ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 698-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 640 որոշման նախաբանը «7-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի «ժե» կետի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման նախաբանի «բ» բառը փոխարինել «1-ին մասի «ժէ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հաստատելու մասին» N 553-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը հաստատելու մասին» N 418-Ն որոշման նախաբանի «17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի և 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» կետին» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման՝
1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «ԱԷԿ»-ի» բառը փոխարինել «ատոմային էլեկտրակայանի» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ի» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2013-Ն որոշման նախաբանի «16-րդ հոդվածի «բ» կետի և 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետին համապատասխան» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները հաստատելու մասին» N 1411-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Միջուկային նոր էներգաբլոկի հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը հաստատելու մասին» N 1546-Ն որոշման՝
1) վերնագիրը և 1-ին կետը «էներգաբլոկի» բառից հետո լրացնել «(էներգաբլոկների)» բառով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) հրապարակի անվտանգության պահանջները հաստատելու մասին» N 708-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 11-Ն որոշման նախաբանի «ը» և «թ» կետերին» բառերը փոխարինել «1-ին մասի «իգ» կետին» բառերով։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: