Գլխավոր տեղեկություն
Номер
N 957-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2018-04.07.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2018
Дата вступления в силу
17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2018 թվականի N 957-Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման հավելվածի 5-րդ կետով՝

1. Հաստատել քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մասնագետներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2018 թ. հուլիսի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 16-ի N 957
որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Զեյնալյան

- ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ջ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Դ. Սարգսյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

   

Հ. Քոչարյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

   

Հ. Մուրադյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար, գեներալ-մայոր

   

Վ. Կարմիրշալյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ

   

Հ. Բալաբեկյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան