ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14 սեպտեմբերի 2001 թ. |
N 328 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 26.07.1996 Թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՀԱՆԳԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.07.2001 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1993 թվականի հունվարի 1-ից մինչև 1997 թվականի հունվարի 1-ը ընդունված մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 588 որոշումը` հրամայում եմ.
2001 թվականի հուլիսի 2-ից ուժը կորցրած համարել ՀՀ ֆինանսների նախարարության 26.07.1996 թ. «Հայաստանի Հանրապետության բանկերի կանոնադրական կապիտալներում պետական ձեռնարկությունների մասնակցության մասին» N 292 հրահանգը (պետական գրանցման ամսաթիվ` 14.08.1996 թ., պետական գրանցման համար` 20960042):
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
25 սեպտեմբերի 2001 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801149