և պաշտպանիչ պատվածքների զետեղում. երրորդ երկրների ծագման՝ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի տոկոսային բաժնի պահպանում՝ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 30 տոկոսից ոչ ավելի. |
7311 00 Տարողություններ սեղմված կամ հեղուկացված գազի համար՝ սև մետաղներից |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. անդամ պետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արդյունաբերական ապրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն այդ անդամ պետության ստանդարտներին համապատասխան. անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ բոլոր տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում). ջերմամշակում (արտադրության տեխնոլոգիական գործընթացում առկայության դեպքում). մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակահանում, հղկում, փայլեցում). եռակցում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ) կամ հակադարձ արտամղման մեթոդի կիրառում. նյութերի քիմիական կազմի, մեխանիկական հատկությունների վերլուծություն. չքայքայող հսկողություն. արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում. ներկում և պաշտպանիչ պատվածքների զետեղում. երրորդ երկրների ծագման՝ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի տոկոսային բաժնի պահպանում՝ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 20 տոկոսից ոչ ավելի |
7311 00-ից Տարողություններ՝ հեղուկացված ածխաջրածնային գազի համար |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արդյունաբերական ապրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն այդ անդամ պետության ստանդարտներին համապատասխան. անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում). թերթավոր գլոցվածքի և դրանից նախապատրաստվածքների դեֆորմացում (գրտնակում և սառը կետային դեֆորմացում մամլիչի վրա). մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակահանում, հղկում, փայլեցում). արտադրատեսակների, դետալների և հանգույցների միջանկյալ հսկողության իրականացում. արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում. եռակցում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ) կամ հակադարձ արտամղման մեթոդի կիրառում. հակակոռոզիոն մշակում. պաշտպանիչ պատվածքների զետեղում. երրորդ երկրների ծագման՝ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի տոկոսային բաժնի պահպանում՝ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 10 տոկոսից ոչ ավելի». |
«8414 90 000 0 Մասեր՝ օդային կամ վակուումային պոմպերի, օդային կամ գազային կոմպրեսորների և օդափոխիչների համար. մասեր՝ օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ թասակների կամ օդափոխիչներով պահարանների համար՝ ֆիլտրերով կամ առանց ֆիլտրերի» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«8419 60 000 0 Մեքենաներ՝ օդը կամ գազերը հեղուկացնելու համար |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ բոլոր տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում). ջերմամշակում (մխում, նորմալացում, մխամեղմում). մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակահանում, հղկում, փայլեցում). եռակցում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ). նյութերի քիմիական կազմի, մեխանիկական հատկությունների վերլուծություն. չքայքայող հսկողություն. արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում. ներկում և պաշտպանիչ պատվածքների զետեղում. երրորդ երկրների ծագման՝ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի տոկոսային բաժնի պահպանում՝ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 20 տոկոսից ոչ ավելի |
8421 31 000 0-ից 8421 32 000 0-ից 8421 39-ից Սարքավորումներ և սարքվածքներ՝ գազերի ֆիլտրման կամ մաքրման համար |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. անդամ պետություններից մեկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արտադրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն անդամ պետություններից մեկի ստանդարտներին համապատասխան. անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ բոլոր տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում). ջերմամշակում (մխում, նորմալացում, մխամեղմում). մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակահանում, հղկում, փայլեցում). եռակցում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ). նյութերի քիմիական կազմի, մեխանիկական հատկությունների վերլուծություն. չքայքայող հսկողություն. արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում. ներկում և պաշտպանիչ պատվածքների զետեղում. արտադրատեսակների, դետալների ու հանգույցների միջանկյալ հսկողության իրականացում. երրորդ երկրների ծագման՝ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի տոկոսային բաժնի պահպանում՝ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 30 տոկոսից ոչ ավելի |
8421 29 000 3 Նավթի մաքրման համար զատիչներ |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. անդամ պետություններից մեկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ արդյունաբերական ապրանքի փորձարկումների անցկացում՝ անդամ պետություններից մեկի տարածքում տեղակայված փորձարկման ստենդի վրա։ Փորձարկման սարքավորումները պետք է հավաստագրվեն անդամ պետություններից մեկի ստանդարտներին համապատասխան. անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ բոլոր տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ նախապատրաստական գործողություններ (ձուլում, կռում, դրոշմում). ջերմամշակում (մխում, նորմալացում, մխամեղմում). մեխանիկական մշակում (շրջատաշում, գայլիկոնում, ներտաշում, պարուրակահանում, հղկում, փայլեցում). եռակցում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ). արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում. ներկում և պաշտպանիչ պատվածքների զետեղում. արտադրատեսակների, դետալների ու հանգույցների միջանկյալ հսկողության իրականացում. երրորդ երկրների ծագման՝ արդյունաբերական ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի տոկոսային բաժնի պահպանում՝ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ նյութերի ընդհանուր քանակի գնի 30 տոկոսից ոչ ավելի |
8430 41 000-ից 8430 49 000-ից Մեքենաներ հորատող |
անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ առնվազն 5 տարի ժամկետով<8>. անդամ պետություններից մեկի տարածքում արդյունաբերական ապրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն. անդամ պետություններից մեկի տարածքում հորատման մեքենաների համար փորձարկման սարքավորումների և պոլիգոնի առկայություն՝ ստուգիչ հավաքում և ընդունման-հանձնման փորձարկումներ անցկացնելու համար. անդամ պետությունների տարածքներում արդյունաբերական ապրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (առանցքային պարամետրերի վրա ազդող) հետևյալ բոլոր տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝ ջերմամշակում (մխում, նորմալացում, մխամեղմում). եռակցում (ագրեգատների շրջանակ, շրջակապի դետալներ) և մակահալում. մեխանիկական մշակում. արտադրատեսակների (դետալների, հանգույցների, ագրեգատների) հավաքում. ներկում և պաշտպանիչ պատվածքների զետեղում. ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված՝ երրորդ երկրներից դետալների, հանգույցների և համալրողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ դետալների, հանգույցների և համալրողների ընդհանուր քանակի գնի 15 տոկոսից ոչ ավելի». |
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ XIV բաժնով՝
« |
|
». |
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ծանոթագրություններով՝
«Ըստ «նավթագազային մեքենաշինություն» և «բժշկական արտադրատեսակներ» ճյուղերի՝
<8> Անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայության հաստատում են համարվում հետևյալ փաստաթղթերը՝
1) իրավաբանական անձի կողմից (սեփական ուժերով) կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի մշակման և պատրաստման դեպքում՝ այդպիսի փաստաթղթեր մշակելու մասին հրամանը կամ ավելի վաղ մշակված կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերն օգտագործելու մասին հրամանը.
2) իրավաբանական անձի կողմից պատրաստի կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերը դրանք մշակողից կամ դրանց իրավատիրոջից ձեռք բերելու դեպքում՝ համապատասխան պայմանագիրը կամ բացառիկ իրավունքի օտարման մասին պայմանագիրը կամ լիցենզային պայմանագիրը, ինչպես նաև նշված պայմանագրերի անբաժանելի մասը հանդիսացող՝ կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերը փոխանցելու մասին ակտը.
3) արտադրանքն արտադրող ձեռնարկության համար արտադրանքի վերաբերյալ կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերը մշակող ձեռնարկության կողմից մշակելու աշխատանքներ կատարվելու դեպքում՝ կապալի պայմանագիրը կամ փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագիրը, ինչպես նաև նշված պայմանագրերի անբաժանելի մասը հանդիսացող՝ աշխատանքների (արտադրանքի վերաբերյալ կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի) արդյունքները փոխանցելու մասին ակտը։
Արտադրանքի վերաբերյալ կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում արտադրության գաղտնիքի («նոու-հաու»-ի) առկայության դեպքում՝ արտադրության գաղտնիքի բացառիկ իրավունքի օտարման մասին պայմանագիրը կամ արտադրության գաղտնիքն օգտագործելու իրավունքի տրամադրման մասին լիցենզային պայմանագիրը, ինչպես նաև նշված պայմանագրերի անբաժանելի մասը հանդիսացող՝ կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերը փոխանցելու մասին ակտը։
<9> Ծրագրային ապահովման՝ անդամ պետության տարածքում արտադրված համալրողների շարքին դասելու համար անդամ պետության տարածքում դրա մշակման հաստատում է համարվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրի պետական գրանցման վկայականը կամ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորությունններ ունեցող՝ անդամ պետության լիազորված մարմին ներկայացված հայտը:»:
3. Նշված կանոնների թիվ 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով՝
«10. Ապրանքի ծագման մասին փաստաթղթի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: