ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 827-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 1,202,041.8 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
3. Անհետաձգելի համարել սույն որոշման N 12 հավելվածում նշված ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 3-րդ կետում նշված տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել ինժեներական ծառայություններ մատուցող միջազգային ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով և գնման ընթացակարգը կազմակերպել թղթային եղանակով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության պահանջները, համաձայն որի հնարավոր մասնակիցների թիվը չի կարող պակաս լինել 3-ից:
5. Սահմանել, որ՝
1) տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերությունը պարտավոր է որակավորման ապահովման փոխարեն ներկայացնել մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն՝ պայմանագրի արժեքի չափով, իսկ մասնագիտական ապահովագրությանն առաջադրվող պահանջները և պայմանները սահմանվում են տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի պահանջները չեն տարածվում սույն որոշման 3-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում ձեռք բերված տեխնիկական հսկողության ծառայության վրա, և սույն որոշման շրջանակներում կնքվելիք պայմանագրի արժեքը որոշվում է գնման գործընթացի արդյունքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 25 Երևան |