ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2016 թվականի N 972-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ավիատոմսերի գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ավիատոմսերի գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 74-րդ կետով սահմանված պահանջները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում յուրաքանչյուրն իր մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված` ավիատոմսերի գնման գործարքների վերաբերյալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված ավիատոմսերի գնման գործարքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 972-Ա որոշման |
ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Պետական կառավարման մարմինը |
Գնման առարկան |
Գնման պայմանագրի ծածկագիրը |
Պայմանագրի գինը (դրամ) |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ավիատոմսերի ձեռքբերում |
ՀՀԿԱ-ԲԸԱՀԾՁԲ-16/15-1 |
321,446 |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ավիատոմսերի ձեռքբերում |
ՀՀԿԱ-ԲԸԱՀԾՁԲ-16/24 |
391,821 |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ավիատոմսերի ձեռքբերում |
ՀՀԿԱ-ԲԸԱՀԾՁԲ-16/28 |
182,180 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.27/33 |
112,000 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.-27/34 |
139,737 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.-23/7 |
341,120 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
ԱԳՆ ԲԸԱՀԾՁԲ-16/2.-11/1 |
88,000 |
ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
ԱԳՆ-ՊԱԾ-ԲԸԱՀԾՁԲ-16/2.- 64/4 |
86,000 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ավիատոմսերի ձեռքբերում |
ՀՀԿԳՆԾՁԲ-16/5-Ա |
835,000 |
Ընդամենը |
2,497,304 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |