Գլխավոր տեղեկություն
Номер
N 1765-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2019-02.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.11.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.11.2019
Дата вступления в силу
29.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

28 նոյեմբերի 2019 թվականի N 1765-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 920-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (ազգային մարմին) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել կիսամյակային պարբերությամբ միջգերատեսչական հանձնաժողովի (ազգային մարմնի) կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

3. Ուժը կորցրած ճանաչել «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 4-ի N 920-Ա որոշումը:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշման

    

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ)

   

Ա. Եդիգարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Եգանյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ
Տ. Գիդաչյան

-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ

Ա. Ալեքսանդրյան

-ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ

Գ. Մարկոսյան -ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության ՌՔԿՊ պլանավորման և էկոլոգիական ապահովման բաժնի պետ
Ա. Սմբատյան -ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժնի պետ
Տ. Սարգսյան -ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Մելքոնյան

-ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Ա. Սերգոյան

-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ

Ն. Բակունց

-ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Գ. Քոչարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական (միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

            

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2023, N 592-Ա 02.06.2023, N 1765-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան