Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 36
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-24.12.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
27.04.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
27.04.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

27 ապրիլի 2015 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման ԵՎ մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ և 44-րդ կետերին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտե:

2. Հաստատել կից ներկայացվող «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի ապրիլի 27-ի

թիվ 36 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա) Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան:

Կոմիտեն հանդիսանում է անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում Միության տարածքում անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային գործունեության իրականացման համար հավասար պայմանների ձևավորմանը, տվյալ ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցության արդյունավերության բարձրացմանն ուղղված միջոցների կիրառման հարցերով Հանձնաժողովի համար հանձնարարականների մշակմանն ուղղված՝ համաձայնեցված քաղաքականության իրականացման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդատվական մարմին:

2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանոնակարգով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով։

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները

 

3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

ա) անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով հանձնաժողովի համար հանձնարարականների մշակում.

բ) անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվությունների անցկացում.

գ) անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում լիազորված մարմինների փոխգործակցության մասով առաջարկությունների մշակում.

դ) անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում անդամ պետությունների համար Հանձնաժողովի հանձնարարականների նախագծերի մասով առաջարկությունների մշակում.

ե) խորհրդատվությունների անկացման շրջանակներում, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հարցերով իրավասու՝ Կոլեգիայի անդամի հանձնարարությամբ անդամ պետությունների աշխատողների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում այլ հարցերի քննարկում, ինչպես նաև նշված հարցերի մասով առաջարկությունների մշակում:

4. Իր վրա դրված խնդիրների կատարման համար Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) մասնակցում է հետևյալի վերլուծության անցկացմանը.

Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրության.

անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության իրականացման իրավակիրառ պրակտիկայի.

համապատասխան ոլորտներում միջազգային կազմակերպությունների գործունեության.

բ) մշակում է առաջարկություններ՝ հետևյալ հարցերի շուրջ`

անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում.

անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում անդամ պետությունների կողմից համաձայնեցված քաղաքականության անցկացման արդյունավետ մեխանիզմների ձևավորում և սկզբունքների մշակում.

անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում լիազորված մարմինների, միջազգային կազմակերպությունների և Հանձնաժողովի միջև համագործակցության կազմակերպում.

անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների՝ անդամ պետությունների կողմից կատարման դիտանցման և հսկողության իրականացման կարգի կատարելագործում.

գ) իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության շրջանակներում:

 

III. Կոմիտեի կազմը

 

5. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից):

Կոմիտեի կազմը ձևավորելու համար Կոլեգիան դիմում է անդամ պետություններին՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով:

Անդամ պետությունների առաջարկությամբ Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:

Անդամ պետությունները ժամանակին տեղեկացնում են Կոլեգիային՝ Կոմիտեում անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ՝ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:

6. Կոմիտեի նիստերը նախագահում և Կոմիտեի աշխատանքների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է աշխատանքային միգրացիայի հարցերով իրավասու Կոլեգիայի անդամը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

7. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման մասով աշխատանքները.

բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Կոմիտեի նիստերը.

դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված առաջարկությունների մասին.

զ) հաստատում է ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի մասին դրույթները և դրանց կազմերը.

է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին և Միության այլ մարմինների հետ փոխհարաբերություններում:

8. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից, որոնց իրավասության մեջ են մտնում Կոմիտեի գործունեության ուղղությունների մասով հարցերը:

9. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝

ա) Կոմիտեի նախագահի և Կոմիտեի անդամների առաջարկությունների հիման վրա պատրաստում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը.

բ) վերահսկում է օրակարգի նախագծին և Կոմիտեի նիստին առնչվող նյութերի պատրաստման և ներկայացման գործընթացները.

գ) պատրաստում և Կոմիտեի անդամներին է ուղղում Կոմիտեի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.

դ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.

ե) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և ներկայացնում այն Կոմիտեի նախագահի հաստատմանը.

զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփիչ փաստաթղթերի պատրաստումը և Կոմիտեի անդամներին ներկայացնելը.

է) վերահսկում է Կոմիտեի արձանագրային որոշումների կատարումը:

10. Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը:

11. Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստերին քննարկվում են նիստի օրակարգում չընդգրկված հարցեր, որոնք առաջարկվել են Հանձնաժողովի դեպարտամենտների կողմից քննարկման համար, որոնց իրավասությանն են վերապահված անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտին առնչվող հարցերը:

12. Կոմիտեին կից կարող են ստեղծվել ենթակոմիտեներ՝ Կոմիտեի գործունեության ուղղություններով հարցերի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում փորձագիտական և աշխատանքային խմբեր, այդ թվում՝ աշխատանքային խմբեր՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար:

Ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի կազմերը ձևավորվում են անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներից և փորձագետներից, որոնց իրավասությանն են վերապահված անդամ պետությունների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտին առնչվող հարցերը:

 

IV. Կոմիտեի աշխատակարգը

 

13. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:

14. Կոմիտեի նիստերի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:

15. Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Կոմիտեի անդամների կողմից ներկայացվում են Կոմիտեի նախագահին:

Կոմիտեի օրակարգում ընդգրկելու համար հարցեր առաջարկած Կոմիտեի անդամներն ապահովում են առաջարկված հարցերի շուրջ Կոմիտեի պատասխանատու քարտուղարին տեղեկություններ և նյութեր ներկայացնելը:

16. Կոմիտեի նախագահն իրավունք ունի անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում լիազորված մարմիններից և Կոմիտեի անդամներից սահմանված կարգով պահանջելու Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերին վերաբերող նյութեր և տեղեկություններ:

17. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝

ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ,

բ) քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում),

գ) արձանագրային որոշումների նախագծեր,

դ) Հանձնաժողովի համար հանձնարարականների նախագծեր,

ե) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

18. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգը և դրան կից փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օր առաջ:

19. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անց են կացվում Հանձնաժողովի շինություններում։

Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում Հանձնաժողովի նախագահի որոշմամբ, որն ընդունվում է անդամ պետությունների սոցիալական ապահովման, կենսաթոշակային իրավունքների պահպանության, բժշկական օգնության տրամադրման և մասնագիտական գործունեության ոլորտում լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա: Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստերի կազմակերպման և անցկացման հարցում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անկացվել տեսաժողովի ռեժիմով:

20. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են դրա անդամների առնվազն երկու երրորդը ։

Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա ունի քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը նախօրոք, գրավոր ներկայացնելու իրավունք։

21. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել Կոմիտեի կողմից անցկացվող քննարկումից հանել հարցը, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը լրացուցիչ մշակում է պահանջում:

22. Կոմիտեի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

Կոմիտեի որոշումներն ընդունվում են Կոմիտեի նիստին մասնակցող անդամների պարզ մեծամասնությամբ: Անդամ պետությունից Կոմիտեի անդամներն ընդհանուր առմամբ օժտված են 1 ձայնով:

Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները։

Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամն ունի առանձնահատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը: Կոմիտեի նիստերի արձանագրությանը նույնպես կարող են կցվել քննարկվող փաստաթղթերի նախագծերի մասով առաջարկությունները, տեղեկատվական և վերլուծական նյութերը և համապատասխան հիմնավորումները:

Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:

Կոմիտեի նիստերի արձանագրությունը հաստատվում է Կոմիտեի նախագահի կողմից Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո:

Կոմիտեի պատասխանատու քարտուղարն ուղարկում է Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի բոլոր անդամներին Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը կարող են ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցող հրավիրված անձանց:

Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:

23. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին գործարար համայնքի ներկայացուցիչների, գիտական և հասարակական կազմակերպությունների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:

24. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից: