Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-105-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (16.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.06/36(491) Հոդ.756
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.06.2006
Дата вступления в силу
16.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 30-րդ, 31-րդ և 37-րդ հոդվածները, 38-րդ հոդվածի 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հատուկ արտոնագրի)» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար` հատուկ ծրագրով» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից, 1-ին,  2-րդ և 5-րդ մասերից հանել «և հատուկ արտոնագրի» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի  48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը փոխարինում է փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:»:

 

Հոդված 6.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների հատուկ արտոնագրերը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-105-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան