ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2016 թվականի N 472-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 2071-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 13-րդ կետի «ա» ենթակետից հանել «կազմակերպական-իրավական ձևը» բառերը,
բ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետի «ժա» ենթակետը,
գ. N 1 ձևից հանել «(կազմակերպական-իրավական ձևը)» բառերը,
դ. NN 1, 2 և 3 ձևերից հանել «Կ.Տ.» նշագրումը.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված մայիսի 5-ի N 472-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2071-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՍԵՐԻԱ Ա N 000
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ------------------------------------------
________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը ______________________________________
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________
________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար | ||
__________________ |
____________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Կ.Տ.»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |