Գլխավոր տեղեկություն
Номер
N 1408-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.18/69(1082).1 Հոդ.1182.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2014
Дата вступления в силу
19.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 1408-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03130) վերակազմավորել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ԵՊՀ):

2. Հաստատել ԵՊՀ-ի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

4. ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Արամ Հրաչիկի Սիմոնյանին (նույնականացման քարտ` 000362848, տրված՝ 25.11.2013 թ., 044-ի կողմից):

5. Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ԵՊՀ-ի պետական գրանցումը:

6. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը:

(6-րդ կետը փոփ. 18.08.22 N 1300-Ն)

7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ԵՊՀ-ին:

(7-րդ կետը փոփ. 18.08.22 N 1300-Ն)

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում ԵՊՀ-ի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով ԵՊՀ-ին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով ԵՊՀ-ի միջոցների հաշվին:

(8-րդ կետը փոփ. 18.08.22 N 1300-Ն)

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների՝ ԵՊՀ-ին փոխանցման ակտը.

 2) ԵՊՀ-ի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

 ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմը,

 բ. ապահովել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով ԵՊՀ-ին փոխանցելու գործընթացը։

10. Սահմանել, որ ԵՊՀ-ն «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. դեկտեմբերի 17

Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` ԵՊՀ) կրթական, գիտահետազոտական և մշակութային ինքնավար, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

2. ԵՊՀ-ն «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03130) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. ԵՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։

4. ԵՊՀ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

5. ԵՊՀ-ի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «ԵՊՀ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` фонд «Ереванский государственный университет».

4) ռուսերեն կրճատ՝ фонд «ЕГУ».

5) անգլերեն լրիվ` «Yerevan State University» Foundation.

6) անգլերեն կրճատ` «YSU» Foundation։

6. ԵՊՀ-ի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1:

7. ԵՊՀ-ն ունի մասնաճյուղ, որի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Իջևան, 4001, Ուսանողական 3:

 

II. ԵՊՀ-Ի ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

8. ԵՊՀ-ն իրավաբանական անձ է և գործում է անժամկետ:

9. ԵՊՀ-ն Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

10. ԵՊՀ-ն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. ԵՊՀ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

12. ԵՊՀ-ի գործունեության ընթացքում ստացված ամբողջ շահույթը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

13. ԵՊՀ-ն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից ԵՊՀ-ին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

14. ԵՊՀ-ն կարող է ունենալ իր անվանումը պարունակող Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

15. ԵՊՀ-ի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

16. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ԵՊՀ-ի պարտավորությունների համար, իսկ ԵՊՀ-ն պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: ԵՊՀ-ն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

III. ԵՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

17. ԵՊՀ-ի նպատակն է՝

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության տարբեր բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը, հայագիտության բազմակողմանի զարգացումը.

3) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների ու սովորողների գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.

4) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

5) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

6) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.

7) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

8) սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակելը.

9) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

10) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական ու քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում.

11) սովորողների ու աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

18. ԵՊՀ-ն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար՝ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) իրականացնելու բարձրագույն, հետբուհական կրթություն, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրեր.

2) մշակելու և հաստատելու բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

3) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.

4) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

5) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.

6) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը, ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.

8) մշակելու ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.

9) սահմանելու և շնորհելու ԵՊՀ-ի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.

10) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

11) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր իրականացնելու հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում և այլն), օտարերկրյա պետություններում ստեղծելու ստորաբաժանումներ և այլն.

12) ԵՊՀ-ի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով պայմանագրային կարգով ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ, ընդ որում, առանց հիմնադրի որոշման՝ բացառելու հիմնադրի կողմից ԵՊՀ-ի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

13) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.

14) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

15) իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

19. Չեն թույլատրվում ԵՊՀ-ում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

20. ԵՊՀ-ն կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) հանրակրթական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.

4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

5) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի և այլ տպագրական նյութերի վաճառքի իրականացում.

8) իր կողմից հրատարակվող տպագիր և էլեկտրոնային միջոցներով գովազդի իրականացում.

9) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.

10) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

11) աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում ու սպասարկում.

12) ԵՊՀ-ի կանոնադրական նպատակներից բխող այլ ձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացում:

 

IV. ԵՊՀ-Ի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

21. ԵՊՀ-ի շահառուները կրթական, գիտական, մշակութային, գիտաարտադրական և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչվող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:

 

V. ԵՊՀ-Ի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. ԵՊՀ-ն պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել իր գործունեության մասին ամենամյա հաշվետվություն, օրենքով նախատեսված դեպքում նաև՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ԵՊՀ-Ի ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

23. ԵՊՀ-ն կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա:

24. ԵՊՀ-ի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի, ԵՊՀ-ի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

25. ԵՊՀ-ն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

26. ԵՊՀ-ի կառավարման մարմիններն են`

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը (այսուհետ` ռեկտոր)։

27. ԵՊՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 20 է: Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին:

(27-րդ կետը փոփ., լրաց. 04.05.21 N 704-Ն)

28. ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումները: ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ԵՊՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

(28-րդ կետը փոփ. 04.05.21 N 704-Ն, 08.09.21 N 1448-Ն)

29. ԵՊՀ-ի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների, մասնաճյուղի ուսանողական խորհուրդները: Ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող: Ուսանողական խորհուրդն ընտրում է ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմնին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

30. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(30-րդ կետը խմբ. 04.05.21 N 704-Ն, փոփ. 08.09.21 N 1448-Ն)

31. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

(31-րդ կետը խմբ. 04.05.21 N 704-Ն, փոփ. 08.09.21 N 1448-Ն)

32. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

33. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել ԵՊՀ-ի այլ մարմնի անդամներ:

34. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

35. ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում՝ նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

36. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ ԵՊՀ-ի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

37. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ԵՊՀ-ի շահերից։

38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) իր դիմումի համաձայն.

2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) եթե դադարել են ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) որպես սովորող առաջադրվելու դեպքում՝ սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով.

6) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում՝ պաշտոնից ազատվելու հետևանքով.

7) նրա մահվան դեպքում:

(38-րդ կետը փոփ. 04.05.21 N 704-Ն)

39. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

40. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով։ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։

41. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

42. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`

1) իր աշխատակարգի հաստատումը.

2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) ԵՊՀ-ի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.

5) ԵՊՀ-ի կառուցվածքի հաստատումը.

6) ԵՊՀ-ի հաստիքացուցակի հաստատումը.

7) ԵՊՀ-ի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ԵՊՀ-ի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

9) ԵՊՀ-ի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) ԵՊՀ-ի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) ԵՊՀ-ի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) ԵՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

16) ԵՊՀ-ի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

17) հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.

18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։

43. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի։

44. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու ԵՊՀ-ի բոլոր փաստաթղթերին։

45. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ՝ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված ԵՊՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 41-րդ կետի 8-րդ, 9-րդ, 16-րդ ու 17-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.

6) ԵՊՀ-ի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

46. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը։

47. ԵՊՀ-ի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն։ Այն ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

48. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ:

49. Գիտական խորհուրդը՝

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) ռեկտորի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.

3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ԵՊՀ-ի՝ ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.

4) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), ԵՊՀ-ի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.

5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը, ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը.

6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ԵՊՀ-ում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, ԵՊՀ-ի շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.

9) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.

10) ԵՊՀ-ի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ԵՊՀ-ի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

11) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ԵՊՀ-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.

12) քննարկում է հանրապետության հասարակական, քաղաքական, կրթական, գիտական և մշակութային կյանքին ու կարևորագույն իրադարձություններին վերաբերող խնդիրներ, ըստ անհրաժեշտության ընդունում է հայտարարություններ.

13) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.

14) ըստ անհրաժեշտության ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

50. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 88-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են:

51. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), գլխավոր հաշվապահը, իրավաբանական բաժնի ղեկավարը, արհեստակցական կազմակերպության ղեկավարը, ֆակուլտետների, մասնաճյուղերի ղեկավարները, ռեկտորի նշանակմամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան։ ԵՊՀ-ի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը:

52. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում։ Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ, գաղտնի քվեարկության մասին։ Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

53. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:

54. ԵՊՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում ԵՊՀ-ի աշխատանքի արդյունքների համար: Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։

55. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով։

56. ԵՊՀ-ի ռեկտորը՝

1) ղեկավարում է ԵՊՀ-ի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

2) կազմակերպում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդին.

5) ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ԵՊՀ-ի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ԵՊՀ-ի կառուցվածքը և հաստիքացուցակը.

6) ապահովում է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

7) ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.

8) ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, այլ ներքին իրավական ակտեր.

9) սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորում է ԵՊՀ-ի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.

10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ԵՊՀ-ի գործունեությանը վերաբերող այլ հրամաններ.

11) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է պրոռեկտորներին, գիտահետազոտական ինստիտուտների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

12) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տնտեսական ընկերությունների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների տնօրեններին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.

13) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.

14) աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ.

15) կնքում է մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.

16) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

17) կասեցնում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը, և նշանակում է դրանց վերաքննարկում.

18) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.

19) տալիս է ԵՊՀ-ի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԵՊՀ-ի այլ կառավարման մարմիններին չվերապահված լիազորություններ:

57. ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

(57-րդ կետը փոփ. 29.07.21 N 1248-Ն)

58. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

59. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

60. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են ԵՊՀ-ի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

61. ԵՊՀ-ի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ԵՊՀ-ի ռեկտորի հրամանով: ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ԵՊՀ-ի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է ԵՊՀ-ի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր: Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է ԵՊՀ-ի ռեկտորը:

 

VII. ԵՊՀ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

62. ԵՊՀ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել կարող է ինչպես ԵՊՀ-ի հիմնադիրը, այնպես էլ՝ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

63. ԵՊՀ-ի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ԵՊՀ-ի նպատակներին կամ շահառուներին:

 

VIII. ԵՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

64. ԵՊՀ-ն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ։

65. ԵՊՀ-ն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները։

66. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ ԵՊՀ-ն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում։

67. ԵՊՀ-ն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում իր կանոնադրական նպատակների իրականացմանը։ ԵՊՀ-ն կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից։ ԵՊՀ-ի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ։

68. ԵՊՀ-ն, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։

69. Հիմնադրի կողմից ԵՊՀ-ին՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը ԵՊՀ-ի սեփականությունն է, ԵՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

70. ԵՊՀ-ի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը ԵՊՀ-ի սեփականությունն են։ ԵՊՀ-ն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

71. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, ԵՊՀ-ի սեփականությունն են։

72. ԵՊՀ-ի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

73. ԵՊՀ-ի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ԵՊՀ-ի մարմինների անդամների, ինչպես նաև ԵՊՀ-ի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, ԵՊՀ-ի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև՝ այն դեպքերի, երբ ԵՊՀ-ի հիմնադիրը, ԵՊՀ-ի մարմինների անդամները, ինչպես նաև ԵՊՀ-ի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։

 

IX. ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

74. Սովորողների` ԵՊՀ ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

75. ԵՊՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: ԵՊՀ-ն կարող է իրականացնել նաև հանրակրթական, նախնական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր:

76. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն:

77. ԵՊՀ-ում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

78. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ԵՊՀ-ի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):

79. ԵՊՀ-ում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով: Թույլատրելի է բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

80. ԵՊՀ-ի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:

81. ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

82. ԵՊՀ-ում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

83. ԵՊՀ-ի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

84. ԵՊՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ԵՊՀ-ի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:

85. ԵՊՀ-ն կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

86. ԵՊՀ-ում գործում են գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ: Գիտական աստիճանները շնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

87. ԵՊՀ-ի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից.

3) ԵՊՀ-ի վճարովի ծառայություններից ստացվող միջոցներից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

88. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, կոնստրուկտորական, փորձարարական և այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումը, հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

X. ԵՊՀ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

89. ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, գիտահետազոտական ինստիտուտները, մասնաճյուղերը, ամբիոնները, կենտրոնները, վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը և այլ ստորաբաժանումներ:

90. ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և իրավասությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԵՊՀ-ի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգերով:

91. ԵՊՀ-ի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:

92. Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, կազմում է իր հաստիքացուցակի նախագիծը և ներկայացնում ԵՊՀ-ի ռեկտորին: Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի գիտական խորհուրդը և դեկանը:

93. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի գիտական խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալները, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ֆակուլտետի արհբյուրոյի նախագահը, պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի այլ մասնագետներ, սովորողներ: Ֆակուլտետի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

94. Ֆակուլտետի գիտական խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի օրինակելի կանոնադրությամբ:

95. Ֆակուլտետի գիտական խորհուրդը`

1) ԵՊՀ-ի ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ.

2) ընդունում է որոշում ֆակուլտետի կրթական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ հարցերի վերաբերյալ.

3) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունը.

4) լսում է ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը.

5) ԵՊՀ-ի գիտական խորհրդի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա ընդունում է ֆակուլտետի կանոնադրությունը.

6) առաջադրում է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում և ԵՊՀ-ի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչների թեկնածուներին.

7) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

8) ԵՊՀ-ի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` ԵՊՀ-ի գիտական խորհրդում հաստատելու համար.

9) լուծում է սույն կանոնադրությունից և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

96. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ: Ֆակուլտետի գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ ֆակուլտետի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:

97. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

98. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

99. Դեկանն ընտրվում է ֆակուլտետի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի գիտական խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ԵՊՀ-ի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված՝ դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան:

100. Ֆակուլտետի դեկանը՝

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է ԵՊՀ-ի մարմինների և ֆակուլտետի գիտական խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների և ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

5) արձակում է հրաման ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու մասին.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

101. Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ֆակուլտետին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի նիստում, որին մասնակցում են դեկանը, դեկանի տեղակալը (տեղակալները), ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների վարիչները, ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարը, ֆակուլտետի արհբյուրոյի և ուսանողական խորհրդի նախագահները: Դեկանատի նիստերն արձանագրվում են:

102. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրությունների հիման վրա:

103. ԵՊՀ-ի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է համապատասխան պրոռեկտորի կողմից: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները:

104. Ամբիոնը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:

105. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և ինժեներատեխնիկական աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների՝ մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը:

106. ԵՊՀ-ի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և ԵՊՀ-ի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:

107. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով, բաց մրցույթի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է՝ ԵՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

108. Ամբիոնի ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստում: Ամբիոնի ուսումնաօժանդակ համակազմի աշխատողներն ամբիոնի նիստին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

109. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:

110. ԵՊՀ-ի մասնաճյուղը ԵՊՀ-ի առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է իր կանոնադրության համաձայն:

111. Մասնաճյուղի ստեղծման և լուծարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

112. Մասնաճյուղի կառավարման մարմիններն են մասնաճյուղի գիտական խորհուրդը և տնօրենը, որոնք իրենց իրավասությունների սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և մասնաճյուղի կանոնադրությանը:

113. ԵՊՀ-ի մասնաճյուղի գիտական խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են մասնաճյուղի կանոնադրությամբ: Մասնաճյուղի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Մասնաճյուղի գիտական խորհրդի՝ ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը: Մասնաճյուղի գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվի:

114. Մասնաճյուղի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում և ընտրությունն իրականացնում է մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

115. Մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահը մասնաճյուղի տնօրենն է:

116. Մասնաճյուղի տնօրենը նշանակվում է ԵՊՀ-ի ռեկտորի կողմից:

117. Մասնաճյուղի տնօրեն կարող է նշանակվել այն դոցենտը կամ պրոֆեսորը, որն ունի գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:

118. Մասնաճյուղի տնօրենը ղեկավարում է մասնաճյուղի կրթական, գիտական, արտադրական և այլ գործունեությունը, որի վերաբերյալ ամենամյա հաղորդում է ներկայացնում ԵՊՀ-ի գիտական խորհրդին, ապահովում է մասնաճյուղի գիտական խորհրդի որոշումների կատարումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

119. Գիտահետազոտական ինստիտուտը գործում է իր կանոնադրության համաձայն:

120. Գիտահետազոտական ինստիտուտի կառավարման մարմիններն են գիտական խորհուրդը և տնօրենը, որոնք իրենց իրավասությունների սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և ինստիտուտի կանոնադրությանը:

121. Գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի` որպես կառավարման մարմնի կազմը, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ինստիտուտի կանոնադրությամբ: Գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Ինստիտուտի գիտական խորհրդի՝ ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը: Ինստիտուտի գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումները:

122. Գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն ինստիտուտի տնօրենն է:

123. Գիտահետազոտական ինստիտուտի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ինստիտուտի տնօրենը` իր իրավասության սահմաններում և ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան:

124. Գիտահետազոտական ինստիտուտը կազմված է բաժիններից, ինստիտուտի ենթակայության լաբորատորիաներից և այլ գիտական ու օժանդակ կառույցներից:

125. Կենտրոնը ԵՊՀ-ի կանոնադրական խնդիրների և գործառույթների իրագործման նպատակով ստեղծված կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեության կարգը սահմանում է ԵՊՀ-ի գիտական խորհուրդը:

 

XI. ԵՊՀ-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

126. ԵՊՀ-ի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական համակազմ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ և դասախոս), գիտական աշխատողներ), վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական, արտադրական և այլ տարակարգերի:

127. ԵՊՀ-ի սովորողներն են ուսանողները և ասպիրանտները:

128. ԵՊՀ-ի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ԵՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրով և այլ ներքին իրավական ակտերով:

129. ԵՊՀ-ի աշխատողներն իրավունք ունեն`

1) ընտրելու և ընտրվելու ԵՊՀ-ի պաշտոններում և կառավարման մարմիններում, ընդգրկվելու և մասնակցելու ԵՊՀ-ի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով.

2) մասնակցելու ԵՊՀ-ի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը.

3) ընտրելու ուսումնական գործընթացի դասավանդման մեթոդներ.

4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում.

5) ԵՊՀ-ի կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան` օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական ստորաբաժանումների, ուսումնաարտադրական բազաների, մարզաառողջարանային ճամբարի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների վճարովի և անվճար ծառայություններից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու ԵՊՀ-ի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ընդունված ակտերը.

7) սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.

8) ստանալու դրամական հատուցում՝ աշխատանքի ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար.

9) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ` դրամական)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ԵՊՀ-ի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով.

10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ՝ մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.

11) ըստ նախասիրությունների` կազմակերպելու և մասնակցելու ԵՊՀ-ում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

12) ԵՊՀ-ի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ.

13) ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և սովորողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

130. ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համաձայն սույն կանոնադրության և գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման կարգի:

131. ԵՊՀ-ի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.

2) կատարել ԵՊՀ-ի ղեկավար մարմինների օրինական որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ԵՊՀ-ի գույքը.

5) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.

6) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականություններ:

132. ԵՊՀ-ի սովորողներն իրավունք ունեն`

1) սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների՝ ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.

2) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ԵՊՀ-ում կարդացվող դասախոսություններին.

3) մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

5) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԵՊՀ-ում` ըստ սահմանված կարգի.

6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու ԵՊՀ-ի կառավարման մարմինների աշխատանքներին.

8) օգտվելու ԵՊՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

9) ըստ նախասիրությունների` մասնակցելու ԵՊՀ-ում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

10) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում.

11) բողոքարկելու ԵՊՀ-ի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ՝ անվանական) կրթաթոշակ.

14) ծանոթանալու ԵՊՀ-ի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերի.

15) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

16) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` առնվազն յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

17) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում` ԵՊՀ-ի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

18) սահմանված կարգով փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

19) ուսման բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԵՊՀ-ի սահմանած կարգով.

20) ԵՊՀ-ի սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

133. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու ԵՊՀ-ում:

134. Արգելվում է ուսանողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:

135. ԵՊՀ-ի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) անշեղորեն կատարել սույն կանոնադրության, ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատար վերաբերվել ԵՊՀ-ի գույքին.

6) բարձր պահել ԵՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

7) վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձավճարը: Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել ԵՊՀ-ից.

8) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերով և ուսումնառության պայմանների վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված պարտականություններ:

136. Այն ուսանողները, ովքեր չեն կատարում սույն կանոնադրությամբ, այլ ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են անբավարար ակադեմիական առաջադիմություն, խախտում են ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ԵՊՀ-ից հեռացվելը` ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

137. ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում լիազոր մարմնի կողմից:

138. ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որի նպատակը սովորողների գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը նպաստելն է: Ուսանողական գիտական ընկերության ստեղծման և գործունեության կարգը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

 

XII. ԵՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

139. ԵՊՀ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

140. ԵՊՀ-ի կողմից՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում՝ նաև այլ իրավասու պետական մարմիններ՝ ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերով։ ԵՊՀ-ի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ։ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ։ Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։

141. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ ԵՊՀ-ն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի մասին և ԵՊՀ-ի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են ԵՊՀ-ի միջոցներից և ծառայություններից.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե ԵՊՀ-ի ակտիվների արժեքը գերազանցում է տասը միլիոն դրամը:

 

XIII. ԵՊՀ-Ի ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

142. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով։

143. ԵՊՀ-ն կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։

144. ԵՊՀ-ի լուծարումը նրա գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։

145. ԵՊՀ-ի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա։ Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը։

146. ԵՊՀ-ն կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

147. ԵՊՀ-ն կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում։

148. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ԵՊՀ-ն պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է ԵՊՀ-ի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ. 21.11.19 N 1652-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.05.21 N 704-Ն, փոփ. 29.07.21 N 1248-Ն, 08.09.21 N 1448-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(վերնագիրը խմբ. 18.08.22 N 1300-Ն)

NN

ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և շինությունների անվանումները

Շահա- գործման տարե- թիվը

Գույքի ձեռք- բերման տարե- թիվը

Ընդհանուր մակերեսը

Սկզբնական արժեքը (հազ. դրամ)

Մաշվա-ծությունը (հազ. դրամ)

Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ)

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման

վկայական

Հողամասը (հա)

Այլ տվյալներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

13

1.

Երևան քաղաք,

Ա. Մանուկյան 1

կենտրո-նական

մասնաշենք

1965 թ.

1965 թ.

10272.6

 

279,688,100

3,515,272.9

12052014-01-

0037

5.986623

 

1.1

գրադարան

1994 թ.

1994 թ.

9512

351,397,6000

25,898,000

325,499,600

1.2

N 7

մասնաշենք

1977 թ.

1977 թ.

7967.9

3,346,844,900

183,119,800

3,163,725,100

1.3

մասնաշենք

1959 թ.

1959 թ.

4104.1

1,854,860,500

113,147,000

1,741,713,500

1.4

N 1 մանաշենք

1968 թ.

1968 թ.

7782.3

3,455,290,700

185,955,100

3,269,335,600

1.5

N 4 մանաշենք

1967 թ.

1967 թ.

5145.1

5,152,362,100

287,953,800

4,864,408,300

1.6

N 5 մանաշենք

1956 թ.

1956 թ.

4249.9

2,081,663,300

146,935,300

1,934,728,000

1.7

Ֆիզ.

համալիր

1981 թ.

1981 թ.

7966.6

2,467,893,900

156,525,100

2,311,638,800

1.8

N 3

մասնաշենք

1959 թ.

1959 թ.

13039.6

1,907,512,600

102,192,600

1,805,320,000

1.9

ջերմոց

1956 թ.

1956 թ.

457.7

185,000

185,000

0.0

1.10

 

օժանդակ շինություն

1965

թ.

1965 թ.

346.5

6,313,200

323,400

5,989.6

 

1.11

պահեստ

2003 թ.

2003 թ.

236.3

1,534,000

117,900

1,416.1

1.12

պոմպա-կայան

1965 թ.

1965 թ.

101

339,000

339,000

0.0

1.13

Տեխ.

սպասարկում

2002 թ.

2002 թ.

179.17

169,766,800

19,893,800

179.17

1.14

պահեստ

1965 թ.

1965 թ.

129.4

761,100

761,100

0.0

1.15

լողավազան

1965 թ.

1965 թ.

224.71

598,000

249,200

348.8

17.

Քաղ. Երևան, Աբովյան 52

համալսարան

(N 6 մասնաշենք)

1947 թ.

1947 թ.

7273.4

2,398,148,695

239,047,788

2,159,100,907

N 08052019-01-0241

0.952562

 

18.

համալսարան

(N 8 մասնաշենք)

2006 թ.

2006 թ.

5971.5

2,799,964,224

240,806,197

2,559,158,027

19.

Քաղ. Երևան, Աբովյան 52/2

   

-

-

-

-

-

N 08052019-01-0245

0.019727

 

20.

Ք. Երևան, Արաբկիր Կիևյան փողոց 1ա

Ուսումնական

մասնաշենք

1976 թ.

1976 թ.

2249.5

490,355,096

57,345,596

433,009,500

22112021-01-0327

0,14701

 

20.1

հարթակ

1976 թ.

1976 թ.

20.9

1,373,176

179,852

1,193,324

20.2

պարիսպ

1976 թ.

1976 թ.

5.46

12խ.մ.

81,575

10,684

70,891

20.3

պարիսպ

1976

 

1.26

4.3խ.մ.

358,023

46,892

311,131

21.

Ք. Երևան, Ավան Ծարավ

Աղբյուր փողոց 55

Մասնաշենք 1

1977 թ.

1977 թ.

2498.6

438,127,638

40,645,401

397,482,237

07062016-01-0188

0.4

 

21.1

Մասնաշենք 2

1977 թ.

1977 թ.

2629.5

552,502,537

180,062,289.62

372,440,247.38

 

21.2

Մասնաշենք 3

1977

1977

2642.1

555,146,635

180,924,008.77

374,222,626.23

22.

Երևան քաղաք, Ղուկասյանի այգի

աստղա-դիտարան

1936 թ.

1936 թ.

250

122,479.5

21,037,500

101,441,500

06.02.2002

1013514

0.06699

։

23.

(կետը չեղյալ է ճանաչվել 10.06.15 N 637-Ն)

24.

ՀՀ Կոտայքի մարզ, Համայնք Ծաղկաձոր ք. Տանձաղբյուր փողոց թիվ 29

ուսումնաար-տադրական

բազա

Ուսումնա- արտա-դրական

բազա

2000

1965

3890.28

1,329,835,585

216,434,645

1,113,400,940

15122016-07-0064

1,296

 

24.1.

կաթսայատուն

2000

1965

120.4

4,937,309

2,143,566

22,793,743

24.2

Պահ/կետ

2000

1965

6.2

254,247

177,123.89

77,123.11

24.3

Օժանդակ

շինություն

2000

1965

3.6

147,627

64,093

83,534

24.4

Թոնրատուն

2000

1965

15.5

635,617

275,957

359,660

24.5

ծածկ

2000

1965

6.3

447,442

191,658

255,784

24.6

 

ծածկ

2000

1965

6.9

490,056

209,911

280,145

24.7

 

ծածկ

2000

1965

6.3

447,442

191,658

255,784

24.8

պարիսպ

2000

1965

40.7

126.2 խմ

2,890,618

1,238,171

1,652,447

24.9

ծածկ

2000

1965

6.9

490,056

209,911

280,145

24.10

պարիսպ

2000

1965

19.3

48.3 խմ

1,370,735

587,143

783,592

24.11

պարիսպ

2000

1965

36.5

92.4 խմ

2,592,323

1,110,399

1,481,924

24.12

ՀՀ Կոտայքի մարզի ք. Ծաղկաձոր

խորքային պոմպակայան

   

3.6

400,000

42,857

357,143

1340875 տրվ.

18.03.2004

0.0009

 

30

ՀՀ Կոտայքի մարզ,համայնք Մեղրաձոր գյուղ Արտավազ 2-րդ թաղամաս 15

Տնակ

1970

1970

115.46

3,592,225

0

3,592,225

23042019-07-0087

2.22

 

30.1

Պոմպա-կայան

1970

1970

10.8

555,903

0

555,903

30.2

Կաթսայա-տուն

1970

1970

85

4,861,295

0

4,861,295

30.3

Ենթակայան

1970

1970

14.6

960,249

0

960,249

30.4

Գլխավոր

մասնաշենք

1970

1970

2066.47

117,296,115

0

117,296,115

30.5

Փայտյա

մասնաշենք

1970

1970

206.84

6,435,265

0

6,435,265

30.6

Տնակ

1970

1970

58.79

2,540,405

0

2,540,405

30.7

Տնակ

1970

1970

59.25

2,560,282

0

2,560,282

30.8

Տնակ

1970

1970

124.44

3,871,613

0

3,871,613

30.9

 

Տնակ

1970

1970

123.22

3,833,656

0

3,833,656

     

30.10

Տնակ

1970

1970

123.42

3,839,878

0

3,839,878

30.11

Տնակ

1970

1970

123.13

3,830,856

0

3,830,856

30.12

Տնակ

1970

1970

123.33

3,837,078

0

3,837,078

30.13

Քարե

մասնաշենք

1970

1970

392.52

17,348,211

0

17,348,211

30.14

Տնակ

1970

1970

55.62

1,730,465

0

1,730,465

30.15

Սանհանգույց

1970

1970

58.9

2,694,873

0

2,694,873

30.16

Շվաքարան

1970

1970

22.79

434,466

0

434,466

30.17

Շվաքարան

1970

1970

21.63

412,352

0

412,352

30.18

Շվաքարան

1970

1970

26.22

499,855

0

499,855

31

ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Աբովյան 9/1

Տնակ

1970

1970

63

1,575,300

805,300

770,000

22122015-11-0011

1.6781

 

31.1

Տնակ

1970

1970

65

1,575,300

830,900

744,400

.31.2

Տնակ

1970

1970

64.2

1,575,300

820,700

754,600

31.3

Տնակ

1970

1970

134.4

3,437,100

1,718,100

1,719,000

31.4

Տնակ

1970

1970

63

1,575,300

805,300

770,000

31.5

Սանհանգույց

1970

1970

24.6

629,100

314,500

314,600

31.6

Տնակ

1970

1970

99.4

2,452,500

1,270,700

1,181,800

31.7

Տնակ

1970

1970

156.1

3,905,100

1,995,500

1,909,600

31.8

Տնակ

1970

1970

139.9

3,501,000

1,788,400

1,712,600

31.9

Սանհանգույց

1970

1970

13.4

342,700

171,300

171,400

31.10

Խոհանոց-ճաշարան

1970

1970

418.9

10,761,300

8,255,779.76

5,406,400

32.

ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Աբովյան 9/2

Լողավազան

1965

1965

250

3,333,300

2,871,300

462,000

22122015-11-0012

0.727

 

32.1

սանհանգույց

1965

1695

76.9

2,747,800

883,200

1,864,600

32.2

թոնրատուն

1965

1695

16.4

571,700

188,400

383,300

32.3

Տնակ

1965

1695

61.6

2,201,100

707,500

1,493,600

32.3

սանհանգույց

1965

1695

14.1

503,800

161,900

341,900

33.

ՀՀ Արագածոտն մարզ, համայնք Անտառուտ 1-ին փողոց 7-րդ փակուղի 49

Մասնաշենք

1983

1983

5399.14

151,032,072

56,882,224

94,149,848

05102016-02-0029

1.9733

 

33.1

Ճաշարան

1983

1983

387.25

9,977,448

3,757,741

6,219,707

33.2

Լողավազան

1983

1983

37.93

467,308

175,999

291,309

33.3

 

Գազ.

բաշխ.

կայան

1983

1983

18.14

508,111

191,366

316,745

     

33.4

Ենթակայան

1983

1983

22.59

631,289

237,758

393,531

33.5

Կաթսայա-տուն

1983

1983

50.2

1,408,853

530,607

878,246

33.6

Ջրհոր

1983

1983

25.2

310,256

116,850

193,406

33.7

Պոմպակայան

1983

1983

4.4

123,178

46,392

76786

33.8

Ծածկ

1983

1983

9.25

76,986

28,995

47991

34.

Ք. Երևան, Կենտրոն Էջմիածին

հին խճուղի 109

Շինություն

1970

1970

21.37

168,623

4,457

164,166

15012016-01-0008

2.753521

 

34.1

Շինություն

1970

1970

186.31

1,466,253

38,753

1,427,500

34.2

Շինություն

1970

1970

497.56

3,915,999

103,499

3,812,500

34.3

Շինություն

1970

1970

594.5

4,678,656

123,656

4,555,000

34.5

Շինություն

1970

1970

437.4

3,442,655

90,989

3,351,666

34.6

Շինություն

1970

1970

291.58

2,294.818

60,651

2,234,167

34.7

Շինություն

1970

1970

87.91

691,612

18,279

673,333

34.8

պարիսպ

1970

1970

29.56

53.21 խմ

867,08 3

22,917

844,166

 

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

35.

ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական փողոց 18/2

Հյուրա-նոցային

մասնաշենք

1983

1983

123.91

4,389,233

   

30082019-11-0035

0.13578

 

35.1

Հյուրա-նոցային

մասնաշենք

1983

1983/2010

116.72

4,220,774

   

35.2

Խոհանոց

1983

1983

33.12

1,286,873

   

35.3

Աշխատա-սենյակ

2010

2010

26.14

750,600

   

35.4

Օժանդակ

շինություն

1983

1983

7.81

242,389

   

35.6

պարիսպ

1983

1983

10.9

30.52 խմ

92,800

   

35.7

պարիսպ

1983

1983

6.9

19.32 խմ

17,600

   

(հավելվածը փոփ. 10.06.15 N 637-Ն, խմբ. 29.07.16 N 808-Ն, 18.08.22 N 1300-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

«ԵրԵՎանի պետական համալսարան» հիմնադրամին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի
(վերնագիրը խմբ. 18.08.22 N 1300-Ն)

NN

ը/կ

Գտնվելու վայրը

Շենքերի և շինությունների անվանումները

Շահա- գործման տարե- թիվը

Գույքի ձեռք- բերման տարե- թիվը

Ընդհանուր մակերեսը

Սկզբնական արժեքը (հազ. դրամ)

Մաշվա-ծությունը (հազ. դրամ)

Հաշվե-կշռային արժեքը

(հազ. դրամ)

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման

վկայական

Հողամասը (հա)

Այլ տվյալներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

13

1.

Երևան քաղաք,

Ա. Մանուկյան 1

կենտրոնական

մասնաշենք

1965 թ.

1965 թ.

10272.6

 

279,688,100

3,515,272.9

12052014-01-

0037

5.986623

Վերանորոգված են, սակայն ըստ անհրաժեշտության պարբերաբար կատարվում են նորոգման աշխատանքներ։ Օգտագործվում են ամբողջությամբ ուսումնաար-տադրական նպատակով։

1.1

գրադարան

1994 թ.

1994 թ.

9512

351,397,6000

25,898,000

325,499,600

1.2

N 7 մասնաշենք

1977 թ.

1977 թ.

7967.9

3,346,844,900

183,119,800

3,163,725,100

1.3

մասնաշենք

1959 թ.

1959 թ.

4104.1

1,854,860,500

113,147,000

1,741,713,500

1.4

N 1 մասնաշենք

1968 թ.

1968 թ.

7782.3

3,455,290,700

185,955,100

3,269,335,600

1.5

N 4 մասնաշենք

1967 թ.

1967 թ.

5145.1

5,152,362,100

287,953,800

4,864,408,300

1.6

N 5 մասնաշենք

1956 թ.

1956 թ.

4249.9

2,081,663,300

146,935,300

1,934,728,000

1.7

Ֆիզ.համալիր

1981 թ.

1981 թ.

7966.6

2,467,893,900

156,525,100

2,311,638,800

1.8

N 3 մասնաշենք

1959 թ.

1959 թ.

13039.6

1,907,512,600

102,192,600

1,805,320,000

1.9

ջերմոց

1956 թ.

1956 թ.

457.7

185,000

185,000

0.0

1.10

 

օժանդակ շինություն

1965

թ.

1965 թ.

346.5

6,313,200

323,400

5,989.6

 

1.11

պահեստ

2003 թ.

2003 թ.

236.3

1,534,000

117,900

1,416.1

1.12

պոմպակայան

1965 թ.

1965 թ.

101

339,000

339,000

0.0

1.13

Տեխ.սպասար

կում

2002 թ.

2002 թ.

179.17

169,766,800

19,893,800

179.17

1.14

պահեստ

1965 թ.

1965 թ.

129.4

761,100

761,100

0.0

1.15

լողավազան

1965 թ.

1965 թ.

224.71

598,000

249,200

348.8

17.

Քաղ. Երևան, Աբովյան 52

համալսարան (N 6 մասնաշենք)

1947 թ.

1947 թ.

7273.4

2,398,148,695

239,047,788

2,159,100,907

N 08052019-01-0241

0.952562

Վերանորոգված են, սակայն ըստ անհրաժեշտության պարբերաբար կատարվում են նորոգման աշխատանքներ: Օգտագործվում են ամբողջությամբ ուսումնաար-տադրական նպատակով։

18.

համալսարան (N 8 մասնաշենք)

2006 թ.

2006 թ.

5971.5

2,799,964,224

240,806,197

2,559,158,027

19.

Քաղ. Երևան, Աբովյան 52/2

   

-

-

-

-

-

N 08052019-01-0245

0.019727

 

20.

Ք. Երևան,

Արաբկիր Կիևյան

փողոց 1ա

Ուսումնական

մասնաշենք

1976 թ.

1976 թ.

2249.5

490,355,096

57,345,596

433,009,500

22112021-01-0327

0,14701

Ունի կապիտալ նորոգման կարիք, որը նախատեսվում է սկսել

2022թ-ին։ Օգտագործվելու է որպես STEM դպրոց։

20.1

հարթակ

1976 թ.

1976 թ.

20.9

1,373,176

179,852

1,193,324

20.2

պարիսպ

1976 թ.

1976 թ.

5.46

12խ.մ.

81,575

10,684

70,891

20.3

պարիսպ

1976

 

1.26

4.3խ.մ.

358,023

46,892

311,131

21.

Ք. Երևան, Ավան Ծարավ

Աղբյուր փողոց 55

Մասնաշենք 2

1977 թ.

1977 թ.

2629.5

552,502,537

180,062,289.62

372,440,247.38

07062016-01-0188

0.4

Օգտագործվում է ամբողջությամբ որպես հանրակացարան: Նորոգված է։

21.1

Մասնաշենք 3

1977

1977

2642.1

555,146,635

180,924,008.77

374,222,626.23

22.

Երևան քաղաք, Ղուկասյանի այգի

Աստղադիտարան

1936 թ.

1936 թ.

250

122,479.5

21,037,500

101,441,500

06.02.2002

1013514

0.06699

Օգտագործվում է ամբողջությամբ որպես Աստղադիտարան, ուսումնաար-տադրական նպատակով։ Պլանավորված է իրականացնել նորոգում 2022թ-ին։

23.

(կետը չեղյալ է ճանաչվել 10.06.15 N 637-Ն)

24.

ՀՀ Կոտայքի մարզ, Համայնք Ծաղկաձոր ք. Տանձաղբյուր փողոց թիվ 29

ուսումնաար-տադրական

բազա

Ուսումնա- արտադրական

բազա

2000

1965

3890.28

1,329,835,585

216,434,645

1,113,400,940

15122016-07-0064

1,296

Օգտագործվում է ամբողջությամբ որպես ուսումնաար-տադրական բազա։ Պլանավորված է իրականացնել նորոգում։

24.1.

կաթսայատուն

2000

1965

120.4

4,937,309

2,143,566

22,793,743

24.2

Պահ/կետ

2000

1965

6.2

254,247

177,123.89

77,123.11

24.3

Օժանդակ

շինություն

2000

1965

3.6

147,627

64,093

83,534

24.4

Թոնրատուն

2000

1965

15.5

635,617

275,957

359,660

24.5

ծածկ

2000

1965

6.3

447,442

191,658

255,784

24.6

 

ծածկ

2000

1965

6.9

490,056

209,911

280,145

24.7

 

ծածկ

2000

1965

6.3

447,442

191,658

255,784

24.8

պարիսպ

2000

1965

40.7

126.2խ.մ.

2,890,618

1,238,171

1,652,447

24.9

ծածկ

2000

1965

6.9

490,056

209,911

280,145

24.10

պարիսպ

2000

1965

19.3

48.3խ.մ.

1,370,735

587,143

783,592

24.11

պարիսպ

2000

1965

36.5

92.4 խ.մ.

2,592,323

1,110,399

1,481,924

24.12

ՀՀ Կոտայքի մարզի ք. Ծաղկաձոր

խորքային պոմպակայան

   

3.6

400,000

42,857

357,143

1340875 տրվ.

18.03.2004

0.0009

 

30

ՀՀ Կոտայքի մարզ,համայնք Մեղրաձոր գյուղ Արտավազ 2-րդ թաղամաս 15

Տնակ

1970

1970

115.46

3,592,225

0

3,592,225

23042019-07-0087

2.22

Չի օգտագործվում։ Ունի կապիտալ նորոգման կարիք։

30.1

Պոմպակայան

1970

1970

10.8

555,903

0

555,903

30.2

Կաթսայատուն

1970

1970

85

4,861,295

0

4,861,295

30.3

Ենթակայան

1970

1970

14.6

960,249

0

960,249

30.4

Գլխավոր

մասնաշենք

1970

1970

2066.47

117,296,115

0

117,296,115

30.5

Փայտյա մասնաշենք

1970

1970

206.84

6,435,265

0

6,435,265

30.6

Տնակ

1970

1970

58.79

2,540,405

0

2,540,405

30.7

Տնակ

1970

1970

59.25

2,560,282

0

2,560,282

30.8

Տնակ

1970

1970

124.44

3,871,613

0

3,871,613

30.9

Տնակ

1970

1970

123.22

3,833,656

0

3,833,656

30.10

Տնակ

1970

1970

123.42

3,839,878

0

3,839,878

30.11

Տնակ

1970

1970

123.13

3,830,856

0

3,830,856

30.12

Տնակ

1970

1970

123.33

3,837,078

0

3,837,078

30.13

Քարե մասնաշենք

1970

1970

392.52

17,348,211

0

17,348,211

30.14

Տնակ

1970

1970

55.62

1,730,465

0

1,730,465

30.15

Սանհանգույց

1970

1970

58.9

2,694,873

0

2,694,873

30.16

Շվաքարան

1970

1970

22.79

434,466

0

434,466

30.17

Շվաքարան

1970

1970

21.63

412,352

0

412,352

30.18

Շվաքարան

1970

1970

26.22

499,855

0

499,855

31

ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Աբովյան 9/1

Տնակ

1970

1970

63

1,575,300

805,300

770,000

22122015-11-0011

1.6781

Չի օգտագործվում։ Ունի կապիտալ նորոգման կարիք։ Պլանավորված է իրականացնել շինարարություն 2022-23թթ․։ Թույլտվության համար դիմել ԵՊՀ-ն դիմել է համայնքին։

31.1

Տնակ

1970

1970

65

1,575,300

830,900

744,400

.31.2

Տնակ

1970

1970

64.2

1,575,300

820,700

754,600

31.3

Տնակ

1970

1970

134.4

3,437,100

1,718,100

1,719,000

31.4

Տնակ

1970

1970

63

1,575,300

805,300

770,000

31.5

Սանհանգույց

1970

1970

24.6

629,100

314,500

314,600

31.6

Տնակ

1970

1970

99.4

2,452,500

1,270,700

1,181,800

31.7

Տնակ

1970

1970

156.1

3,905,100

1,995,500

1,909,600

31.8

Տնակ

1970

1970

139.9

3,501,000

1,788,400

1,712,600

31.9

Սանհանգույց

1970

1970

13.4

342,700

171,300

171,400

31.10

Խոհանոց-ճաշարան

1970

1970

418.9

10,761,300

8,255,779.76

5,406,400

32.

ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Աբովյան 9/2

Լողավազան

1965

1965

250

3,333,300

2,871,300

462,000

22122015-11-0012

0.727

Չի օգտագործվում։ Ունի կապիտալ նորոգման կարիք։ Պլանավորված է իրականացնել շինարարություն 2022-23թթ․։ Թույլտվության համար դիմել ԵՊՀ-ն

դիմել է համայնքին։

32.1

սանհանգույց

1965

1695

76.9

2,747,800

883,200

1,864,600

32.2

թոնրատուն

1965

1695

16.4

571,700

188,400

383,300

32.3

Տնակ

1965

1695

61.6

2,201,100

707,500

1,493,600

32.3

սանհանգույց

1965

1695

14.1

503,800

161,900

341,900

33.

ՀՀ Արագածոտն մարզ, համայնք Անտառուտ 1-ին փողոց 7-րդ փակուղի 49

Մասնաշենք

1983

1983

5399.14

151,032,072

56,882,224

94,149,848

05102016-02-0029

1.9733

Օգտագործվում է 50 %-ը որպես ուսումնաար-տադրական

բազա։ Ճաշարանը և 1

մասնաշենքը կապիտալ նորոգված են, ևս 1 մասնաշենք ունի նորոգման կարիք։

33.1

Ճաշարան

1983

1983

387.25

9,977,448

3,757,741

6,219,707

33.2

Լողավազան

1983

1983

37.93

467,308

175,999

291,309

33.3

Գազ.բաշխ.կայան

1983

1983

18.14

508,111

191,366

316,745

33.4

Ենթակայան

1983

1983

22.59

631,289

237,758

393,531

33.5

Կաթսայատուն

1983

1983

50.2

1,408,853

530,607

878,246

33.6

Ջրհոր

1983

1983

25.2

310,256

116,850

193,406

33.7

Պոմպակայան

1983

1983

4.4

123,178

46,392

76786

33.8

Ծածկ

1983

1983

9.25

76,986

28,995

47991

34.

Ք. Երևան, Կենտրոն Էջմիածին

հին խճուղի 109

Շինություն

1970

1970

21.37

168,623

4,457

164,166

15012016-01-0008

2.753521

Չի օգտագործվում։ Պատրաստվում է նախագիծ։

34.1

Շինություն

1970

1970

186.31

1,466,253

38,753

1,427,500

34.2

Շինություն

1970

1970

497.56

3,915,999

103,499

3,812,500

34.3

Շինություն

1970

1970

594.5

4,678,656

123,656

4,555,000

34.5

Շինություն

1970

1970

437.4

3,442,655

90,989

3,351,666

34.6

Շինություն

1970

1970

291.58

2,294.818

60,651

2,234,167

34.7

Շինություն

1970

1970

87.91

691,612

18,279

673,333

34.8

պարիսպ

1970

1970

29.56

53.21 խմ

867,08 3

22,917

844,166

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

35.

ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական փողոց 18/2

Հյուրանոցային

մասնաշենք

1983

1983

123.91

4,389,233

   

30082019-11-0035

0.13578

Օգտագործվում է ամբողջությամբ ուսումնաար-տադրական նպատակով։ Վերանորոգված է, սակայն ըստ անհրաժեշտության կատարվում են նորոգման աշխատանքներ։

35.1

Հյուրանոցային

մասնաշենք

1983

1983/2010

116.72

4,220,774

   

35.2

Խոհանոց

1983

1983

33.12

1,286,873

   

35.3

Աշխատասենյակ

2010

2010

26.14

750,600

   

35.4

Օժանդակ

շինություն

1983

1983

7.81

242,389

   

35.6

պարիսպ

1983

1983

10.9

30.52 խմ

92,800

   

35.7

պարիսպ

1983

1983

6.9

19.32 խմ

17,600

   

(հավելվածը փոփ. 10.06.15 N 637-Ն, խմբ. 29.07.16 N 808-Ն, 18.08.22 N 1300-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան