Գլխավոր տեղեկություն
Номер
N 396-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
08.06.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.06.2022
Дата вступления в силу
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 396-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 396-Ա որոշման

 

«Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱՑՄԱՆ, ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Անազատ պայմաններում պահվող, լքված և/կամ հիվանդ, ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների փրկում, ապաստարանի տրամադրում, համապատասխան խնամքի կազմակերպում, բազմացման, ադապտացման և վերաբնակեցման իրականացում:

Գորշ արջերի ապաստարանի ընդլայնում - պահպանելու գորշ արջի վայրի պոպուլյացիան, տրամադրելու համապատասխան կացարանային պայմաններ անազատության մեջ պահվող գորշ արջերին՝ տրամադրելով մասնագիտական խնամք և վերադարձ վայրի բնություն հնարավորության դեպքում:

Անգղների բազմացման և վերաբնակեցման կենտրոն - պահպանելու և կազմակերպելու ՀՀ Կարմիր գրքում գրանցված անգղների բազմացումը անազատ պայմաններում և իրականացնելու նրանց վերաբնակեցումը՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Կովկասյան ընձառյուծի ադապտացման և վերաբնակեցման կենտրոն- իրականացնելու Կովկասյան ընձառյուծի երիտասարդ առանձնյակների ադապտացման ընթացքը Հայաստանում և վերաբնակեցման գործընթացը տեսակին բնորոշ կենսամիջավայրում՝ նպաստելու Կովկասյան ընձառյուծի վայրի պոպուլյացիայի թվաքանակի ավելացմանը բնության մեջ:

Ծրագիրն ուղղված է փրկելու, համապատասխան խնամք և ապաստարան տրամադրելու, հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելու ՀՀ Կարմիր գրքում գրանցված, հիվանդ, լքված կամ անազատության մեջ պահվող կենդանիներին՝ արջերին, հնարավորության դեպքում նրանց ուղարկելու մասնագիտացված ապաստարաններ, ինչպես նաև կազմակերպելու և իրականացնելու ՀՀ Կարմիր գրքում գրանցված Կովկասյան

ընձառյուծի երիտասարդ առանձնյակների ադապտացումն ու վերաբնակեցումը, ստեղծել և

զարգացնել էկոտուրիզմի ենթակառուցվածքներ ՀՀ թիրախային համայնքների

տարածքներում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագիրը ֆինանսավորում են`

1. Վայրի կենդանիների փրկարար կենտրոն/ International Animal Rescue – 430,000 եվրոյին համարժեք դրամ՝ 5 տարվա համար:

2. Բրիջիթ Բարդո հիմնադրամ/ Brigitte Bardot Foundation – 35,000 եվրոյին համարժեք դրամ` 2 տարվա համար:

3. «Բեարզ ին Մայնդ» /Bears in Mind – 15,000 եվրոյին համարժեք դրամ` 2 տարվա համար:

4. «Արտիսի» Թագավորական կենդանաբանական այգի/ Artis Royal Zoo- 50,000 եվրոյին համարժեք դրամ` 5 տարվա համար:

5. Անգղների բնապահպանական հիմնադրամ/Vulture Conservation Foundation- 7,500 եվրոյին համարժեք դրամ` 2 տարվա համար:

6. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ-ի Գերմանիայի մասնաճյուղը / E.V. Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets Germany - 85,000 եվրոյին համարժեք դրամ` երեք տարվա համար:

4.

Ծրագիրը կատարողը

Ծրագիրն անմիջականորեն կազմակերպող և իրականացնող է հանդիսանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (գործող. հասցե` քաղ. Երևան, Խանջյան 47/1, բն. 14, ՀՎՀՀ՝ 02565835, հեռ.` 010 58-58-84)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագրի իրականացման վայր է հանդիսանում Արարատի մարզը: Ծրագրի ուղղվածությունը բնապահպանական և կրթական է ուղղված պահպանելու ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանմանը, բազմացմանը և վերաբնակեցմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացման միջոցով նվազեցնելու բացասական մարդածին ազդեցությունները

էկոհամակարգերի վրա:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի արժեքն է` 5 տարվա համար 622,500 եվրոյին համարժեք` 339,573,750 դրամ (2019 թ-ին ծրագրի մեկնարկման ժամանակահատվածին փոխարժեքին համապատասխան
(1 եվրոն = 545.5 դրամ))

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրում ընդգրկված են`

- Իրավաբանական և ֆիզիկական անձինք (ռեստորաններ, հյուրանոցներ, մասնավոր կոլեկցիոներներ), ովքեր անազատ պայմաններում են պահում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, օր.՝ գորշ արջերի:

- Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

- ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

- ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

- ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը շարունակական է և իրականացվում է 2016 թ-ից, այժմ որակավորման է ներկայացվում 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ն իրականացվելիք ծրագիրը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Գորշ արջերի ապաստարանի ընդլայնում և Կովկասյան ընձառյուծի ադապտացման և վերաբնակեցման կենտրոն կառուցում – 164,023,750 դրամ 8 տարվա համար, մնացորդը առ 2022թ.՝ 75,087,088 դրամ

1.1 Կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

1.2 Կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներին ուղղված ծախսեր 2017-2024 թթ.

1.3 Կենդանիների փախուստի և այլ վայրի կենդանիների տարածք ներխուժման անվտանգության ապահովման համար էլեկտրական ցանկապատ համակարգերի տեղադրման ծախսեր 2017-2024 թթ.

 

2. Անգղների բազմացման և վերաբնակեցման կենտրոնի կառուցում - 9,280,000 դրամ՝

3 տարվա համար, մնացորդը առ 2022 թ.՝ 1,359 դրամ: Թռչունների պահման պահանջներին համապատասխան հատուկ վանդակների կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 2017-2024 թթ.

 

3. Կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցում- 32,510,000 դրամ՝ 8 տարվա համար մնացորդը առ 2022 թ.՝ 16,166,568 դրամ

3.1. Կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցման ծախսեր՝ 2017-2024 թթ.

3.2. Կենտրոնին անհրաժեշտ սարքավորումների և պարագաների ներմուծման և ձեռքբերման ծախսեր՝ 2017- 2024 թթ.

 

4. Գորշ արջերի փրկարարական աշխատանքների և հետագա խնամքի կազմակերպման ծախսեր – 133,760,000 դրամ` 8 տարվա համար մնացորդը առ 2022թ.՝ 67,907,814 դրամ

4.1 Սննդի ձեռք բերման և կենդանիների սննդակարգի ապահովման ծախսեր 2017-2024 թթ.

4.2 Կենդանիների խնամքն ապահովելու համար դեղերի ներմուծման և ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

4.3 Կենդանիների փրկարարական աշխատանքներն իրականացնելու անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

4.4 Կենդանիների խնամքի պարագաների ձեռքբերման ծախսեր 2017-2024 թթ.

4.5. Կենդանիների փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ ավտոմեքենայի ձեռքբերման և ներմուծման ծախսեր- 2022 թ.։

10.  Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը  Ծրագրի շրջանակներում ծախսվում է`

Շուրջ 164,023,750 դրամ՝ վայրի կենդանիների պահպանման տարածքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 70,658,000 դրամ (61,315,980 դրամը ծախսված, մնացորդը՝ 9,342,020 դրամ) և կառուցապատման աշխատանքներին ուղղված ծախսեր՝ 79,665,750 դրամ (24,139,932 դրամը ծախսված, մնացորդը՝ 55,525,818 դրամ), էլեկտրական ցանկապատ համակարգերի տեղադրման ծախսեր՝ 13,700,000 դրամ (3,480,750 դրամը ծախսված, մնացորդը՝ 10,219,250 դրամ):

 

Շուրջ 9,280,000 դրամ՝ թռչունների պահման հատուկ վանդակների կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման ծախսեր՝ 4,880,000 դրամ և կառուցապատման աշխատանքներին ուղղված ծախսեր՝ 4,400,000 դրամ (4,398,641 դրամը ծախսված, մնացորդը՝ 1,359 դրամ)։

 

Շուրջ 32,510,000 դրամ` կենդանաբուժական և լաբորատոր կենտրոնի կառուցման ծախսեր՝ 9,275,000 դրամ, անհրաժեշտ
սարք-սարքավորումների և պարագաների, 23,235,000 մարտկոցներով, ինվերտորներով, այլ պարագաներով լրակազմով՝ արևային ֆոտովոլտային կայանի ձեռքբերում և ներմուծում (16 343 432 դրամը ծախսված, մնացորդը՝ 16,166,568 դրամ):

 

Շուրջ 121,310,000 դրամ` սննդի ձեռքբերման և կենդանիների սննդակարգի ապահովման ծախսեր՝ 67,570,000 դրամ (46,070,641 ծախսված, մնացորդը՝ 51,499,359 դրամ), կենդանիների խնամքն ապահովելու համար դեղերի ձեռքբերման 9,790,000 դրամ (5,449,260 դրամը ծախսված, մնացորդը՝ 4,340,740 դրամ) և ներմուծման համար 24,830,000 դրամ ծախսեր (12,300,260 դրամը ծախսված, մնացորդը` 12,529,740 դրամ), կենդանիների փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծախսեր՝ 8,740,000 դրամ (1,253,200 դրամը ծախսված, մնացորդը՝ 7,486,800 դրամ), կենդանիների խնամքի պարագաների ձեռքբերման 6,680,000 դրամ և ներմուծման 3,700,000

դրամ ծախսեր (778,825 դրամը ծախսված, մնացորդը՝ 7,371,175 դրամ):

 

 Շուրջ 12,450,000 դրամ` ավտոմեքենայի ձեռքբերման ծախսեր՝ 10,500,000 դրամ և ներմուծման ծախսեր՝ 1,950,000 դրամ։

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր ծրագրով նախատեսված չեն և իրականացվելու են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի սեփական միջոցներից:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, Տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզպետարաններ, այլ առևտրային կազմակերպություններ և իրավաբանական անձինք։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն կներկայացվի դոնորներին, ինչպես նաև սահմանված կարգով ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի ՀՀ կառավարության համապատասխան լիազոր մարմին:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան