ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 143-րդ հոդվածի 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Թանկարժեք մետաղներ համարվող գույքի տեսակները և դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են թանկարժեք մետաղների մասին օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 945-րդ հոդվածի 4-րդ կետում «այլ օրենքներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 946-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով և դրան» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 947-րդ հոդվածի 2-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով» բառերով:
|
Ռ. Քոչարյան |
|