Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 4
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.01.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.01.2021
Дата вступления в силу
14.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2021 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

             

ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի մայիսի 12-ի թիվ 63 որոշմամբ հաստատված՝ ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

              կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

            

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի հունվարի 12-ի

թիվ 4 որոշման

                

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

ուղևորային մաքսային հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ կատարվող

               

10-րդ աղյուսակում՝

ա) 9.1.3.1.5 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«*.1.5. Զտաքաշ զանգվածը
(csdo:UnifiedNetMassMeasure)

4-րդ վանդակ

Օ

1

եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը լրացված է, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo: UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի զանգվածի արժեքը կիլոգրամներով՝ հաշվի առնելով փաստացի տեղափոխվող առաջնային փաթեթվածքը, եթե «Ապրանքի քանակը (cacdo: Goods MeasureDetails)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը պետք է լրացված լինի».

1

բ) 9.1.3.1.6 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«*.1.6. Ապրանքի քանակը
(cacdo:GoodsMeasureDetails)

4-րդ վանդակ

Օ

1

եթե «Զտաքաշ զանգվածը (csdo:UnifiedNetMass Measure)» վավերապայմանը չի լրացվել, ապա «Ապրանքի քանակը (cacdo:GoodsMeasureDetails)» վավերապայմանը պետք է լրացված լինի».

գ) 9.1.3.1.11 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«*.1.11. Արժեքը
(casdo:CAValueAmount)

4-րդ վանդակ

М

1

«Արժեքը (casdo:CAValueAmount)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի գնի արժեքը՝ անդամ պետության արժույթով, եվրոյով կամ ԱՄՆ դոլարով».

դ) 9.1.3.2 դիրքը, 9.1.3.2 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3 և 9.1.3.3.1 դիրքերը, 9.1.3.3.1 դիրքի «ա» և «բ» ենթակետերը, 9.1.3.3.2 և 9.1.3.4 դիրքերն ու 9.1.3.4 դիրքի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«*.2. Ընդհանուր զտաքաշ զանգվածը
(casdo:TotalNetMassMeasure)

- В

ա) չափման միավորը
(measurementunitCode ատրիբուտ)

- В

բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը
(measurementunitCodeListld ատրիբուտ)

- В

*.3. Ապրանքի քանակը
(cacdo:GoodsMeasureDetails)

- В

*.3.1. Ապրանքի քանակը՝ չափման միավորի նշմամբ
(casdo:GoodsMeasure)

- B

ա) չափման միավորը
(measurementunit Code ատրիբուտ)

- B

բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը
(measurementunitCodeListId ատրիբուտ)

- B

*.3.2. Չափման միավորի պայմանական նշագիրը
(casdo:MeasureUnitAbbreviationCode)

- B

*.4. Հանրագումարը (ընդհանուր գումարը)
(casdo:TotalAmount)

- B

ա) արժույթի ծածկագիրը
(currency Code ատրիբուտ)

- B

բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը
(currencyCodeListId ատրիբուտ)

- В».

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: