ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 426-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, որպես օժանդակություն, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (8 տեղ, 2,130 կգ ընդհանուր քաշով, 75,920 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,400 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատունվարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
20.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 426-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի արժեքը |
Գումարը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Ատամի խոզանակ |
հատ |
37,008 |
$1.00 |
37,008 |
2. |
Ատամի մածուկ |
հատ |
36,912 |
$1.00 |
36,912 |
3. |
Մանրէազերծման սարք (ստերիլիզատոր) |
հատ |
1 |
$2,000 |
2,000 |
|
Ընդամենը |
|
|
|
75,920 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |