Գլխավոր տեղեկություն
Номер
N 286-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
08.04.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.04.2021
Дата вступления в силу
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 286-Ա

 

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01003187) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2021 թվականի մարտի 10-ին կնքված փոխըմբռնման հուշագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 38 հատ ջրատաքացուցչի մատակարարում` 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 286-Ա որոշման

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղական բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

«LITTLE BRIDGE SWITZERLAND» NGO, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեյցարիա (Giacometti stasse 134.7000 Chur, FO0569480):

4.

Ծրագրի կատարողը

«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187, հեռ՝ 010-516-044:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շենավան և Գեղասար բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում 14,000,000 դրամ :

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության տարածքում անապահով ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր՝ անտոկոս մարման պայմանով, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ, ուղղված նույն նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը:

Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է փոխըմբռնման հուշագիր 14,000,000 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն երկու ամսվա ընթացքում։ 38 հատ ջրատաքացուցիչ կտեղադրվի կազմակերպության կողմից ընտրված սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը

10.

Ձեռք բերվող, ներմուծվող, ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է փոխըմբռնման հուշագիր 14,000,000 միլիոն դրամի չափով։ Կախված շահառու ընտանիքների քանակությունից տեղադրվելու է 200, 250 և 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է 10 օրվա ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշխիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսեր

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում համագործակցելու ենք Լոռու մարզի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շենավան և Գեղասար բնակավայրերի ղեկավարության հետ։ Հետագայում

համագործակցությունը կընդլայնվի:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն աշխատակազմի մշտադիտարկման միջոցով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան