Գլխավոր տեղեկություն
Номер
N 690-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.04/34(558) Հոդ.774
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2007
Дата вступления в силу
25.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
  20 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 690-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո հաստատել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների պատրաստման ու վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը` սկսած 2007 թվականի հունիս ամսվանից:

(2-րդ կետը փոփ. 01.02.18 N 79-Ն, 06.06.19 N 733-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 18
Երևան

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 690-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) տեխնիկական զննության (այսուհետ` տեխնիկական զննություն) անցկացման գործունեության լիցենզավորման կարգը, ինչպես նաև կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) տեխնիկական զննություն` տրանսպորտային միջոցների տեխնիկական արատների և անսարքությունների հայտնաբերման նպատակով իրականացվող պարբերական ստուգման համալիր միջոցառումների գործընթաց, որն ուղղված է տեխնիկական նորմաներով (ստանդարտներով, կանոնակարգերով, այլ իրավական ակտերով) սահմանված պահանջներին համապատասխան` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը.

2) տեխնիկական զննության կայան` տեխնիկական արատորոշման սարքերով և սարքավորումներով (այսուհետ` տեխնիկական արատորոշման միջոցներ) կահավորված արտադրական կամ հասարակական (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում առկա հասարակական նշանակության տարածքների) նշանակության շենք, որտեղ տրանսպորտային միջոցների տեխնիկական արատների և անսարքությունների հայտնաբերման նպատակով իրականացվում են տեխնիկական վիճակի ստուգման համալիր միջոցառումներ.

3) հոսքային գիծ (այսուհետ` հոսքագիծ)` տրանսպորտային միջոցների տեխնիկական արատների և անսարքությունների հայտնաբերման նպատակով տեխնիկական արատորոշման միջոցներով կահավորված տարածք.

4) ունիվերսալ հոսքագիծ` հոսքագիծ, որտեղ տարբեր տեսակների և նշանակության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համալիր միջոցառումներ իրականացնելու ժամանակ սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 13000 կիլոգրամը.

5) թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ (այսուհետ` թեթև հոսքագիծ)` հոսքագիծ, որտեղ տարբեր տեսակների և նշանակության թեթև մարդատար, փոքր և միջին բեռնատար տրանսպորտային միջոցների ու միկրոավտոբուսների տեխնիկական վիճակի ստուգման համալիր միջոցառումներ իրականացնելու ժամանակ սռնու վրա ընկնող առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կիլոգրամը:

(2-րդ կետը լրաց., փոփ. 25.11.21 N 1924-Ն)

3. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգով:

(3-րդ կետը փոփ. 19.05.16 N 509-Ն)

4. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)՝ հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) եզրակացության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 01.02.18 N 79-Ն, 06.06.19 N 733-Ն)

5. Տեխնիկական զննության անցկացման գործունեության համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

6. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում:

7. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

8. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ տրվում է լիցենզավորվող անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համապատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` համաձայն N 3 ձևի:

 

II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) տեխնիկական զննության համար նախատեսված տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

3) տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող ապրանքների, առարկաների, սարքավորումների փորձաքննության դրական եզրակացությունը կամ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(9-րդ կետը փոփ. 25.11.21 N 1924-Ն)

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին են ներկայացվում առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

11. Հանձնաժողովն ուսումնասիրում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ու եզրակացություն է ներկայացնում լիցենզավորող մարմնի ղեկավարին:

12. Ներկայացված եզրակացության հիման վրա լիցենզավորող մարմնի ղեկավարը որոշում է ընդունում: Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշման հիման վրա հայտատուին է տրամադրվում տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա և շահագործվող հոսքագծերի քանակին ու տեսակին համապատասխան ներդիրներ: Բացասական որոշման դեպքում՝ եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտատուին` նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

12.1. Լիցենզավորող մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է լիցենզիա տրամադրելու մասին որոշում:

(12.1-ին կետը լրաց. 01.02.18 N 79-Ն)

13. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:

(13-րդ կետը խմբ. 05.12.19 N 1720-Ն)

14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում, ինչպես նաև, եթե սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթի (փաստաթղթերի) համաձայն հայտատուի ներկայացրած տարածքի չափերը չեն բավարարում սույն կարգի 15-րդ կետի պահանջներին:

(14-րդ կետը լրաց. 01.02.18 N 79-Ն, փոփ. 25.11.21 N 1924-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Տեխնիկական զննության կայանների տարածքը, ըստ ներկայացված հոսքագծերի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով պետք է բավարարի աղյուսակում նշված նվազագույն չափերը:

(15-րդ կետը փոփ. 25.11.21 N 1924-Ն)

16. Լիցենզավորված կազմակերպությունը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն սկսելուց առաջ, միանում է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցին:

17. Տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված անձը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10 օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով լիցենզավորող մարմին է ներկայացնում հաշվետվություն` համաձայն N 4 ձևի:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ, ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՆԵՐԴԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

18. Լիցենզիան վերաձևակերպվում, լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում, լիցենզիան և լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը տրամադրվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

19. Լիցենզավորված անձը տեխնիկական զննության իրականացման վայրում նոր հոսքագիծ է շահագործում միայն ներդիրի առկայության դեպքում:

20. Նոր հոսքագծի ներդիր ստանալու նպատակով հայտատուն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման համաձայն, լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ` համաձայն N 2 ձևի.

2) հոսքագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը կամ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

21. Նոր հոսքագծի ներդիր ստանալու մասին հայտն ստանալու օրվան հաջորդող՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող հանձնաժողովը լիցենզավորող մարմնի ղեկավարին է ներկայացնում եզրակացություն, որի հիման վրա լիցենզավորող մարմնի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում: Լիցենզավորող մարմնի դրական որոշման դեպքում հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ներդիր:

22. Նոր հոսքագծի ներդիր ստանալուց հետո՝ լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման՝ ելնելով լիցենզիայի ներդիրների (հոսքագծերի) քանակից` անկախ ներդիրի տրամադրման համար վճարված պետական տուրքի գումարի վճարման ժամկետից: Լիցենզավորող մարմինը լիցենզիայի նոր ներդիրի տրամադրման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեին:

(22-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

23. Լիցենզավորված անձի՝ նոր հոսքագիծ շահագործելու մասին հայտը մերժվում է, եթե լիցենզավորման մարմին ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 20-րդ կետի պահանջներին, ինչպես նաև, եթե սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթի (փաստաթղթերի) համաձայն հայտատուի ներկայացրած տարածքի չափերը չեն բավարարում սույն կարգի 15-րդ կետի պահանջները:

(23-րդ կետը փոփ. 25.11.21 N 1924-Ն)

24. Մեկից ավելի հոսքագծերով տեխնիկական զննություն իրականացնող լիցենզավորված անձը գործունեության տվյալ վայրում հոսքագծի շահագործումից հրաժարվելու դեպքում լիցենզավորող մարմին է ներկայացնում դիմում հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին, որին կցվում է հոսքագծի ներդիրը:

25. Լիցենզավորված անձի կողմից գործող հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին դիմումը լիցենզավորող մարմնում մուտքագրվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում մերժվում է, եթե տվյալ հոսքագծի շահագործման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, պետական տուրքի վճարման պարտավորությունը կատարված չէ և (կամ) կցված չէ հոսքագծի ներդիրը: Լիցենզավորող մարմինը հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին դիմումի բավարարման դեպքում ընդունում է որոշում հոսքագծի ներդիրի գործողության դադարեցման` ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, որի դեպքում ներդիրի (հոսքագծի) մասով հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունը դադարում է: Լիցենզավորող մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի ներդիրն ուժը կորցրած ճանաչելու մասին տեղեկացնում է հայտատուին և պետական եկամուտների կոմիտեին:

(25-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

26. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիայում նշված հոսքագծի շահագործումից հրաժարվելու դեպքում լիցենզավորված անձը դիմում է լիցենզավորող մարմին՝ գործող լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելու համար՝ սույն կարգի 28-32-րդ կետերին համապատասխան:

27. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին կամ լիցենզավորված անձի կողմից նոր հոսքագիծ շահագործելու մասին հայտի կամ լիցենզավորված անձի կողմից գործող հոսքագծի շահագործումից հրաժարվելու մասին դիմումի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

V. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

28. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելու համար տեխնիկական զննության անցկացման գործունեություն իրականացնող անձը կարող է լիցենզավորող մարմին ներկայացնել նախկինում ստացած լիցենզիայի բնօրինակը և դիմում` նշելով առկա հոսքագծերից հետագա շահագործման համար նախատեսվող թվի մասին տեղեկատվությունը:

29. Լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելու դեպքում տրվում են նախկին լիցենզիայի վավերապայմաններին (բացառությամբ սերիայի) համապատասխան նոր նմուշի լիցենզիա և հետագա շահագործման համար հոսքագծերի թվին ու տեսակին համապատասխան ներդիրներ` դիմումը և լիցենզիայի բնօրինակը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում:

30. Լիցենզիան նոր ձևաթղթով փոխարինելը և համապատասխան ներդիրի տրամադրումը մերժվում է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան պետական տուրքի վճարման պարտավորությունը կատարված չէ:

31. Լիցենզիայի՝ նոր ձևաթղթով փոխարինման դիմաց վճար չի գանձվում:

32. Լիցենզիան նոր ձևաթղթով չփոխարինելը հիմք չէ գործող լիցենզիայի գործողության դադարեցման համար:

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական ռեգիստրում

_________________________________________________________________

գրանցման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն,

_________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

__________________________________________________________________

պետական ռեգիստրում հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն)

 

 Խնդրում եմ տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության իրականացման լիցենզիա:

 Կից ներկայացնում եմ լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերը`

 1) տեխնիկական զննության կայանի տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

 2) տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող ապրանքների, առարկաների, սարքավորումների փորձաքննության դրական եզրակացությունը կամ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

 3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշումն ստանալուց հետո պարտավորվում եմ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը և դրա մասին տեղեկատվություն ներկայացնել լիցենզավորող մարմին:

 

Հայտատու ------------------

               (պաշտոնը)

----------------------------

(ստորագրությունը)

----------------------------

(անունը, ազգանունը)

____ ________ 20 թ.

 

 

(ձևը փոփ. 25.11.21 N 1924-Ն)

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԴԻՐ (ՆԵՐԴԻՐՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական ռեգիստրում

________________________________________________________________

գրանցման համարը,

________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական ռեգիստրում հաշվառման համարը,

_________________________________________________________________

տեխնիկական զննության գործունեության համար տրամադրված գործող լիցենզիայի համարը)

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիայի լրացուցիչ ներդիր (ներդիրներ)` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր հոսքագիծ շահագործելու նպատակով:

 

Կից ներկայացնում եմ լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու համար պահանջվող փաստաթղթերը՝

1) հոսքագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը կամ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձաքննության դրական եզրակացությունը.

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Լիցենզավորող մարմնի ղեկավարի դրական որոշումն ստանալուց հետո պարտավորվում եմ երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը և դրա մասին տեղեկատվություն ներկայացնել լիցենզավորող մարմին:

 

Հայտատու ------------------

               (պաշտոնը)

----------------------------

(ստորագրությունը)

----------------------------

(անունը, ազգանունը)

____ ________ 20 թ.

 

 

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 01.02.18 N 79-Ն, 06.06.19 N 733-Ն)

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ________ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

ՆԵՐԴԻՐ N 0000

 

Իրավաբանական անձի անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________________________________

 

Տեխնիկական զննության հոսքագծի տեսակը _______________________________________

 

Ներդիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների ՆԱԽԱՐԱՐ

 

(ձևը փոփ. 01.02.18 N 79-Ն, 06.06.19 N 733-Ն, 05.12.19 N 1720-Ն)

 

Ձև N 4

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20__թվականի ___ եռամսյակում ____________ տեխնիկական զննության կայանի կողմից անցկացված տեխնիկական զննությունների մասին

 

Տեխնիկական զննության կայանի գործունեության վայրը    _________________________________

 

NN
ը/կ

Անվանումները

Տրանսպորտային միջոցի տեսակը

թեթև մարդատար ավտո-մոբիլներ

ավտոբուսներ

բեռնատար կողավոր և մասնագիտացված ավտոմոբիլներ

կիսա-կցորդներ

կցորդներ

մոտոցիկ-լետներ

միկրո-ավտոբուսներ

ավտո-բուսներ

մինչև 3500 կգ լրիվ զանգվածով

3500 կգ-ից ավելի մինչև 12000 կգ լրիվ զանգվածով

12000 կգ-ից ավելի լրիվ զանգվածով

1.

Ներկայացվել են տեխնիկական զննության

                 

2.

Ճանաչվել են սարքին, որոնցից՝ երկրորդ անգամ ստուգելուց հետո

                 

3.

Սարքին տրանսպորտային միջոցների թիվն ըստ օգտագործվող վառելիքի`

                 
 

1) բենզին

                 
 

2) դիզելային վառելիք

                 
 

3) հեղուկացված նավթային գազ

                 
 

 Ընդամենը

                 

 

Աղյուսակ

 

ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.11.21 N 1924-Ն)

 

NN
ը/կ

Հոսքագծի տեսակը

Տարածքի
չափերը

1.

 Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ

երկարությունը՝ 18 մ
լայնությունը՝ 5 մ

2.

 Ունիվերսալ հոսքագիծ

երկարությունը՝ 24 մ
լայնությունը՝ 6 մ

(աղյուսակը փոփ. 25.11.21 N 1924-Ն)

(հավելվածը լրաց. 11.06.09 N 686-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.08.10 N 1134-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, խմբ. 02.08.12 N 1105-Ն, փոփ. 19.05.16 N 509-Ն, փոփ., լրաց. 01.02.18 N 79-Ն, փոփ. 06.06.19 N 733-Ն, խմբ., փոփ. 05.12.19 N 1720-Ն, լրաց., փոփ. 25.11.21 N 1924-Ն)

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 690-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(վերնագիրը փոփ. 01.02.18 N 79-Ն, 06.06.19 N 733-Ն)

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  Տ Մ Տ Զ 00000

Տրվում է _____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար`
անունը,  ազգանունը և բնակության վայրը)

 


Գործունեության տեսակը`

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության
անցկացում

 

Գործունեության իրականացման վայրը _____________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը _______________________________ 

Լիցենզիան տալու ամսաթիվը ____________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների ՆԱԽԱՐԱՐ

_____________

_________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

_____ _______________ 200 թ.

 

(հավելվածը լրաց., փոփ. 02.08.12 N 1105-Ն, փոփ. 01.02.18 N 79-Ն, 06.06.19 N 733-Ն, 05.12.19 N 1720-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան