Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.04.22/43(1598) Հոդ.483
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.04.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2020
Дата вступления в силу
23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2020 թվականի N 562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 673 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ».

2) որոշման նախաբանում «Ի կատարումն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝» բառերով.

3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոնները» բառերը փոխարինել «քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կարգը» բառերով.

4) որոշման 2-րդ և 3-րդ կետերից, 7-րդ կետի «գ» ենթակետից, ինչպես նաև 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնների (այսուհետ՝ կանոններ) 5-րդ և 9-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը.

5) որոշման ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

6) կանոնների վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ».

7) որոշման 4-րդ կետից և կանոնների 9-րդ կետի «ա» ենթակետից հանել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությանը» և «Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայությունը» բառերը.

8) որոշման 4-րդ կետը, ինչպես նաև կանոնների 6-րդ կետի «ե» և 13-րդ կետի «գ» ենթակետերը «գնդակապարկուճային» բառից հետո լրացնել «հաշվառման» բառով.

9) որոշման ողջ տեքստում «վերցված» բառը փոխարինել «առգրավված (վերցված)» բառերով, կանոնների 1-ին կետում «վերցնելը» բառը` «առգրավելը (վերցնելը)» բառերով, կանոնների 13-րդ գլխի վերնագրում «ՎԵՐՑՆԵԼՆ» բառը` «ԱՌԳՐԱՎԵԼԸ (ՎԵՐՑՆԵԼԸ)» բառերով, կանոնների 75-րդ, 77-րդ և 78-րդ կետերում «վերցվում են» բառերը՝ «առգրավվում (վերցվում) են» բառերով, իսկ կանոնների 76-րդ կետում «վերցնում են» բառերը` «առգրավում (վերցնում) են» բառերով.

10) կանոնների 1-ին կետում «կանոնները կանոնակարգում են» բառերը փոխարինել «կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերով, իսկ «կանոններով նախատեսված» բառերը՝ «կարգով նախատեսված» բառերով.

11) կանոնների 11-րդ, 17-րդ, 28-րդ, 35-րդ, 37-րդ, 39-րդ, 44-րդ, 48-րդ, 54-րդ, 57-րդ, 64-րդ, 66-րդ, 69-րդ, 82-րդ և 85-րդ կետերում «կանոնների» բառը փոխարինել «կարգի» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 17

Երևան