«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2003 թվականի N 291-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1499-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական պետական արխիվները և պետական արխիվների սպասարկման ծառայությունը (այսուհետ` պետական հիմնարկներ)` համաձայն N 1 հավելվածի, միացման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն)».
բ) որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11, 12 և 13-ին կետերով.
«11 Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները վերակազմակերպել պետական կազմակերպության մասնաճյուղերի` համաձայն N 2 հավելվածի:
12. Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների մասնաճյուղերը վերակազմակերպել պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչությունների` համաձայն N 3 հավելվածի:
13. Հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի».
գ) որոշման ամբողջ տեքստում «պետական կազմակերպություններ» բառերը փոխարինել «պետական կազմակերպություն» բառերով` ըստ հոլովառության.
դ) որոշման 3-րդ կետը «մատուցում» բառից հետո լրացնել «, փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում, արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում» բառերով.
ե) որոշման 4-րդ կետի`
առաջին պարբերությունը «հիմնարկների» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության», իսկ «գույքի,» բառից հետո` «83559426 դրամ սկզբնական արժեքով» բառերով.
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության հաշվեկշռում հաշվառված` Երևանի Հ. Քոչարի 5 հասցեում գտնվող շենքերը և շինությունները` 8945 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 63365194 հազ. դրամ է, մաշվածությունը` 15578097 դրամ, մնացորդային արժեքը` 47787097 դրամ, Մարշալ Բաղրամյան 59գ հասցեում գտնվող շենքը` 3700 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 21332850 դրամ է, մաշվածությունը` 7039840 դրամ, մնացորդային արժեքը` 14293010 դրամ, և Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող ստորգետնյա արխիվադարանը` 7200 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 182558530 դրամ է, մաշվածությունը` 76538432 դրամ, մնացորդային արժեքը` 106020098 դրամ, ինչպես նաև պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր».
զ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը».
է) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Պետական կազմակերպության պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի».
ը) որոշման 10-րդ կետում «պետական արխիվները» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային արխիվը, նրա մասնաճյուղերը և ներկայացուցչությունները» բառերով.
թ) որոշումը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 101-րդ կետով.
«101. Սահմանել, որ պետական կազմակերպությունն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հուլիսի 6-ին և 1999 թվականի հունիսի 4-ին ստորագրած միջպետական համաձայնագրերի շրջանակներում համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների հետ»:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.
բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1499-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
NN |
Անվանումը |
1. |
Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ |
2. |
Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական արխիվ |
3. |
Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
4. |
Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
5. |
Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
6. |
Հայաստանի Հանրապետության պետական արխիվների սպասարկման ծառայություն |
|
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ
NN |
Պետական արխիվի անվանումը |
Մասնաճյուղի անվանումը |
1. |
Երևան քաղաքի պետական արխիվ |
Երևանի քաղաքային մասնաճյուղ |
2. |
Արագածոտնի մարզի պետական արխիվ |
Արագածոտնի մարզային մասնաճյուղ |
3. |
Արարատի մարզի պետական արխիվ |
Արարատի մարզային մասնաճյուղ |
4. |
Արմավիրի մարզի պետական արխիվ |
Արմավիրի մարզային մասնաճյուղ |
5. |
Գեղարքունիքի մարզի պետական արխիվ |
Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ |
6. |
Լոռու մարզի պետական արխիվ |
Լոռու մարզային մասնաճյուղ |
7. |
Կոտայքի մարզի պետական արխիվ |
Կոտայքի մարզային մասնաճյուղ |
8. |
Շիրակի մարզի պետական արխիվ |
Շիրակի մարզային մասնաճյուղ |
9. |
Սյունիքի մարզի պետական արխիվ |
Սյունիքի մարզային մասնաճյուղ |
10. |
Վայոց ձորի մարզի պետական արխիվ |
Վայոց ձորի մարզային մասնաճյուղ |
11. |
Տավուշի մարզի պետական արխիվ |
Տավուշի մարզային մասնաճյուղ |
|
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ
NN |
Մասնաճյուղի անվանումը |
Ներկայացուցչության անվանումը |
1. |
Ապարանի մասնաճյուղ |
Ապարանի տարածքային ներկայացուցչություն |
2. |
Ծաղկահովտի մասնաճյուղ |
Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն |
3. |
Թալինի մասնաճյուղ |
Թալինի տարածքային ներկայացուցչություն |
4. |
Արարատի մասնաճյուղ |
Արարատի տարածքային ներկայացուցչություն |
5. |
Մասիսի մասնաճյուղ |
Մասիսի տարածքային ներկայացուցչություն |
6. |
Արմավիրի մասնաճյուղ |
Արմավիրի տարածքային ներկայացուցչություն |
7. |
Բաղրամյանի մասնաճյուղ |
Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն |
8. |
Ճամբարակի մասնաճյուղ |
Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն |
9. |
Մարտունու մասնաճյուղ |
Մարտունու տարածքային ներկայացուցչություն |
10. |
Սևանի մասնաճյուղ |
Սևանի տարածքային ներկայացուցչություն |
11. |
Վարդենիսի մասնաճյուղ |
Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն |
12. |
Ալավերդու մասնաճյուղ |
Թումանյանի տարածքային ներկայացուցչություն |
13. |
Սպիտակի մասնաճյուղ |
Սպիտակի տարածքային ներկայացուցչություն |
14. |
Ստեփանավանի մասնաճյուղ |
Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն |
15. |
Տաշիրի մասնաճյուղ |
Տաշիրի տարածքային ներկայացուցչություն |
16. |
Աբովյանի մասնաճյուղ |
Աբովյանի տարածքային ներկայացուցչություն |
17. |
Եղվարդի մասնաճյուղ |
Եղվարդի տարածքային ներկայացուցչություն |
18. |
Չարենցավանի մասնաճյուղ |
Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն |
19. |
Ախուրյանի մասնաճյուղ |
Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն |
20. |
Ամասիայի մասնաճյուղ |
Ամասիայի տարածքային ներկայացուցչություն |
21. |
Մարալիկի մասնաճյուղ |
Մարալիկի տարածքային ներկայացուցչություն |
22. |
Աշոցքի մասնաճյուղ |
Աշոցքի տարածքային ներկայացուցչություն |
23. |
Արթիկի մասնաճյուղ |
Արթիկի տարածքային ներկայացուցչություն |
24. |
Գորիսի մասնաճյուղ |
Գորիսի տարածքային ներկայացուցչություն |
25. |
Մեղրու մասնաճյուղ |
Մեղրու տարածքային ներկայացուցչություն |
26. |
Սիսիանի մասնաճյուղ |
Սիսիանի տարածքային ներկայացուցչություն |
27. |
Վայքի մասնաճյուղ |
Վայքի տարածքային ներկայացուցչություն |
28. |
Նոյեմբերյանի մասնաճյուղ |
Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն |
29. |
Բերդի մասնաճյուղ |
Բերդի տարածքային ներկայացուցչություն |
30. |
Դիլիջանի մասնաճյուղ |
Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն |
|
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պետական կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակով չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի մշտական պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:
Պետական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական ու մարզային (Երևան քաղաքի) պետական արխիվների իրավահաջորդն է:
Պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
2. Պետական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
3. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Պետական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվներ:
6. Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ հիմնադիրը` պետական կազմակերպության պարտավորությունների համար:
7. Պետական կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация «Национальный арxив Армении»,
ռուսերեն կրճատ` «Национальный арxив Армении» ГНО,
անգլերեն լրիվ` State Non Profit Organization «National Archives of Armenia»,
անգլերեն կրճատ` «National Archives of Armenia» SNPO:
8. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ, Երևան, Հ. Քոչարի 5:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
9. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումը և հանրահռչակումը:
10. Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`
ա) իրականացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը.
բ) վարում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի կենտրոնացված հաշվառումը.
գ) սահմանված կարգով օգտագործում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդը (հավաքածուն).
դ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու վերաբերյալ, ստեղծում և պահպանում է դրանց ապահովագրական պատճենները.
ե) արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրերը.
զ) ներդնում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգեր ու մեթոդներ.
է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` համագործակցում է օտարերկրյա արխիվների ու արխիվային ծառայությունների հետ, արխիվային գործի և գործավարության բնագավառում մասնակցում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին.
ը) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալրման աղբյուրների ցանկի և արխիվում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմի, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման վերաբերյալ.
թ) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման, տեղեկատվական ցանցի և էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծման աշխատանքներին.
ժ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվների պահպանման գործին.
ժա) լիազորված պետական մարմին է ներկայացնում արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.
ժբ) պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ, քարոզչական բնույթի և գովազդային նյութեր.
ժգ) կազմակերպում է արխիվագիտության, հնագրագիտության, փաստաթղթավարության, այլ օժանդակ պատմական գիտությունների հիմնախնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ և խորհրդակցություններ.
ժդ) ուսումնասիրում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջները, փաստաթղթերի նպատակային և արդյունավետ օգտագործումը.
ժե) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները), լուծում բարձրացված հարցերը:
11. Պետական կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է`
ա) արխիվային վավերագրերի հրատարակություն.
բ) փաստաթղթերի պատճենների տրամադրում.
գ) ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.
դ) փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.
ե) արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:
Պետական կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
12. Պետական կազմակերպությունը ֆինանսավորվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` սուբսիդիայի ձևով.
բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.
գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:
13. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված հետևյալ նպատակների իրականացման համար`
ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (հավաքածուի) մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացումը (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).
գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդին (հավաքածուին) վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.
դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.
ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.
է) լիազորված պետական մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներ:
Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
14. Պետական կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
15. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված մարմինը, կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը:
17. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) պետական կազմակերպության հիմնադրումը.
բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.
դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
ե) օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
18. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար:
Լիազորված պետական մարմինը`
ա) հաստատում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) սահմանում է պետական կազմակերպության կառավարման համակարգը.
գ) նշանակում է պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
դ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է պետական կազմակերպության կառավարման մարմինը և վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները.
ե) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության գործունեության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում պետական կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
է) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
ը) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս պետական կազմակերպությանը` նրան սեփականության իրավունքով հանձնված գույքի օտարման համար.
ժ) հաստատում է պետական կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
ժա) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժբ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրության նախատեսված այլ գործառույթներ:
19. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:
Պետական կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Պետական կազմակերպության տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են պետական կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
21. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
22. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, նրան նշանակված մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
23. Պետական կազմակերպության տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.
ը) հաստատում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
թ) նշանակում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:
24. Պետական կազմակերպության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են նրա բաժինները, բաժանմունքները և լաբորատորիաները, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:
Պետական կազմակերպության կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթի կառուցվածքային ստորաբաժանումները կամ առանձին հաստիքներ (հաշվապահություն, կադրային աշխատանք, գրասենյակ, տնտեսության վարում):
25. Պետական կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, գիտամեթոդական և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտական խորհուրդ և մեթոդական փորձագիտական հանձնաժողով:
Պետական կազմակերպության խորհրդակցական մարմիններն իրենց գործառույթներն իրականացնում են իրենց կանոնակարգերի հիման վրա: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվում են պետական կազմակերպության ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմը և կանոնակարգը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են պետական կազմակերպության տնօրենի հրամաններով:
26. Պետական կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, պետական կազմակերպության աշխատանքային ներքին ու կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:
27. Պետական կազմակերպության աշխատողների ատեստավորումը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում:
Պետական կազմակերպության յուրաքանչյուր աշխատող ենթակա է ատեստավորման` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:
Ատեստավորման անցկացման կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:
Տվյալ տարում ատեստավորման ենթակա աշխատողների ցուցակը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը:
V. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է պետական կազմակերպության հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ լիազորված մարմնի սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
29. Պետական կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
30. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
31. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
32. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
33. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:
34. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:
35. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
36. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության` օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Պետական կազմակերպությունն ունի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում), և ներկայացուցչություններ` տարածաշրջաններում, որոնք գործում են սույն կանոնադրությանն ու իրենց կանոնադրություններին համապատասխան և ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
38. Պետական կազմակերպության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, պետական կազմակերպության և իրենց` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթուղթ:
VII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
39. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
40. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
41. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
VIII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
42. Սույն կանոնադրությամբ չպարզաբանված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան:
|
Մ. Թոփուզյան |