Գլխավոր տեղեկություն
Номер
N 218-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.04.2020-18.11.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.03.27/16(956) Հոդ.228
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2013
Дата вступления в силу
06.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 218-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.04.20 N 570-Ն) 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 218-Ն որոշման

Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 16.04.20 N 570-Ն) 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և գնահատված ռիսկերի հիման վրա սահմանային հսկողության (այսուհետ՝ վերահսկողություն) հետ կապված հարաբերությունները, որի նպատակն է վտանգավոր սննդամթերքի ներմուծման կանխումը, ինչպես նաև սահմանային անցման կետերում պետական վերահսկողության համապատասխան գործիքակազմի (փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, փորձաքննություն) ընտրության իրականացումը՝ կախված սննդամթերքի ռիսկայնության աստիճանից:

 2. Սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործիքակազմի ընտրությունը հիմնված է ներմուծվող սննդամթերքի ընդհանուր ռիսկի վրա, որն իրենից ներկայացնում է ըստ սննդամթերքի տեսակի ռիսկերի, յուրաքանչյուր սննդամթերքին բնորոշ (անհատական) ռիսկերի և ռիսկայնությունը որոշող այլ չափանիշների հանրագումար:

 

2. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԻ

 

3. Ռիսկն ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության՝ համաձայն N 1 աղյուսակի:

 

N 1 աղյուսակ

 

Ռիսկայնությունը` ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի

 

Արտադրանքի անվանումը

                     

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ)

Ռիսկի միավորը

 

Բարձր ռիսկային (10-20 միավոր)

Միս և մսից սննդային ենթամթերք

 

0201- 0210

20

 

Ձուկ և խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

 

0301-0308

20

Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից և ջրային այլ անողնաշարավորներից, պատրաստի կամ պահածոյացված ձուկ, ձկնկիթ

 

1601-1605

15

 

Կաթնամթերք

 

0401-0406, 2105

15

Թռչնի ձու

 

0407-0408

20

Կենդանական ծագման սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված

 

0410

15

Մթերքներ սոուսներ պատրաստելու համար, պատրաստի ապուրներ ու արգանակներ

 

2103-2105

10

Կենդանիների (բացի ձկների) աղիներ, պարկեր և ստամոքսներ, ամբողջական և կտորներով, թարմ և սառեցված, աղաջրում և աղած, չորացված և ապխտած

 

0504

20

Մակարոնեղենային արտադրանք լցոնով, ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ եղանակով մշակված

 

190220

15

Սպիտակուցային խտանյութեր և թելիկավոր և շերտավոր սպիտակուցային նյութեր

 

210610

10

Վիտամինների և հանքային նյութերի խառնուրդ, նախատեսված սնուցման հավասարակշռված լրացման համար

 

2106909803

15

Ձուկ՝ չորացրած, ապխտած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված

 

0305

15

Վաղ հասակի երեխաների համար նախատեսված պատրաստի սննդամթերք, նախատեսված մանրածախ առևտրի համար

 

1901100000

20

 

Միջին ռիսկային (4-9 միավոր)

Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ

 

0701-0714

9

Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև ու դդմի կճեպներ

 

0801-0814

6

Խեցգետնակերպեր չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված.

 

0306

4

Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքները. պատրաստի սննդային ճարպեր

 

1501-1520

9

Կակաո և դրանից պատրաստված մթերք

 

1801-1806

4

 

Ցածր ռիսկային (1-3 միավոր)

Բնական մեղր

 

0409

1

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

 

0901-0910

1

 

Հացազգիներ

 

1001-1008

1

 

Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

 

1101-1109

2

 
 

Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ

 

1201-1208

1

Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն

 

1701-1704

1

 
 

Պատրաստի մթերք` հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, ալյուրից պատրաստված հրուշակեղեն

 

1901-1905 (բացի 1901100000 կոդից)

1

 

Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք

 


2001-2009

1

 

Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ չներառված

 

2106 (բացի 210610 կոդից)

1

 

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ

 

2201-2209

3

 

Կերակրի աղ

 

2501

1

 

4. N 1 աղյուսակում չներառված սննդամթերքի (արտադրանքի) տեսակի ռիսկայնությունը դասակարգվում է ցածր ռիսկային և ռիսկի միավոր սահմանվում է 1:

 

3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՆ ԲՆՈՐՈՇ (ԱՆՀԱՏԱԿԱՆ) ՌԻՍԿԵՐ

 

5. Սննդամթերքին բնորոշ անհատական ռիսկի գնահատման չափանիշներն են`

1) արտադրողի մոտ ներդրված սննդամթերքի արտադրման որակի և անվտանգության կառավարման համակարգերը.

2) սննդամթերքի տեղափոխման պայմանները.

3) սննդամթերքի` խմբաքանակի զանգվածը (քանակը, ծավալը):

6. Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի կախված է ներմուծված սննդամթերքի արտադրությունում ներդրված սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգերի հավաստագրերի առկայությունից կամ բացակայությունից, որոնց հավաստիությունը հնարավոր է ստուգել համացանցի միջոցով՝ համաձայն N 2 աղյուսակի:

 

N 2 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի

 

Ռիսկը

 Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգը

Միավորը

Միջին

Սննդամթերքի արտադրությունում ներդրված չեն սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգեր` առնվազն վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ ՎՎՀԿԿ (HACCP, ISO), առկա չեն հավաստագրեր (GLOBALGAP):
Երրորդ երկրներից սննդամթերքի ներմուծման դեպքում արտադրանքի՝ սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող Եվրասիական տնտեսության միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանում է:

4

Ցածր

Սննդամթերքի արտադրությունում ներդրված են սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգեր` վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ (ՎՎՀԿԿ (HACCP, ISO) առկա են հավաստագրեր (GLOBALGAP):

0

 

7. Դասակարգումն ըստ սննդամթերքի տեղափոխման պայմանների իրականացվում է տվյալ սննդամթերքը տեղափոխող փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջների համապատասխանության ապահովումից ելնելով` համաձայն N 3 աղյուսակի:

 

N 3 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ տեղափոխման պայմանների

 

Ռիսկը

 Տեղափոխմանը ներկայացվող պայմանները

Միավորը

Բարձր

 Փոխադրամիջոցների պայմանները չեն համապատասխանում սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրմանը ներկայացվող պահանջներին:

20

Ցածր

Տեղափոխման պայմանները համապատասխանում են սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրման համար ներկայացվող պահանջներին:

0

 

8. Դասակարգումն ըստ ներմուծված սննդամթերքի զանգվածի (քանակի, ծավալի)` իրականացվում է համաձայն N 4 աղյուսակի:

 

N 4 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)

 

Ռիսկը

Զանգվածը (կգ կամ լիտր)

 Միավորը

Բարձր

600-ից ավելի

4

Միջին

300-ից ավելի՝ 600-ը ներառյալ

2

Ցածր

մինչև 300-ը ներառյալ

1

4. ՌԻՍԿԻ ԱՅԼ ՉԱՓԱՆԻՇԸ

 

9. Ռիսկի այլ չափանիշ է՝ արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից սննդի շղթայի փուլերի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ հաղորդումների և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ երկրների կողմից լաբորատոր խիստ հսկողության սահմանման վերաբերյալ տեղեկատվության առկայությունը կամ դրա բացակայությունը` դասակարգվում է համաձայն N 5 աղյուսակի:

 

N 5 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքների

 

Ռիսկը

Սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ ծանուցում կամ վերահսկողության արդյունքներ

Միավորը

Բարձր

 Արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության առկայություն:

20

Ցածր

Արագ արձագանքման միջազգային համակարգերի, ԵԱՏՄ միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության բացակայություն:

0

 

5. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

10. Սննդամթերքի ընդհանուր ռիսկայնության դասակարգումն իրականացվում է համաձայն N 6 աղյուսակի:

 

N 6 աղյուսակ

 

Խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը

Միավորը

Բարձր

20 և ավել

Միջին

10-19

Ցածր

0-9

 

11. Ընդհանուր ռիսկայնության` բարձր, միջին և ցածր խմբերին դասված սննդամթերքի նկատմամբ իրականացվող վերահսկողության տեսակներն են՝

1) ընդհանուր բարձր ռիսկայնությամբ դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, Հայաստանի Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգերում հավատարմագրված և ԵՏՄ-ի սերտիֆիկացման ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված լաբորատորիաներում իրականացված լաբորատոր փորձաքննության իրականացում (այսուհետ՝ փորձաքննության իրականացում).

2) ընդհանուր միջին ռիսկայնության դեպքում՝ փաստաթղթային ստուգում, նույնականացում և զննում, իսկ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում՝ նմուշառում և փորձաքննության իրականացում.

3) ընդհանուր ցածր ռիսկայնության դեպքում՝ միայն փաստաթղթային ստուգում և նույնականացում:

12. Եթե 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չի հայտնաբերվում, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը:

13. Եթե 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվում է անհամապատասխանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա արգելվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ կերպով ծանուցվում է ներմուծումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտին՝ նշելով ներմուծման արգելքի հիմքերը:

14. Եթե միևնույն կազմակերպության կողմից արտադրված միևնույն տեսակի սննդամթերքում նախկինում ներմուծման պահին կամ շուկայահանման ընթացքում հայտնաբերվել է սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն, ապա տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքի հաջորդ երեք ներմուծման ընթացքում խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը համարվում է բարձր և վերահսկողությունն իրականացվում է 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով:

15. 14-րդ կետով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու արդյունքում սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքը հետագայում ներմուծելիս խմբաքանակի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է սույն հավելվածի 3-11-րդ կետերով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 28.08.14 N 905-Ն, 16.04.20 N 570-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան