Գլխավոր տեղեկություն
Номер
N 1731-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.04.2020-16.01.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2018
Дата вступления в силу
16.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1731-Ա

  

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը և դրանց կից շինությունները (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին (այսուհետ՝ շահառուներ)՝ համաձայն N 1 հավելվածի, շահառուների կողմից ներկայացված գործարար ծրագրերի համաձայն՝ որպես սպանդանոցներ շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2020 թվականի հունիսի 1-ը, հիմք ընդունելով պետական գույքի վկայականներում նշված տվյալները, շահառուների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանցում նախատեսելով, որ՝

1) շահառուները պարտավորվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար, շենքերի վերակառուցման և սարքավորումների ձեռքբերման նպատակով կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր՝ համաձայն N 2 հավելվածի.

2) շահառուները պարտավորվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև սույն որոշման հիման վրա պայմանագրերի կնքումը կատարված ներդրումների վերաբերյալ իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց վեցամսյա ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում..

3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսով կատարելու դեպքում շահառուները 3 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում շահառուները 2 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

5) շահառուների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագրերը ենթակա են լուծման.

6) պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ շահառուների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 01.11.18 N 1212-Ա, փոփ., խմբ 09.04.20 N 516-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. հունվարի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գույքն ստացողի անվանումը

Գույքի անվանումը

Գտնվելու վայրը

Փաստացի
մակերեսը
(քառ. մ)

Հողամասի
մակերեսը
(հա)

Գույքի
կադաստրային
արժեքը

1.

«ՀՐԱԶ-ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ

վարչական շենք

ՀՀ Կոտայքի մարզ,
քաղ. Հրազդան, Շահումյան 2

578.62

1.25

15779702

2.

«ԱՐՄԱՎԻՐ ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ

վարչական շենք

ՀՀ Արմավիրի մարզ,
քաղ. Արմավիր, Երևանյան փող., N 2/12

201.8

0,3

3307800

3.

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ

վարչական շենք

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
գ. Վաղաշեն Կամոյի խճ., 34

510.4

0,12574

8434303

4.

«ԼԷՌ» ՍՊԸ

գրասեյակի շենք

ՀՀ Շիրակի մարզ,
գ. Աշոցք

258,34

0,0827

3507893

5.

«ԹՍՀ ԹԱԼԻՆ ՍԼՈՏԵՐ ՀՕՈՒՍԵ» ՍՊԸ

անասնաբուժարան

ՀՀ Արագածոտնի մարզ,
քաղ. Թալին, Ձորափնյայի 71

522.67

0,56

6001245

6.

«Առողջ մսամթերք» ՍՊԸ

աասնաբուժական սպասարկում

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ.
Սիսիան, Իսրայելյան 47

495.1

0,5

1016276

7.

(կետն ուժը կորցրել է 01.11.18 N 1212-Ա)

(հավելվածը փոփ. 01.11.18 N 1212-Ա, 09.04.20 N 516-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1731-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գույքն ստացողի անվանումը

Կատարվող ներդրումների չափը
(հազ. դրամ)

Ստեղծվող
աշխատատեղերի
թիվը

1.

«ՀՐԱԶ-ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ

31,690.40
(որից՝ 25,500.0 դրամը՝ վերակառուցման, իսկ
մնացած 6,190.0 դրամը՝ ըսարքավորումների
ձեռքբերման համար)

4

2.

«ԱՐՄԱՎԻՐ ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ

32,183.34
(որից՝ 22,183.34 դրամը՝ վերակառուցման, իսկ
մնացած 10,000.0 դրամը՝ սարքավորումների
ձեռքբերման համար)

4

3.

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ

35,000.0
(որից՝ 25,000.0 դրամը՝ վերակառուցման,
իսկ մնացած 10,000.0 դրամը՝ սարքավորումների
ձեռքբերման համար)

4

4.

«ԼԷՌ» ՍՊԸ

35,000.0
(որից՝ 25,000.0 դրամը՝ վերակառուցման, իսկ
մնացած 10,000.0 դրամը՝ սարքավորումների
ձեռքբերման համար)

4

5.

«ԹՍՀ ԹԱԼԻՆ ՍԼՈՏԵՐ ՀՕՈՒՍԵ» ՍՊԸ

30,000.0
(որից՝ 20,000.0 դրամը՝ վերակառուցման, իսկ
մնացած 10.000.0 դրամը՝ սարքավորումների
ձեռքբերման համար)

4

6.

«Առողջ մսամթերք» ՍՊԸ

35,000.0
(որից՝ 25,000.0 դրամը՝ վերակառուցման, իսկ
մնացած 10,000.0 դրամը՝ սարքավորումների
ձեռքբերման համար)

4

7.

(կետն ուժը կորցրել է 01.11.18 N 1212-Ա)

(հավելվածը փոփ. 01.11.18 N 1212-Ա, 09.04.20 N 516-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան