ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բժշկական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հետազոտությունից և (կամ) բուժումից խուսափող անձանց.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) հոգեբուժական կազմակերպություն բերման ենթարկել ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց.»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունում`
1) առաջին նախադասությունը «հետազոտելու» բառից հետո լրացնել «և (կամ) բուժելու» բառերով.
2) երկրորդ նախադասության «ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման» բառերը փոխարինել «ոչ հոժարակամ հոսպիտալացման» բառերով, «օրենսգրքի» բառը` «օրենսգրքով» բառով, իսկ «30-րդ գլխով» բառերը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-114-Ն |