«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013241
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հունիսի 2013 թ. |
թիվ 142-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ, ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իգ1» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման կարգը»՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության կարգը»՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման կարգը»՝ համաձայն Հավելված 3-ի (կցվում է):
4. Հաստատել «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման կարգը»՝ համաձայն Հավելված 4-ի (կցվում է):
5. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության կարգը»՝ համաձայն Հավելված 5-ի (կցվում է):
6. Հաստատել «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին կարգը»՝ համաձայն Հավելված 6-ի (կցվում է):
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման կարգը», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին կարգը», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին կարգը», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման կարգը», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության կարգը», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին կարգը» հաստատելու մասին» թիվ 75-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013թ. հուլիսի 9-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հունիսի 7 |
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ, ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման ընթացակարգը:
2. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որպես Հայաստանի Հանրապետության Կառավարության ֆինանսական գործակալ, հիմք ընդունելով պարտատոմսերի թողարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանը, պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի պարագայում նաև տեղաբաշխման աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագիրը, կազմակերպում է պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետգնման, հետգնման աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագիրը, կազմակերպում է հետգնում, հետգնման աճուրդ:
ԳԼՈՒԽ 2. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են.
1) բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
2) թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
3) պարտատոմս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և (կամ) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր.
4) տեղաբաշխում` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման նպատակով կազմակերպվող փակ մրցութային գործընթաց (աճուրդ), որի ժամանակ պարտատոմս ձեռք բերելու նպատակով պոտենցիալ գնորդները ներկայացնում են հայտեր.
5) հետգնման կազմակերպում` շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի հետգնման նպատակով կազմակերպվող գործընթաց` թողարկողի կողմից նախապես հայտարարված եկամտաբերությամբ, որի ժամանակ պարտատոմս վաճառելու նպատակով պոտենցիալ վաճառողները ներկայացնում են հայտեր.
6) հետգնման աճուրդ` շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի հետգնման նպատակով կազմակերպվող փակ մրցութային գործընթաց, որի ժամանակ պարտատոմս վաճառելու նպատակով պոտենցիալ վաճառողները ներկայացնում են հայտեր.
7) հետգնում` հետգնման աճուրդի և հետգնման կազմակերպման գործընթաց
8) պահառու` պարտատոմսերի տեղաբաշխման, հետգնման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող, պահառուական գործունեություն իրականացնող անձ: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը.
9) ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող անձ կամ անձինք, ովքեր, ըստ առանձին ներդրողների, հաշվառվում են վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի գործառույթները իրականացնում են գործակալները և գանձապետական պահառուն: Ենթապահառուի գործառույթներ իրականացնում են նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր կնքած անձինք.
10) գործակալ` պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր կնքած ներդրումային ծառայություններ մատուցող անձ.
11) ներդրող` յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր.
12) գանձապետական պահառու` Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնի կողմից պարտատոմսերի անմիջական վաճառքի, ներդրողներին պատկանող պարտատոմսերի հաշվառման և սպասարկման համակարգ.
13) աշխատանքային խումբ` տեղաբաշխման, հետգնման անցկացման նպատակով թողարկողի և բանկի մեկական ներկայացուցիչներից կազմված խումբ, որի իրավասությունները և կազմը հաստատում է բանկի նախագահը.
14) էլեկտրոնային հաղորդագրություն` բանկի կողմից հաստատված հատուկ ֆորմատներով կազմված էլեկտրոնային ստանդարտացված հաղորդագրություն, որի միջոցով ներկայացվում են տեղաբաշխման հայտերը, դեպո հանձնարարականները, դրանց ընդունման, կատարման, մերժման և այլ հաղորդագրությունները.
15) հայտ` գործակալի և գանձապետական պահառուի կողմից տեղաբաշխման, հետգնման ներկայացված առաջարկություններ.
16) թողարկողի դրամական հաշիվ` թողարկողի գանձապետական միասնական հաշիվն է բանկում.
17) դեպո հաշիվ` պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի և ենթապահառուի գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով.
18) համակարգ` պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ, որը ապահովում է պարտատոմսերի հետգնման, տեղաբաշխման շրջանառության և մարման սպասարկումը.
19) մասնակիցներ` տեղաբաշխման և հետգնման մասնակիցներ են գործակալները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման մասնակից է նաև գանձապետական պահառուն:
ԳԼՈՒԽ 3.
ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ներդրողները տեղաբաշխմանը կարող են մասնակցել իրենց հետ պայմանագիր կնքած գործակալի միջոցով` ներկայացնելով նրան պարտատոմսերի ձեռքբերման հայտ:
5. Գործակալը, որը ներդրողների համար տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերել պարտատոմսեր, պարտավոր է տեղաբաշխման ավարտից հետո նույն օրվա ընթացքում դրանք փոխանցել ներդրողների դեպո հաշիվների վրա և ներդրողների թղթակցային հաշիվների վրա փոխանցել տեղաբաշխման արդյունքում ձեռք չբերված պարտատոմսերի համապատասխան դրամական միջոցները:
6. Գործակալի և ներդրողի միջև հարաբերությունները կարգավորվում են գործակալի և ներդրողի միջև կնքված պայմանագրով:
7. Գործակալը ներդրողի կարգավիճակով կարող է մասնակցել տեղաբաշխմանը նաև այլ գործակալի միջոցով` համաձայն սույն գլխի 4-6-րդ կետերում ներդրողի համար սահմանված ընթացակարգերի:
8. Տեղաբաշխման մասնակիցները նախորդ աշխատանքային օրվա ժամը 15.00-ից մինչև տեղաբաշխման օրվա ժամը 10.30-ը ներկայացնում են պարտատոմսերի ձեռքբերման երկու տեսակի հայտ: Առաջին հայտն ընդգրկում է պարտատոմսերի գնման վերաբերյալ տեղաբաշխման մասնակիցների սեփական առաջարկությունները, երկրորդ հայտը ներդրողների առաջարկությունները: Տեղաբաշխման անցկացման օրվա ժամը 10.30-ից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում` բացառությամբ սույն գլխի 14-րդ կետում սահմանված դեպքերի:
9. Տեղաբաշխմանը ներկայացված հայտերն ընդգրկում են մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններ.
1) Հայաստանի Հանրապետության պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխմանը ներկայացվող մրցակցային առաջարկության մեջ նշվում է պարտատոմսերի այն ծավալը, որը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել տեղաբաշխման ժամանակ և այն գումարը, որով մասնակիցը պատրաստ է ձեռք բերել պարտատոմսերի այդ ծավալը:
2) Հայաստանի Հանրապետության պետական միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխմանը ներկայացվող մրցակցային առաջարկության մեջ նշվում է պարտատոմսերի այն ծավալը, որը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել տեղաբաշխման ժամանակ և այն եկամտաբերությունը, որով մասնակիցը պատրաստ է ձեռք բերել պարտատոմսերի այդ ծավալը: Եկամտաբերությունը նշվում է ստորակետից հետո առավելագույնը չորս նիշի ճշտությամբ:
3) Պարտատոմսերի տեղաբաշխմանը ներկայացվող հայտերի ոչ մրցակցային առաջարկության մեջ նշվում է այն ծավալը, որի չափով տեղաբաշխման մասնակիցը ցանկանում է պարտատոմսեր ձեռք բերել տեղաբաշխման ընթացքում ձևավորված միջին կշռված եկամտաբերությամբ:
4) Պարտատոմսերի գնման ծավալները պետք է բազմապատիկ լինեն տվյալ պարտատոմսի համար թողարկման հրամանում սահմանված քայլին: Բոլոր գումարները նշվում են մեկ դրամի ճշտությամբ:
10. Տեղաբաշխման հայտերը ներկայացվում են համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով` տեղաբաշխման մասնակցի մոտ տեղակայված ՍիԲիԷյնեթ համակարգի աշխատանքային կայանից. ընդ որում, յուրաքանչյուր տեսակի հայտի համար (սեփական, ներդրողի) կազմվում է առանձին հաղորդագրություն: Տեղաբաշխման նույն մասնակցից երկու միատեսակ հայտ ստանալու դեպքում ընդունվում է համակարգի կողմից առաջինը ընդունված հայտը: Համակարգի կողմից ընդունված հայտը չի կարող հետ կանչվել, և դրանում փոփոխություններ չեն կարող կատարվել:
11. Տեղաբաշխման պայմանների և/կամ առանձին հայտին/հայտերին ներկայացվող սահմանափակումների խախտմամբ, պայմաններից շեղումներով լրացված կամ բավարար միջոցներով չապահովված հայտերը մերժվում են: Տեղաբաշխման համապատասխան մասնակիցներն այդ մասին տեղեկացվում են համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Մինչև հայտերի ընդունման համար սահմանված ժամի ավարտը հայտը մերժված լինելու դեպքում տեղաբաշխման մասնակիցը կարող է ներկայացնել նոր հայտ:
12. Եթե տեղաբաշխման մասնակիցը իր մոտ տեղակայված ՍիԲիԷյնեթ-ի աշխատանքային կայանից տարբեր տեսակի վթարների հետևանքով (կապի խզում, մասնակցի հսկողության ներքո գործող տեխնիկածրագրային ապահովման անսարքություն, այլ) չունի հայտերը ուղարկելու հնարավորություն կամ նա իր մոտ տեղակայված աշխատանքային կայանից հայտը ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում չի ստանում ընդունման(մերժման) մասին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունը, ապա հայտը (հայտերը) մուտքագրում է բանկում տեղադրված հատուկ աշխատանքային կայանից մինչև ժամը 10.30-ը:
13. Տեղաբաշխման օրվա ժամը 10.30-ին աշխատանքային խումբը դադարեցնում է հայտերի ընդունումը:
14. Տեղաբաշխումն անցկացնելու նպատակով նախատեսված կապի միջոցների և/կամ համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում աշխատանքային խումբը համապատասխան խնդրի մասին անմիջապես տեղեկացնում է թողարկողին: Հաշվի առնելով թողարկողի կողմից ընդունված որոշումը (տեղաբաշխումը շարունակել, հետաձգել, վերսկսել կամ չեղյալ հայտարարել) աշխատանքային խումբը համաձայն ներքոնշյալ ընթացակարգերի շարունակում է համապատասխան գործընթացի իրականացումը.
1) տեղաբաշխումը շարունակելու գործընթացը` ընթանում է սույն կարգի 15-24-րդ կետերում սահմանված ընթացակարգերի համաձայն,
2) հետաձգման գործընթացը (տեղաբաշխման գործընթացը շարունակել տեղաբաշխման օրը ավելի ուշ ժամի, ըստ տվյալ տեղաբաշխման համար ընդունված հայտերի)` ընթանում է թողարկողի կողմից ներկայացված գրության համաձայն, որտեղ գրանցված են նաև համապատասխան գործընթացների իրականացման ժամկետները (ամսաթիվ, ժամ),
3) տեղաբաշխման վերսկսման (տեղաբաշխման գործընթացը նույն օրն ավելի ուշ ժամի կամ այլ աշխատանքային օր տեղափոխելու), կամ չեղյալ համարելու գործընթացը` ընթանում է թողարկողի կողմից ներկայացված գրության համաձայն, որտեղ գրանցված են նաև համապատասխան գործընթացների իրականացման ժամկետները (ամսաթիվ, ժամ)` գործում են սույն գլխի 25-րդ կետում սահմանված կանոնները:
4) Սույն կետի 2-3-րդ ենթակետերի գործընթացների մասին բանկը անմիջապես, բայց ոչ ուշ, քան մինչև տեղաբաշխման օրվա ժամը 11:30-ը ՍիԲիԷյնեթ համակարգի և/կամ հեռախոսի միջոցով տեղեկացնում է տեղաբաշխման մասնակիցներին:
15. Հայտերի ընդունման դադարեցման պահից համակարգի կողմից իրականացվում է ընդունված հայտերի ստուգումն ըստ թողարկման հրամանով առանձին մասնակցին ներկայացվող պահանջների:
16. Համակարգը ստուգում է տեղաբաշխման մասնակցի դրամական հաշվում բավարար միջոցների առկայությունը` հաշվի առնելով նրա համապատասխան հաշվում առկա միջոցների և դեպո հաշվում տեղաբաշխման օրվա մարման ենթակա պարտատոմսերի ծավալի հանրագումարը, բացառությամբ գրավադրված և (կամ) արգելադրված պարտատոմսերի: Համապատասխան միջոցների առկայության դեպքում համակարգն ապահովում է դրանց օգտագործման սահմանափակումը հաշվետիրոջ այլ գործառնությունների համար:
17. Ընդունված (չմերժված) հայտերի հիման վրա կազմվում է հավաքական տեղեկագիր` համաձայն Ձև 1-ի: Աշխատանքային խմբի կողմից վավերացված հավաքական տեղեկագիրը մինչև ժամը 11.00-ը տրամադրվում է թողարկողին ՍիԲիԷյնեթ համակարգի միջոցով, իսկ ՍիԲիԷյնեթ համակարգի խափանման դեպքում` թղթային եղանակով:
18. Ոչ ուշ, քան տեղաբաշխման օրվա ժամը 12.00-ը, թողարկողը որոշում է պարտատոմսերի տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը և միջին կշռված տարեկան եկամտաբերությունը` որոնց արժեքները կլորացվում են ստորակետից հետո չորս նիշի ճշտությամբ, որից հետո թողարկողի հանձնարարագրի հիման վրա, կազմված համաձայն Ձև 2-ի, սույն կետով նշված չափանիշները մուտքագրվում են համակարգ: Թողարկողի հանձնարարագիրը բանկին է փոխանցվում ՍիԲիԷյնեթ համակարգի միջոցով, իսկ ՍիԲիԷյնեթ համակարգի խափանման դեպքում` թղթային եղանակով:
19. Սույն կարգի 18-րդ կետում նշված չափանիշները համակարգ մուտքագրվելուց հետո սկսվում է առաջարկությունների բավարարումը: Տեղաբաշխմանը գանձապետական պահառուի մասնակցելու պարագայում առաջինը բավարարվում է գանձապետական պահառուի կողմից ներկայացված հայտը թողարկման հրամանում նշված սահմաններում, այնուհետև` մնացած մասնակիցների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունները թողարկման հրամանում սահմանված սահմաններում (պետական կարճաժամկետ պարտատոմսերի պարագայում գործակալների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների գումարային ծավալը բավարարվում է թողարկման ծավալի 20%-ի սահմաններում, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի պարագայում գործակալների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների գումարային ծավալը բավարարվում է այդ օրը տեղաբաշխման ենթակա ծավալի 20%-ի սահմաններում): Եթե մասնակիցների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների գումարային ծավալն ավելին է, ապա այդ առաջարկությունները բավարարվում են համամասնորեն` 20%-ի սահմաններում: Ոչ մրցակցային առաջարկությունների բավարարումից հետո սկսվում է մրցակցային առաջարկությունների բավարարումն ամենացածր եկամտաբերությամբ առաջարկություններից սկսած մինչև սահմանային եկամտաբերությամբ որոշված ծավալը: Եթե սահմանային եկամտաբերությամբ բավարարման ենթակա պարտատոմսերի ծավալը զիջում է տվյալ եկամտաբերությամբ առաջարկությունների ծավալին, կատարվում է համամասնական տեղաբաշխում, հակառակ դեպքում բավարարվում է տվյալ սահմանային եկամտաբերությամբ մրցակցային առաջարկությունների ողջ ծավալը: Համամասնական բաշխման արդյունքում գոյացած պարտատոմսերի չբաշխվող ծավալի տեղաբաշխման համար կիրառվում է պատահական ընտրության սկզբունքը` ստացված պատահական թվերի գեներատորի միջոցով: Առաջարկությունների համամասնական տեղաբաշխումն իրականացվում է համաձայն Ձև 3-ի:
20. Համակարգը հաշվում է տեղաբաշխվող պարտատոմսերի ծավալն ըստ տեղաբաշխման մասնակցի, ինչպես նաև թողարկողին փոխանցվելիք դրամական միջոցները` հաշվի առնելով աճուրդի մասնակցի դեպո հաշիվներում (սեփական և ամփոփ ներդրողների) տեղաբաշխման օրվա դրությամբ մարման ենթակա պարտատոմսերի ծավալի առկայությունը և տեղաբաշխման օրը կատարում է դրամական ու դեպո հաշիվներին համապատասխան ծավալով դրամական միջոցների և պարտատոմսերի փոխանցումները:
21. Հաշվարկների հիման վրա բանկն իր տնային էջում տեղաբաշխման անցկացման օրվա մինչև ժամը 13.00-ը հրապարակում է տեղաբաշխման արդյունքների մասին հայտարարություն: Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ հրապարակվող հայտարարությունը պետք է ներառի.
1) մասնակցած գործակալների քանակը,
2) ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը (դրամ),
3) ներկայացված մրցակցային և ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը (գործակալներ, գանձապետական պահառու) (դրամ),
4) բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը (դրամ),
5) տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային և միջին կշռված եկամտաբերությունները:
22. Տեղաբաշխման մասնակիցները համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով տեղեկացվում են իրենց կողմից ներկայացված հայտերի վերաբերյալ:
23. Եթե սույն կարգով սահմանված ժամանակահատվածում թողարկողը չի սահմանում տեղաբաշխման գնային պայմանները, ապա բանկն իրավունք ունի տեղաբաշխման անցկացման օրվա ժամը 12.30-ին տեղաբաշխումը չեղյալ հայտարարել, որի մասին տեղաբաշխման մասնակիցները տեղեկացվում են համապատասխան էլեկտրոնային հաղորդագրության միջոցով:
24. Տեղաբաշխմանը ներկայացվող պարտատոմսերի մրցակցային առաջարկությունների գնման գինը հաշվարկվում է համաձայն ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերով սահմանված պարտատոմսերի գնի հաշվարկման բանաձևերին համապատասխան:
25. Տեղաբաշխումը նույն օրն ավելի ուշ ժամի վերսկսելու, հաջորդ աշխատանքային օր տեղափոխելու կամ չեղյալ համարելու դեպքում ավտոմատ եղանակով չեղյալ են համարվում տվյալ տեղաբաշխման համար ընդունված հայտերը և հայտեր ներկայացնող մասնակիցները տեղեկացվում են այդ մասին համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Տեղաբաշխման մասնակիցների դրամական միջոցների սահմանափակման դեպքում ավտոմատ ձևով հանվում են սահմանափակումները: Տեղաբաշխման վերսկսման կամ տեղափոխման մասին տեղեկանալուց հետո տեղաբաշխման մասնակիցները ներկայացնում են նոր հայտեր` սույն գլխում սահմանված ընթացակարգերի համաձայն: Տեղաբաշխումն նույն օրն ավելի ուշ ժամի վերսկսելու դեպքում հետաձգման ժամկետով հետաձգվում են նաև սույն գլխում տեղաբաշխման ընթացակարգերին առնչվող այլ ժամկետները:
26. Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի օրը բանկը հաշվետվություններ է ներկայացնում թողարկողին` համաձայն Ձև 4-ի, Ձև 5-ի և Ձև 6-ի:
ԳԼՈՒԽ 4. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Հետգնման առարկա կարող են լինել միայն շրջանառության մեջ գտնվող ազատ կարգավիճակով պարտատոմսերը:
28. Ներդրողները հետգնմանը կարող են մասնակցել իրենց հետ պայմանագիր կնքած գործակալի միջոցով` ներկայացնելով նրան պարտատոմսերի հետգնման հայտ:
29. Գործակալը, որը ներդրողի համար հետգնման ժամանակ վաճառել է պարտատոմսեր, պարտավոր է հետգնման ավարտից հետո նույն օրվա ընթացքում ներդրողի վաճառված պարտատոմսերի համար ստացված դրամական միջոցները փոխանցել ներդրողի թղթակցային հաշվի վրա և չվաճառված պարտատոմսերը փոխանցել ներդրողի դեպո հաշվի վրա:
30. Գործակալի և ներդրողի միջև հարաբերությունները կարգավորվում են գործակալի և ներդրողի միջև կնքված պայմանագրով:
31. Հետգնման օրվա մինչև ժամը 10.30-ը թողարկողն իր դրամական հաշվում կուտակում է հետգնման համար նախատեսված անհրաժեշտ ծավալով դրամական միջոցներ: Բանկը թողարկողից ստացված հանձնարարագրի հիման վրա սահմանափակում է թողարկողի դրամական հաշվից հետգնմանն ուղղված բյուջետային միջոցների օգտագործման հնարավորությունը: Թողարկողի համապատասխան հաշվին միջոցների բացակայության կամ ոչ բավարար լինելու դեպքում բանկը կարող է հետգնումը հայտարարել չեղյալ:
32. Հետգնման օրվա մինչև ժամը 10.30-ը հետգնման մասնակցող գործակալները պարտավոր են բանկում վարվող ազատ պարտատոմսերին համապատասխան (սեփական, ամփոփ ներդրողների) դեպո հաշվում ունենալ հետգնման համար նախատեսվող անհրաժեշտ ծավալով պարտատոմսեր:
33. Հետգնման մասնակիցները ներկայացնում են պարտատոմսերի վաճառքի սույն կարգով նախատեսված երկու տեսակի հայտ:
34.Հետգնման աճուրդին ներկայացված հայտերն ընդգրկում են միայն մրցակցային առաջարկություններ, որոնցում նշվում է պարտատոմսերի այն ծավալը, որը մասնակիցը ցանկանում է վաճառել աճուրդի ժամանակ և այն եկամտաբերությունը, որով մասնակիցը պատրաստ է վաճառել պարտատոմսերի այդ ծավալը:
35. Հետգնման կազմակերպման համար կարող են ներկայացվել առաջարկություններ` նշելով վաճառքի ենթակա պարտատոմսերի ծավալը` թողարկողի կողմից նախապես հայտարարված տարեկան եկամտաբերությամբ բավարարվելու պայմանով:
36. Հետգնման աճուրդին ներկայացված յուրաքանչյուր հայտ կարող է ընդգրկել առավելագույնը քսան առաջարկություն: Մասնակցի կողմից յուրաքանչյուր հետգնման աճուրդին ներկայացվող սեփական առաջարկությունների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել այդ օրը հետգնման ենթակա ծավալը: Մասնակցի կողմից յուրաքանչյուր հետգնման աճուրդին ներդրողների հաշվին ներկայացվող առաջարկությունների ծավալը չի սահմանափակվում: Հետգնման կազմակերպմանը ներկայացված յուրաքանչյուր հայտ կարող է ընդգրկել մեկ մրցակցային առաջարկություն:
37. Հետգնման հայտում նշված պարտատոմսերի ծավալները պետք է բազմապատիկ լինեն տվյալ պարտատոմսի համար թողարկման հրամանում սահմանված քայլին, եկամտաբերությունը նշվում է ստորակետից հետո առավելագույնը չորս նիշի ճշտությամբ:
38.Հետգնման հայտերը ներկայացվում են տեղաբաշխման համար սահմանված ժամկետներում սույն կարգի 10-14-րդ և 25-րդ կետերում սահմանված ընթացակարգերի համաձայն:
39. Հայտերի ընդունման դադարումից հետո համակարգը ստուգում է մասնակցի ազատ պարտատոմսերի դեպո հաշվում բավարար ծավալով պարտատոմսերի առկայությունը: Համապատասխան պարտատոմսերի առկայության դեպքում համակարգն ապահովում է դրանց օգտագործման սահմանափակումը հաշվետիրոջ այլ գործառնությունների համար:
40. Պարտատոմսերի բավարար ծավալով չապահովված հայտերն հանվում են (մերժվում են), իսկ մասնակիցներն այդ մասին տեղեկացվում են համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:
41. Ընդունված (չմերժված) հայտերի հիման վրա կազմվում է հավաքական տեղեկագիր` համաձայն Ձև 7-ի (հետգնման աճուրդ) ու համաձայն Ձև 11-ի (հետգնման կազմակերպում) և տրամադրվում է թողարկողին:
42. Հետգնման աճուրդի դեպքում թողարկողը որոշում է պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը, որից հետո թողարկողի հանձնարարագրի հիման վրա, կազմված համաձայն Ձև 8-ի, սույն կետով նշված պայմանները մուտքագրվում են համակարգ: Հավաքական տեղեկագրի, ինչպես նաև թողարկողի հանձնարարագրի փոխանցումը կատարվում է տեղաբաշխման աճուրդի համար սահմանված կարգով և ժամկետներում:
43. Հետգնման աճուրդի պայմանները համակարգ մուտքագրվելուց հետո սկսվում է մրցակցային առաջարկությունների բավարարումը` ամենաբարձր եկամտաբերությամբ առաջարկությունից սկսած մինչև սահմանային եկամտաբերությամբ որոշված ծավալը: Սահմանային եկամտաբերությամբ առաջարկությունների բավարարումը կատարվում է կամ ողջ ծավալով կամ համամասնական սկզբունքով` տեղաբաշխման աճուրդի համար սահմանված ընթացակարգերին համապատասխան:
44. Հետգնման կազմակերպման դեպքում թողարկողը բավարարում է հավաքական տեղեկագրում ներառած առաջարկությունների ողջ ծավալը և թողարկողի կողմից հանձնարարագիր չի ներկայացվում:
45. Համակարգը հաշվում է հետգնվող պարտատոմսերի համար վճարման ենթակա գումարներն ըստ հետգնման մասնակցի, ինչպես նաև թողարկողին փոխանցվող պարտատոմսերի ծավալները և հետգնման օրը կատարում է դրամական ու դեպո հաշիվներին համապատասխան ծավալով դրամական միջոցների և պարտատոմսերի փոխանցումները:
46. Սույն կարգի 45-րդ կետում նշված հաշվարկների հիման վրա բանկն իր տնային էջում հետգնման անցկացման օրվա մինչև ժամը 13.00-ը հրապարակում է հետգնման արդյունքների մասին տեղեկատվությունը: Հետգնման արդյունքների վերաբերյալ հրապարակվող հայտարարությունը պետք է ներառի.
1) հետգնման անցկացման ամսաթիվը,
2) հետգնման մասնակցած գործակալների քանակը,
3) ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը (դրամ),
4) բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը (դրամ),
5) հետգնված պարտատոմսերի սահմանային և միջին կշռված եկամտաբերությունները (հետգնման աճուրդի դեպքում),
6) հետգնված պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը (հետգնման կազմակերպման դեպքում):
47. Հետգնման օրը մասնակիցները համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով տեղեկացվում են իրենց կողմից ներկայացված հայտերի վերաբերյալ:
48. Եթե սույն կարգով սահմանված ժամանակահատվածում թողարկողը չի սահմանում հետգնման աճուրդի գնային պայմանները, ապա բանկն իրավունք ունի հետգնման աճուրդի անցկացման օրվա ժամը 12.30-ին հետգնման աճուրդը չեղյալ հայտարարել, որի մասին հետգնման աճուրդի մասնակիցները տեղեկացվում են համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:
49. Հետգնմանը ներկայացվող պարտատոմսերի վաճառքի գինը հաշվարկվում է համաձայն ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերով սահմանված պարտատոմսերի գնի հաշվարկման բանաձևերի: Բոլոր գումարները հաշվարկվում են մեկ դրամի ճշտությամբ:
50. Պարտատոմսերի հետգնման օրը բանկը հաշվետվություններ է ներկայացնում թողարկողին համաձայն, Ձև 9-ի, Ձև 10-ի (հետգնման աճուրդ) և Ձև 12-ի (հետգնման կազմակերպում):
ԳԼՈՒԽ 5. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
51. Բանկն առանց թողարկողի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականի պարտատոմսերի մարման և/կամ արժեկտրոնային եկամտի վճարման օրը թողարկողի դրամային հաշվից գանձում է պարտատոմսերի մարման և/կամ արժեկտրոնային եկամտին համապատասխան գումարները:
52. Եթե պարտատոմսերի մարման օրը չկա այլ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ապա համակարգում ավտոմատ ձևով իրականացվում է մարումը` մարման օրը կատարվում են դրամական և դեպո հաշիվներին համապատասխան ծավալով դրամական միջոցների և պարտատոմսերի փոխանցումները, որոնց արդյունքում շրջանառության մեջ գտնվող մարվող պարտատոմսերի ամբողջ ծավալը դեպո հաշիվներից փոխանցվում է թողարկողի մարված պարտատոմսերի դեպո հաշվին, և միաժամանակ իրականացվում են մարվող ծավալի չափով դրամական միջոցներին համապատասխան փոխանցումները:
53. Միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի պարագայում արժեկտրոնի գումարները ևս փոխանցվում են դեպո հաշվետերերի` բանկում վարվող համապատասխան դրամական հաշիվներին:
54. Եթե պարտատոմսերի մարման օրը կա այլ պարտատոմսերի տեղաբաշխում, ապա մարման և տեղաբաշխման գործառնությունները կարող են կատարվել միաժամանակ` հաշվանցման սկզբունքով: Համակարգը հաշվում է ըստ յուրաքանչյուր մասնակցի տեղաբաշխվող պարտատոմսերի ծավալը, ինչպես նաև թողարկողին փոխանցվելիք դրամական միջոցները` հաշվի առնելով տեղաբաշխման մասնակիցների դեպո հաշիվներում (գործակալի դեպքում` տարանջատված որպես սեփական և ամփոփ ներդրողների) այդ օրը տեղաբաշխման հետ միաժամանակ մարման ենթակա պարտատոմսերի ծավալի առկայությունը և մարման օրը կատարում է դեպո և դրամական հաշիվներին անհրաժեշտ փոխանցումներ:
55. Պարտատոմսերի մարման ժամանակ թողարկողի դեպո հաշիվներում առկա տեղաբաշխման ենթակա և հետ գնված պարտատոմսերը նույնպես փոխանցվում են թողարկողի մարված պարտատոմսերի դեպո հաշվին:
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 1
__________________ թողարկման
թողարկման համարը |
պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին
թույլատրված հայտերի հավաքական տեղեկագիր
Պարտատոմսերի ձեռքբերման մրցակցային առաջարկությունների ծավալը (դրամ) |
Նշված ծավալի դիմաց առաջարկվող գումարը |
Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը (%) |
Պարտատոմսերի տեղաբաշխման ենթակա ծավալը
Պարտատոմսերի թողարկման ամսաթիվը
Պարտատոմսերի մարման ամսաթիվը
Պարտատոմսերի ձեռքբերման (պահանջվող) ընդհանուր ծավալը
Պարտատոմսերի տեղաբաշխվող (բավարարվող) ընդհանուր ծավալը
Պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը
Պարտատոմսերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը
Մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Գործակալների սեփական մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Գործակալների ներդրողների մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Ոչ մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Գանձապետական պահառուի ծավալը
Գործակալների սեփական ոչ մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Ներդրողների ոչ մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Աշխատանքային խմբի անդամներ` |
1. _____________________ | |
2. _____________________ | «___» _____________ թ. |
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
«___»_______________ 20 թ. աճուրդի ընթացքում
_______________________________ թողարկման պարտատոմսերի
թողարկման համարը |
գնման հայտերի բավարարման համար
1. Սույնով թողարկողը բանկին հանձնարարում է.
1) վաճառել __________________պարտատոմսերն այն անձանց, որոնք ներկայացրել են
թողարկման համարը |
2) մերժել մյուս բոլոր մրցունակ առաջարկությունները,
3) վաճառել _________________պարտատոմսերն այն անձանց, որոնք ներկայացրել են
թողարկման համարը |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից |
(Ա.Ա.Հ.) |
Հանձնարարագիրն ստացվել է «__» _____________20 թ. ժամը _______________
ՀՀ կենտրոնական բանկի կողմից |
(Ա.Ա.Հ.) |
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 3
Համամասնության բաշխման սկզբունքը
Հաշվարկվում են A մեծության հետևյալ արժեքները`
A = Cs-∑R
A = Vոcs-∑R
Cs – հավաքական տեղեկագրի ո-րդ սահմանային տողի բավարարվող ծավալն է
Vոcs - Աճուրդի մասնակիցների համար ոչ մրցակցային առաջարկություններով ձեռքբերման բավարարվող առավելագույն ծավալն է
Եթե A=0, ապա կլորացված R ծավալները բաշխվում են առանց մնացորդի:
Եթե A<0, ապա պատահական թվերի գեներատորի (ՊԹԳ-ի) միջոցով ընտրվում են աճուրդի մասնակիցների այն առաջարկությունները, որոնց R ծավալները կնվազեն քայլի չափով:
Եթե A>0, ապա ՊԹԳ-ի միջոցով ընտրվում են մասնակիցների այն առաջարկությունները, որոնց R ծավալները կավելանան քայլի չափով:
Օրինակ`
A1, A2, A3 և A4 աճուրդի մասնակիցները ներկայացրել են պարտատոմսերի ձեռքբերման համապատասխանաբար V1, V2, V3 և V4 պահանջվող ծավալների ոչ մրցակցային առաջարկություններ, V-ն ոչ մրցակցային առաջարկություններով տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի առավելագույն ծավալն է, որը պետք է համամասնորեն բաշխվի A1, A2, A3, A4 աճուրդի մասնակիցների միջև` V<(V1+V2+V3+V4):
ա) Ենթադրենք, շրջանառության ժամկետը 28 օր է, V=500`000AMD, միջին կշռված եկամտաբերությունը 46.6321%, քայլը` 1000AMD
№ |
Պահանջվող ծավալ |
Եկամտաբե-րություն |
Բավարարվող ծավալ |
Բավարարված ծավալը` քայլի ճշտությամբ |
Վճարվող գումարը (հաշվարկվում է համաձայն |
A1 |
70`000 |
46.6321 |
42`682.93 |
43000 |
41`495 |
A2 |
150`000 |
46.6321 |
91`463.41 |
91000 |
87`815 |
A3 |
200`000 |
46.6321 |
121`951.20 |
122000 |
117`730 |
A4 |
400`000 |
46.6321 |
243`902.40 |
244000 |
235`460 |
Ընդ. |
820`000 |
500`000 |
բ) Ենթադրենք V=98000AMD
№ |
Պահանջվող ծավալ |
Եկամտաբե-րություն |
Բավարարվող ծավալ |
Բավարարվող ծավալը` քայլի ճշտությամբ |
Բավարարված ծավալը` պատահական թվերի գեներատորի կիրառմամբ |
A1 |
200`000 |
46.6321 |
24500 |
25000 |
24000* |
A2 |
200`000 |
46.6321 |
24500 |
25000 |
25000 |
A3 |
200`000 |
46.6321 |
24500 |
25000 |
24000* |
A4 |
200`000 |
46.6321 |
24500 |
25000 |
25000 |
Ընդ. |
800`000 |
98000 |
100`000 |
98000 |
* - ՊԹԳ-ի միջոցով ընտրվել են 1-ին և 3-րդ աճուրդի մասնակիցների առաջարկությունները,
որոնց մասնակիորեն բավարարված ծավալները պակասեցվել են 1000 դրամով` բավարարված ընդհանուր ծավալը V-ին համապատասխանեցնելու համար
գ) Ենթադրենք, V=385000AMD
№ |
Պահանջվող ծավալ |
Եկամտաբե-րություն |
Բավարարվող ծավալ |
Բավարարվող ծավալը` քայլի ճշտությամբ |
Բավարարված ծավալը` պատահական թվերի գեներատորի կիրառմամբ |
A1 |
100`000 |
46.6321 |
96250 |
96000 |
96000 |
A2 |
100`000 |
46.6321 |
96250 |
96000 |
97000* |
A3 |
100`000 |
46.6321 |
96250 |
96000 |
96000 |
A4 |
100`000 |
46.6321 |
96250 |
96000 |
96000 |
Ընդ. |
400`000 |
385000 |
384000 |
385000 |
* - ՊԹԳ-ի միջոցով ընտրվել է 2-րդ աճուրդի մասնակցի առաջարկությունը, որի մասնակիորեն բավարարված ծավալը ավելացվել է 1000 դրամով` բավարարված ընդհանուր ծավալը V-ին համապատասխանեցնելու համար:
Եթե պարտատոմսերի ծավալների դիմաց յուրաքանչյուր մասնակցի գծով վճարվող գումարների հաշվարկները տեխնիկական և/կամ համակարգչային այլ միջոցներով իրականացնելիս ստացված արդյունքները տարբերվում են համակարգի միջոցով հաշվարկված տվյալներից մինչև 1000 դրամով, ապա համակարգի կողմից հաշվարկները համարվում են ճիշտ:
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 4
ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ |
R001 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պարտատոմսերի (ո-րդ) աճուրդի արդյունքների վերաբերյալ
Սույն բանկը տեղեկացվում է |
պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին |
1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է
Պարտատոմսերը կմարվեն
Աճուրդի մասնակիցների քանակը |
Ներկայացված ծավալները (դրամ) | |
Գործակալ |
||
Գանձապետական պահառու |
||
Ընդամենը |
2. Աճուրդի ընթացքում պարտատոմսերի ձեռքբերման բավարարված առաջարկությունների
ընդհանուր ծավալը կազմել է `
3. Թողարկողի կողմից սահմանվել է մրցակցային առաջարկությունների բավարարման առավելագույն
եկամտաբերությունը`
4. Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է`
5. Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից ձեռք բերված պարտատոմսերը կազմել են`
Աճուրդի մասնակցի անվանումը |
Ձեռք է բերվել մրցակցային |
Ձեռք է բերվել ոչ մրցակցային | ||
Ծավալը |
Վճարված գումարը |
Ծավալը |
Վճարված գումարը (ՀՀ դրամ ) | |
6. Հասույթը հաշվեգրվել է ՀՀ ֆինանսների նախարարության
հաշվին «_______» ____________________20 թ
ՀՀ կենտրոնական բանկի կողմից
___________________ |
___________________ | |
(ստորագրություն) |
(Ա.Հ.Ա) |
Հաշվետվությունն ընդունվել է «_____» ____________20 թ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից
___________________ |
___________________ | |
(ստորագրություն) |
(Ա.Հ.Ա) |
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 5
ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ |
R003 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
___________արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (ո-րդ)_______________
|
օր/ամիս/տարի |
աճուրդի արդյունքների վերաբերյալ
Աճուրդի մասնակցի անվանումը |
Արժեթղթերի ներկայացված |
Արժեթղթերի բավարարված |
Տարեկան եկամտաբերությունը |
Կարգավիճակը |
Մրցակցային առաջարկություններ |
||||
Ընդամենը` |
||||
Ոչ Մրցակցային առաջարկություններ |
||||
Ընդամենը` |
NCM չբավարարված մրցակցային առաջարկություն
SCM բավարարված մրցակցային առաջարկություն
SCP մասնակիորեն բավարարված մրցակցային առաջարկություն
SNC բավարարված ոչ մրցակցային առաջարկություն
SNP մասնակիորեն բավարարված ոչ մրցակցային առաջարկություն
Կազմվել է օր/ամիս/տարի ժամ:րոպե:վայրկյան
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 6
ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ |
R004 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________________ մինչև _____________________ժամանակահատվածում
(օրը, ամիսը, ամսաթիվը) | (օրը, ամիսը, ամսաթիվը) |
արժեթղթերի առաջնային տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ
Արժեթղթերի պետական գրանցման համարը |
||||
Արժեթղթերի թողարկման ամսաթիվը |
||||
Արժեթղթերի աճուրդի հերթական համարը և ամսաթիվը |
||||
Արժեթղթերի տեղաբաշխման ենթակա ծավալը |
||||
Արժեթղթերի պահանջարկի ծավալը |
ՀՀ դրամ |
|||
%-ով` տեղաբաշխված ծավալի նկատմամբ |
||||
Արժեթղթերի ձեռքբերման մրցակցային առաջարկությունների տարեկան |
նվազագույնը |
|||
առավելագույնը | ||||
սահմանային | ||||
Արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարը (ՀՀ դրամ) |
||||
Տեղաբաշխված ծավալը (ՀՀ դրամ)արժեթղթերի |
Գործակալների սեփական |
Մրցակցային |
||
Ոչ մրցակցային |
||||
Գործակալների ներդրողներ |
Մրցակցային |
|||
Ոչ մրցակցային |
||||
Ընդամենը |
||||
Արժեթղթերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը (%) |
Կազմվել է օր/ամիս/տարի ժամ:րոպե:վայրկյան
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և
մարման սպասարկման կարգի
Ձև 7
_______________________________ թողարկման
թողարկման համարը |
պարտատոմսերի ______________հետգնման աճուրդին
|
օր/ամիս/տարի |
թույլատրված հայտերի հավաքական տեղեկագիր
Պարտատոմսերի վաճառքի մրցակցային առաջարկությունների ծավալը (դրամ) |
Նշված ծավալի դիմաց վճարման ենթակա գումարը(դրամ) |
Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը (%) |
Պարտատոմսերի հետգնման ենթակա ծավալը
Պարտատոմսերի հետգնման աճուրդի ամսաթիվը
Պարտատոմսերի մարման ամսաթիվը
Վաճառքի ենթակա պարտատոմսերի առաջարկի ընդհանուր ծավալը
Հետգնված պարտատոմսերի ընդհանուր ծավալը
Պարտատոմսերի սահմանային տարեկան եկամտաբերությունը
Պարտատոմսերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը
Գործակալների սեփական մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Գործակալների ներդրողների մրցակցային առաջարկությունների ընդհանուր ծավալը
Աշխատանքային խմբի անդամներ` |
1. _____________________ | |
2. _____________________ | «___» _____________ թ. |
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ
«___» ________________200 թ. հետգնման աճուրդի ընթացքում
________________ թողարկման պարտատոմսերի
թողարկման համարը |
հետգնման հայտերի բավարարման համար
1. Սույնով թողարկողը բանկին հանձնարարում է.
1) գնել __________ պարտատոմսերն այն անձանցից, որոնք _____________ թողարկման համարը
ներկայացրել են այդ պարտատոմսերի գնման մրցակցային առաջարկություններ, և հայտերում նշված եկամտաբերությունը ______________% ցածր չէ,
2) մերժել մյուս բոլոր մրցունակ առաջարկությունները:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից |
(Ա.Ա.Հ.) |
Հանձնարարագիրն ստացվել է «__» _____________20 թ. ժամը _______________
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից |
(Ա.Ա.Հ.) |
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 9
ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________ Պարտատոմսերի հետգնման աճուրդի արդյունքների
վերաբերյալ
Սույնով բանկը տեղեկացնում է պարտատոմսերի հետգնման աճուրդի արդյունքների մասին
1. Հետգնման աճուրդը կայացել է
Աճուրդի մասնակիցների քանակը
Թողարկողի կողմից հայտարարված պարտատոմսերի հետգնման ծավալը
Մասնակիցների կողմից ներկայացված ծավալները (դրամ)
2. Աճուրդի ընթացքում պարտատոմսերի վաճառքի բավարարված առաջարկությունների
ընդհանուր ծավալը կազմել է `
3. Թողարկողի կողմից սահմանվել է մրցակցային առաջարկությունների բավարարման սահմանային
եկամտաբերությունը`
4.Պարտատոմսերի հետգնման արդյունքում մասնակիցներին վճարված գումարը կազմել է`
5.Պարտատոմսերի հետգնման աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից վաճառված պարտատոմսերը
կազմել են`
Աճուրդի մասնակցի անվանումը |
Վաճառվել է մրցակցային | |
Ծավալը (դրամ) |
Վճարված գումարը | |
6. Վճարված գումարը ելքագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության
հաշվից «_____» ____________________20 թ.
ՀՀ կենտրոնական բանկի կողմից |
____________ |
___________________ |
|
(ստորագրություն) |
(Ա.Հ.Ա) |
Հաշվետվությունն ընդունվել է «____» _____________20 թ.
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից |
____________ |
___________________ |
|
(ստորագրություն) |
(Ա.Հ.Ա) |
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 10
ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների էլեկտրոնային համակարգ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
____________________ թողարկման պարտատոմսերի
_____________________հետգնման աճուրդի արդյունքների վերաբերյալ
|
օր/ամիս/տարի |
Աճուրդի մասնակցի անվանումը |
Արժեթղթերի ներկայացված |
Արժեթղթերի բավարարված |
Տարեկան եկամտաբ. (%) |
Կարգավիճակ |
Ընդամենը` |
NCM չբավարարված մրցակցային առաջարկություն
SCM բավարարված մրցակցային առաջարկություն
SCP մասնակիորեն բավարարված մրցակցային առաջարկություն
Կազմվել է օր/ամիս/տարի ժամ:րոպե:վայրկյան
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 11
_____________________________ թողարկման
|
թողարկման համարը |
պետական պարտատոմսերի ______________հետգնման կազմակերպմանը
|
օր/ամիս/տարի |
ներկայացված հայտերի հավաքական տեղեկագիր
Ներկայացված հայտեր
Պարտատոմսերի ծավալը (դրամ) |
Պարտատոմսերի հետգնման գինը (դրամ) |
Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը (%) |
Ընդամենը` |
Աշխատանքային խմբի անդամներ` |
1. _____________________ | |
2. _____________________ | «___» _____________ թ. |
ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ,
միջին ժամկետայնության և երկարաժամկետ
արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային
տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման
կազմակերպման և մարման սպասարկման կարգի
Ձև 12
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
________________ թողարկման պետական պարտատոմսերի հետգնման կազմակերպման
վերաբերյալ
Սույնով բանկը տեղեկացնում է ________________ թողարկման պարտատոմսերի հետգնման
կազմակերպման արդյունքների մասին
1. Թողարկման հետգնումը կայացել է
2. Թողարկողի կողմից սահմանվել է հայտերի բավարարման __________% եկամտաբերություն
3. Հետգնմանը մասնակցել են ________ գործակալ
4. Ընդունվել են պարտատոմսերի հետգնման հայտեր` ________________ դրամ անվանական արժեքով`
5. Պարտատոմսերի հետգնման արդյունքում մասնակիցներին վճարված գումարը կազմել է`
6. __________________ թողարկման պարտատոմսերի հետգնման արդյունքում գործակալների կողմից վերադարձված պարտատոմսերը կազմել են`
Մասնակցի անվանումը |
Անվանական արժեքը |
Մասնակցին վճարված գումարը (դրամ) |
7. Վճարված գումարը ելքագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության
հաշվից «_______» ____________________20 թ.
ՀՀ կենտրոնական բանկի կողմից |
____________ |
___________________ |
|
(ստորագրություն) |
(Ա.Հ.Ա) |
Հաշվետվությունն ընդունվել է «____» _____________20 թ.
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից |
____________ |
___________________ |
|
(ստորագրություն) |
(Ա.Հ.Ա) |
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին կարգը (այսուհետ՝ կարգ) սահմանում է պետական պարտատոմսերի պահառության գործունեության պայմանները, պահանջները, պահառության հաշվառման ընդհանուր կանոնները:
2. Սույն կարգը տարածվում է բոլոր այն անձանց վրա, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, իրավասու են իրականացնել պետական պարտատոմսերի պահառության գործունեություն:
3. Սույն կարգի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր (այսուհետ՝ պարտատոմսեր) են համարվում այն պարտատոմսերը, որոնք թողարկվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատած «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման» և «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման» կարգերի, ինչպես նաև հետագայում թողարկվող և շրջանառվող պետական այլ արժեթղթերը, եթե տվյալ արժեթղթերի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կլինի, որ տվյալ արժեթղթերի պահառությունը պետք է իրականացվի սույն կարգի համաձայն:
4. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են՝
1) Բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
2) Թողարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3) Գործակալ՝ ենթապահառու, որը, համաձայն թողարկողի և բանկի հետ կնքված պայմանագրի, պարտատոմսերի շուկայում ունի գործակալի կարգավիճակ:
4) Գանձապետական պահառու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնի կողմից պարտատոմսերի անմիջական վաճառքի, ներդրողներին պատկանող պարտատոմսերի հաշվառման և սպասարկման համակարգ:
5) Ներդրող՝ պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
6) Կենտրոնական դեպոզիտարիա՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ:
5. Պարտատոմսերի պահառության գործունեությունը պարտատոմսերի նկատմամբ և պարտատոմսերից բխող իրավունքների հաշվառման և փոխանցման գործունեությունն է: Պահառության գործունեությունը ներառում է նաև սույն կարգով և պահառության պայմանագրով սահմանված այն ծառայությունները, որոնք նպաստում են պարտատոմսերով սահմանված իրավունքների իրականացմանը, այդ թվում՝ զեղչատոկոսի, արժեկտրոնային եկամտի, տոկոսների, մարվող պարտատոմսերի գումարների ստացմանը:
6. Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումը, ինչպես նաև այդ իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումն իրականացվում են երկմակարդակ պահառուական համակարգով՝ պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:
7. Պահառուի գործառույթները կատարում է բանկը, իսկ ենթապահառուների գործառույթները՝ պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, գանձապետական պահառուն և կենտրոնական դեպոզիտարիան: Պահառուի և ենթապահառուների մոտ վարվող գրառումները հավաստում են պարտատոմսերի նկատմամբ և (կամ) պատատոմսերից բխող անձանց իրավունքները, եթե դատական կարգով այլ բան չի ապացուցվում:
8. Կենտրոնական դեպոզիտարիան՝ որպես ենթապահառու, իրականացնում է սույն կարգով սահմանված ենթապահառուի գործառույթները միայն ներդրողների համար, իսկ ենթապահառուի կողմից սեփական անունից արժեթղթեր ունենալու և առաջնային աճուրդին մասնակցելու հետ կապված դրույթները չեն տարածվում Կենտրոնական դեպոզիտարիայի վրա:
9. Պահառուի հաճախորդ են՝
1) ենթապահառուները,
2) թողարկողը,
3) ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկերը, որոնց սեփականության իրավունքով պատկանում են պարտատոմսերը,
4) բանկի խորհրդի որոշմամբ՝ այլ անձինք:
10. Ենթապահառուի հաճախորդներ են պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող ներդրողները: Ենթապահառուի հաճախորդ կարող է հանդիսանալ նաև պարտատոմսերի գրավառուն:
ԳԼՈՒԽ 2. ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
11. Պահառության գործունեություն կարող են իրականացնել միայն սույն կարգի 7-րդ կետում նշված անձինք:
12. Պահառության գործունեությունն իրականացվում է համաձայն սույն կարգի, ինչպես նաև հաճախորդի հետ կնքված պահառության պայմանագրի:
13. Ենթապահառուն պահառության ծառայություններ է մատուցում և հաճախորդի անունով դեպո հաշիվ բացում՝ հաճախորդի հետ կնքված պահառության պայմանագրի հիման վրա: Պահառության պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը (իսկ այդպիսիք սահմանված չլինելու դեպքում՝ ենթապահառուի կողմից սահմանված փաստաթղթերը) հաճախորդի կողմից ենթապահառուին ներկայացնելուց հետո: Պահառության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
14. Առանց պահառության պայմանագրի առկայության, հաճախորդի անունով կարող է բացվել դեպո հաշիվ միայն ենթապահառուի գործունեության դադարեցման հետևանքով վերջինիս հաճախորդների պարտատոմսերն այլ ենթապահառուի մոտ փոխանցելու կամ հաճախորդի դեպո հաշիվը հայտնի չլինելու պարագայում՝ նրա սեփականությանը պարտատոմսերը փոխանցելու դեպքում: Սակայն այդ հաշիվներով գործառնություններ կարող են կատարվել միայն հաճախորդի հետ պահառության պայմանագիրը կնքելուց հետո:
15. Պահառության պայմանագիրը պետք է պարտադիր պարունակի հետևյալ դրույթները՝
1) պարտատոմսերով գործառնությունների կատարման համար հաճախորդի կողմից ենթապահառուին կարգադրությունների ներկայացման կարգը,
2) ենթապահառուի կողմից կարգադրությունների կատարման ժամկետները,
3) հաճախորդին տրամադրվող փաստաթղթերի ցանկը և տրամադրման կարգը,
4) սույն կարգով սահմանված ենթապահառուի իրավասությունները, պարտավորությունները և պատասխանատվությունը,
5) հաճախորդի իրավասությունները և պարտավորությունները,
6) պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխման և դադարեցման կարգը,
7) հղում սույն կարգի 18-րդ կետի համաձայն ենթապահառուի կողմից սահմանված պահառության գործունեության հիմնական պայմաններին:
16. Բացի սույն կետում նշված դրույթներից, պահառության պայմանագիրը կարող է պարունակել նաև այլ դրույթներ:
17. Պահառության պայմանագրի կնքումը և դեպո հաշվի բացումը չի պահանջում պարտատոմսերի անմիջապես մուտքագրում դեպո հաշվի վրա:
18. Ենթապահառուն մշակում է պարտատոմսերի պահառության գործունեության հիմնական պայմանները, որոնք պետք է ներառեն հետևյալ դրույթները՝
1) ենթապահառուի կողմից պարտատոմսերով կատարվող գործառնությունների տեսակները (առաջնային աճուրդներին մասնակցությունը, պարտատոմսերի մարումների իրականացումը, զեղչատոկոսի, տոկոսային, արժեկտրոնային եկամտի վճարումը, պարտատոմսերի մարումը, պարտատոմսերի առք ու վաճառքը, գրավադրումը և այլն),
2) գործառնությունների հետ կապված դրամական հաշվարկների իրականացման կարգը,
3) գործառնությունների կատարման ժամանակ հաճախորդների և ենթապահառուի աշխատակիցների կողմից իրականացվող գործողությունների հերթականությունը,
4) գործառնությունների իրականացման հիմք հանդիսացող փաստաթղթերը.
5) ենթապահառուի հաճախորդների կողմից լրացվող, ինչպես նաև վերջիններիս տրամադրվող փաստաթղթերի նմուշները,
6) գործառնությունների կատարման առավելագույն ժամկետները,
7) հաճախորդին մատուցվող պահառության ծառայության համար սահմանված սակագները և դրույքաչափերը,
8) հաճախորդների դեպո հաշվից քաղվածքների, կատարված գործառնությունների վերաբերյալ հաճախորդներին հաշվետվությունների (տեղեկանքների), ինչպես նաև պարտատոմսերով սահմանված իրավունքները հավաստող փաստաթղթերի տրամադրման կարգը և ժամկետները,
9) ենթապահառուի կողմից պահառության գործունեության դադարեցման դեպքում հաճախորդներին տեղեկացման և նրանց պատկանող պարտատոմսերով սահմանված իրավունքների՝ այլ ենթապահառուի մոտ հաշվառման վերցնելու (փոխանցելու) կարգը:
19. Պարտատոմսերի պահառության գործունեության հիմնական պայմանները կրում են հրապարակային բնույթ և պետք է հասանելի լինեն շահագրգիռ անձանց:
20. Պարտատոմսերի պահառության գործունեության հիմնական պայմանները ենթապահառուի և հաճախորդի միջև կնքվող պահառության պայմանագրի անբաժանելի մասն են: Ենթապահառուն տեղեկացնում է հաճախորդներին հիմնական պայմաններում կատարված փոփոխությունների մասին՝ վերջիններիս ուժի մեջ մտնելուց առաջ, ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
21. Ենթապահառուն մշակում և հաստատում է նաև ներքին աշխատակարգ, որում սահմանվում են՝
1) ենթապահառուի ստորաբաժանումների և (կամ) աշխատակիցների կողմից դեպո հաշիվների բացման, վարման, փակման, ինչպես նաև դեպո հաշիվներով գործառնությունների իրականացման, փաստաթղթերի մշակման, տեղեկատվության տրամադրման ներքին կանոնները, դեպո հաշվառման կարգը,
2) տվյալների անվտանգությունը, ամբողջականությունը և պահուստային պահպանումն ապահովող ընթացակարգերը, ինչպես նաև ներքին վերահսկման կանոնները և իրավասությունների տարանջատման ու տեղեկատվության գաղտնիության ապահովման ընթացակարգերը, որոնք պետք է բացառեն հաճախորդներին վերաբերող տեղեկատվության օգտագործումը ենթապահառուի ծառայողների կամ երրորդ անձանց կողմից՝ ի վնաս հաճախորդների շահերի,
3) հաճախորդների դիմումների, բողոքների քննարկման ընթացակարգը,
4) այլ դրույթներ՝ ենթապահառուի հայեցողությամբ:
ԳԼՈՒԽ 3. ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
22. Պահառուն (ենթապահառուն) կարող է տնօրինել հաճախորդի պարտատոմսերը, ինչպես նաև իրականացնել այդ պարտատոմսերով սահմանված իրավունքները պահառության պայմանագրում նման իրավասություն սահմանված լինելու դեպքում, ինչպես նաև հաճախորդի կամ վերջինիս կողմից լիազորված անձի կողմից պահառության պայմանագրով սահմանված կարգով ներկայացված գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային) կարգադրության հիման վրա:
23. Ենթապահառուն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի կողմից իրեն պատկանող պարտատոմսերի օգտագործման ուղղությունները կամ սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պահառության պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ՝ իր հաճախորդի պարտատոմսերը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքների նկատմամբ:
24. Հաճախորդների պարտատոմսերի վրա չի կարող բռնագանձում տարածվել ենթապահառուի պարտավորությունների դիմաց: Ենթապահառուի սնանկության դեպքում հաճախորդներին պատկանող պարտատոմսերը չեն կարող ներառվել ենթապահառուի լուծարային միջոցների մեջ: Ենթապահառուի սեփական պարտատոմսերի վրա չի կարող բռնագանձում տարածվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Հաճախորդի սնանկության դեպքում ենթապահառուի սեփական պարտատոմսերը չեն կարող ներառվել հաճախորդի լուծարային միջոցների մեջ:
25. Ենթապահառուն իրավունք չունի օգտագործել իր հաճախորդների պարտատոմսերը՝ իր սեփական պարտավորությունները մարելու համար, ինչպես նաև օգտագործել վերջիններս որպես իր սեփական, իր՝ այլ հաճախորդների կամ երրորդ անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունների ապահովման միջոց:
26. Ենթապահառուի մոտ առանձին դեպո հաշիվներում հաշվառման են ենթակա ենթապահառուին սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը և վերջինիս հաճախորդներին պատկանող պարտատոմսերը:
27. Պահառուի մոտ պարտադիր հաշվառման են ենթակա ենթապահառուին սեփականության իրավունքով պատկանող բոլոր պարտատոմսերը: Պահառուի մոտ առանձին ամփոփ ձևով հաշվառման են ենթակա ենթապահառուի հաճախորդներին պատկանող պարտատոմսերը: Պահառուի և ենթապահառուի մոտ հաշվառված տվյալները ամփոփ ձևով պետք է լիովին համապատասխանեն միմյանց:
28. Պահառուն (ենթապահառուն) իր յուրաքանչյուր հաճախորդի համար ապահովում է վերջինիս պատկանող պարտատոմսերի առանձնացված հաշվառում:
29. Առանձին դեպո հաշիվներով հաշվառման են ենթակա հաճախորդներին սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերն այն պարտատոմսերից, որոնք պարտատոմսերի սեփականատեր չհանդիսացող անձը օգտագործում, տիրապետում կամ տնօրինում է օրենքով սահմանված իրավասության կամ պարտատոմսերի սեփականատիրոջ հետ կնքված հանձնարարության, գործակալության, կոմիսիայի, հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Առանձին հաշվառման են ենթակա նաև իրավունքների սահմանափակումներով պարտատոմսերը: Պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից բացի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց իրավունքները ենթակա են առանձին հաշվառման:
30. Ենթապահառուի մոտ պարտատոմսերով կատարվող ցանկացած գործառնություն, բացառությամբ պարտատոմսերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերի, պետք է արտացոլվի պահառուի համակարգում: Սույն դրույթն ապահովելու համար ենթապահառուն պարտատոմսերով համապատասխան գործառնություն նախաձեռնելիս պետք է այն ներկայացնի կատարման պահառուին և նրանից ստանա գործառնության կատարման հաստատումը:
31. Պարտատոմսերով սահմանված, ինչպես նաև պարտատոմսերով գործարքների հետ կապված իրավունքներն ու պարտականությունները ծագում են, իսկ այդ իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումը իրականացվում է պահառուի (ենթապահառուի) մոտ վարվող դեպո հաշիվների վրա համապատասխան գրառում անելուց հետո: Դեպո հաշվի վրա համապատասխան իրավունքը հավաստող գրառման բացակայության դեպքում շահագրգիռ անձը կարող է ապացուցել իր իրավունքները՝ ներկայացնելով այդ իրավունքները հավաստող այլ գրավոր ապացույցներ:
32. Ենթապահառուի համար իր մոտ համապատասխան դեպո հաշվին գրառում կատարելու համար հիմք է հանդիսանում պահառուից համաձայնեցված եղանակով և ձևով ստացված գործառնության կատարման հաստատումը, որը հավաստում է, որ պահառուի դեպո հաշվառման համակարգում կատարվել է համապատասխան գրառում՝ պարտատոմսերով հավաստված իրավունքների ամրագրման, փոխանցման, դադարեցման, վերապահման կամ սահմանափակման վերաբերյալ: Սույն դրույթը չի վերաբերում պարտատոմսերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված այն դեպքերին, երբ ենթապահառուի մոտ կատարվող գործառնությունները ենթակա չեն արտացոլման պահառուի համակարգում:
33. Պահառուն (ենթապահառուն) իր հաճախորդի պարտատոմսերով գործառնություններ կարող է իրականացնել միայն պարտատոմսերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր) սահմանված գրավոր, այդ թվում՝ նաև էլեկտրոնային կարգադրությունների հիման վրա: Որպես կարգադրություն կարող են հանդիսանալ հետևյալ փաստաթղթերը՝
1) հաճախորդի կամ նրա լիազորած անձի կողմից սահմանված ձևով լրացված և ներկայացված դեպո հանձնարարականները,
2) պարտատոմսերի նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց կողմից սահմանված ձևով լրացված և ներկայացված դեպո հանձնարարականները, ինչպես նաև իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ այդ իրավունքները հավաստող այլ փաստաթղթերը,
3) դատական վճռի հիման վրա պարտատոմսերի նկատմամբ իրավունքների սահմանափակման, փոխանցման, դադարեցման գործառնությունների կատարման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական ակտերը, հարկադիր կատարողի որոշումները:
34. Առանց կարգադրության առկայության, պահառուի (ենթապահառուի) կողմից կարող են նախաձեռնվել պարտատոմսերով գործառնություններ միայն իրավական ակտերով սահմանված դեպքերում: Տվյալ դեպքում պարտատոմսերով գործառնությունը կատարվում է պահառուի (ենթապահառուի) պաշտոնատար անձի կողմից կազմված ներքին փաստաթղթի հիման վրա:
35. Պահառուն (ենթապահառուն) իր հաճախորդի պահանջով նրան է տրամադրում նրան պատկանող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանք: Ենթապահառուի կողմից ներդրողին տրամադրվող տեղեկանքը ներդրողի պարտատոմսերով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ է: Ենթապահառուն ներդրողի պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից բացի այլ իրավունքների առկայության դեպքում այդ իրավունքների իրավատերերին տրամադրում է իրենց իրավունքները հավաստող փաստաթղթեր:
36. Հաճախորդի հետ կնքված պահառության պայմանագրի դադարեցման կամ ենթապահառության գործունեության դադարման դեպքում ենթապահառուն հաճախորդի պարտատոմսերը փոխանցում է այլ ենթապահառուի մոտ հաշվառման՝ տրամադրելով սպառիչ տեղեկատվություն տվյալ պարտատոմսերի նկատմամբ իր մոտ գրանցված ցանկացած իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ:
37. Ենթապահառության գործունեության դադարման դեպքում առևտրային բանկ չհանդիսացող ենթապահառուն սեփական պարտատոմսերը փոխանցում է այլ ենթապահառուի մոտ հաշվառման՝ տրամադրելով սպառիչ տեղեկատվություն տվյալ պարտատոմսերի նկատմամբ իր մոտ գրանցված ցանկացած իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ:
38. Ենթապահառության գործունեության դադարման դեպքում առևտրային բանկ հանդիսացող ենթապահառուին սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը շարունակում են հաշվառվել կենտրոնական բանկում:
39. Պահառուն և ենթապահառուները պահառության գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կարգի և հաճախորդների հետ կնքված պայմանագրերի համաձայն և պատասխանատվություն են կրում իրենց մոտ վարվող պարտատոմսերի դեպո հաշիվների գրառումների պահպանման, դրանց գաղտնիության ապահովման, այդ գրառումների մասին ճշգրիտ տվյալների ներկայացման, սույն կարգով սահմանված պահառության գործունեության իրականացման պայմանների, պահանջների և դեպո հաշվառման կարգի խախտման համար: Սույն կարգի պահանջները խախտելու դեպքում ենթապահառուի նկատմամբ կարող են կիրառվել նաև թողարկողի և պահառուի հետ կնքված եռակողմ պայմանագրով սահմանված պատասխանատվության միջոցներ:
ԳԼՈՒԽ 4. ԴԵՊՈ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
40. Պարտատոմսերով հավաստված և պարտատոմսերից բխող սեփականության և այլ գույքային իրավունքները հաշվառելու, այդ իրավունքներն ամրագրելու, փոխանցելու, դադարեցնելու և այլ գործառնությունները գրանցելու համար պահառուն (ենթապահառուն) պետք է ունենա դեպո հաշվառման համակարգ: Դեպո հաշվառման համակարգը կարող է վարվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:
41. Դեպո հաշվառման համակարգի տարրեր են՝
1) պարտատոմսերով գործառնությունների հիմք հանդիսացող փաստաթղթերը և (կամ) կարգադրությունները,
2) դեպո հաշվառման քարտերը, որոնք նախատեսված են դեպո հաշիվների և դեպո հաշվառման այլ տարրերի ընթացիկ վիճակը և այդ տարրերը բնութագրող այլ տեղեկատվությունն արտացոլելու համար,
3) դեպո հաշվառման մատյանները, որոնք պարունակում են հաջորդական գրառումներ և նախատեսված են պարտատոմսերով գործառնությունների կատարումը և դեպո հաշվառման տարրերում փոփոխությունները գրանցելու համար,
4) քաղվածքները, հաշվետվությունները, հաստատումները և (կամ) մերժումները, որոնք պարունակում են կարգադրությունների կատարման արդյունքների, դեպո հաշիվների, դեպո հաշվառման քարտերի և մատյանների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն:
42. Դեպո հաշվառումը կատարվում է պարտատոմսերի անվանական արժեքով:
43. Դեպո հաշվառումն ապահովելու համար պահառուն (ենթապահառուն) վարում է դեպո հաշիվներ, դեպո հաշվառման քարտեր, մատյաններ և պահում դեպո հաշվառմանն առնչվող՝ իր ներքին կարգերով սահմանված այլ փաստաթղթեր:
44. Պահառուն (ենթապահառուն) վարում է հետևյալ տեսակի դեպո հաշվառման քարտեր՝
1) պարտատոմսերի թողարկումների քարտ,
2) հաճախորդների քարտ,
3) դեպո հաշվի քարտ,
4) սեփականության իրավունքից բացի, պարտատոմսերի նկատմամբ այլ գույքային իրավունքների հաշվառման քարտ:
45. Պահառուն (ենթապահառուն) վարում է հետևյալ տեսակի դեպո հաշվառման մատյաններ՝
1) ընդունված կարգադրությունների մատյան.
2) գործառնությունների մատյան.
3) ուղարկված քաղվածքների և հաշվետվությունների մատյան, որում գրանցվում են պահառուի (ենթապահառուի) կողմից ուղարկված բոլոր հաշվետվությունները, հաստատումները, քաղվածքները:
46. Պահառուի (ենթապահառուի) կողմից ընդունված բոլոր կարգադրությունները պետք է արտացոլվեն կարգադրությունների մատյանում:
47. Պահառուի (ենթապահառուի) կողմից կատարված և (կամ) կատարման ընթացքում գտնվող բոլոր գործառնությունների մասին տեղեկատվությունը պետք է արտացոլվի գործառնությունների մատյանում:
48. Դեպո հաշվառման համակարգում ցանկացած գործառնության կատարումից հետո տվյալ գործառնության կատարման ընթացակարգում նշված բոլոր անձանց պետք է տրամադրվի գործառնության կատարման հաշվետվություն և (կամ) հաստատում:
49. Գործառնության կատարման հաշվետվությունը և (կամ) հաստատումը պահառուի (ենթապահառուի) կողմից տրամադրված պաշտոնական փաստաթուղթ է, որը հիմք է հանդիսանում ստացողի համար իր հաշվառման համակարգում համապատասխան գրառումներ և հաշվապահական ձևակերպումներ կատարելու համար:
50. Բոլոր տրամադրված հաշվետվությունների և (կամ) հաստատումների մասին տեղեկատվությունը պետք է գրանցվի հաշվետվությունների մատյանում:
51. Պահառուն (ենթապահառուն) սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պահառության գործունեության պայմանները և պահանջները բավարարելու համար կարող է իր դեպո հաշվառման համակարգում ներառել նաև այլ տարրեր:
Հավելված 3 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների կարգը (այսուհետ՝ կարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի (այսուհետև՝ պարտատոմսեր) գրավադրման և պարտատոմսերի նկատմամբ գրավի դադարման, ինչպես նաև գրավադրված պարտատոմսերի շրջանառության և մարման ընթացակարգերը:
2. Սույն կարգը տարածվում է բոլոր այն պարտատոմսերի վրա, որոնք թողարկվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1580-Ն որոշման, ինչպես նաև հետագայում թողարկվող և շրջանառվող պետական այլ արժեթղթերի վրա, եթե տվյալ արժեթղթերի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կլինի, որ սույն կարգը տարածվում է տվյալ արժեթղթերի վրա:
3. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են՝
1) Բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
2) Թողարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող և պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող ու հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող անձ: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը:
4) Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող անձ, որը ըստ առանձին ներդրողների՝ հաշվառում է վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն: Սույն կարգի իմաստով՝ Գանձապետական պահառուն չի հանդիսանում ենթապահառու: Գանձապետական պահառուի ներդրողներն իրենց պարտատոմսերը գրավադրելու համար պետք է դրանք նախօրոք պահատվության փոխանցեն ենթապահառուի մոտ:
5) Գործակալ՝ ենթապահառու, որը, համաձայն թողարկողի և բանկի հետ կնքված պայմանագրի, պարտատոմսերի շուկայում ունի գործակալի կարգավիճակ:
6) Գանձապետական պահառու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնի կողմից պարտատոմսերի անմիջական վաճառքի, ներդրողներին պատկանող պարտատոմսերի հաշվառման և սպասարկման համակարգ:
7) Ներդրող՝ պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի պարտատոմսերը հաշվառվում են ենթապահառուի մոտ:
8) Առևտրային բանկ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկ, որը չի հանդիսանում պարտատոմսերի ենթապահառու: Առևտրային բանկին սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը հաշվառվում են պահառուի մոտ:
9) Գործառնության նախաձեռնում՝ դեպո հանձնարարականի և (կամ) սույն կարգով սահմանված այլ փաստաթղթերի ներկայացում ենթապահառուին (պահառուին), որոնց հիման վրա սկսվում է տվյալ գործառնության իրականացումը:
10) Դեպո հանձնարարականի վավերության ստուգում՝ ենթապահառուի (պահառուի) կողմից իրեն ներկայացված դեպո հանձնարարականի ստուգում, որի ընթացքում ստուգվում է դեպո հանձնարարականի լրացման ճշտությունը և դեպո հանձնարարականի ներկայացումը համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից:
11) Համապատասխան հաշվապահական ձևակերպումներ՝ բանկի կողմից հաստատված «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում պարտատոմսերի հաշվապահական հաշվառման մասին կարգի» համաձայն տվյալ գործառնության համար սահմանված հաշվապահական ձևակերպումներ:
12) Գրավի իրավունքի այլ գրառումներ՝ ենթապահառուի (պահառուի) դեպո հաշվառման համակարգում դեպո հաշիվներով հաշվապահական ձևակերպումներից բացի կատարվող գրառումներ, որոնք ապահովում են տվյալ գրավի գործառնության հետ կապված համապատասխան գրավառուի իրավունքի հաշվառումը:
4. Պարտատոմսերի գրավատու կարող է հանդիսանալ միայն դրանց սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, այդ թվում՝ ներդրողը, առևտրային բանկը, ենթապահառուն:
5. Պարտատոմսերի գրավառու կարող է լինել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ: Եթե գրավառու հանդիսացող անձը չունի որևէ ենթապահառուի մոտ դեպո հաշիվ, ապա գրավի պայմանագիրը կնքելուց առաջ նա պարտավոր է գրավատուին սպասարկող ենթապահառուի կամ իր ցանկությամբ որևէ այլ ենթապահառուի մոտ բացել պարտատոմսերի դեպո հաշիվ, ինչը թույլ կտա հետագայում նույնականացնել գրավառուին և վերջինիս սպասարկող ենթապահառուին:
6. Գրավի առարկա կարող են հանդիսանալ միայն այն պարտատոմսերը, որոնց նկատմամբ գրավատուի իրավունքները սահմանափակված չեն (ազատ արժեթղթերի դեպո հաշվում առկա պարտատոմսերը), և որոնցով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կարող են կատարվել գրավադրման գործառնություններ:
7. Պարտատոմսերի գրավադրումը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գրավատուի և գրավառուի միջև գրավոր պայմանագիր կնքելու և սույն կարգով սահմանված ձևով պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքը գրանցելու միջոցով: Պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունները կարող են կատարվել միայն պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը ամրագրող ենթապահառուի (պահառուի) միջոցով: Պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքը ծագում է ենթապահառուի (պահառուի) կողմից այն գրանցվելու պահից:
8. Պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումը և գրավի հետ կապված բոլոր գործառնությունների կատարումը ապահովվում են երկմակարդակ պահառուական համակարգով՝ պահառուի և ենթապահառուի կողմից ստորև նշված կանոնների համաձայն դեպո հաշիվներում համապատասխան գրառումներ կատարելով և գրավի իրավունքը հաշվառելով.
1) գրավատուին անմիջապես սպասարկող պահառուն (ենթապահառուն) գրավադրված պարտատոմսերի հաշվառումը իրականացնում է ըստ առանձին գրավատուների՝ վերջիններիս «գրավով սահմանափակված» դեպո հաշվով, իսկ պահառուն ենթապահառուների գրավատու հանդիսացող ներդրողների գրավադրված պարտատոմսերի հաշվառումը իրականացնում է ամփոփ ձևով՝ իր մոտ վարվող «գրավով սահմանափակված» ներդրողների ամփոփ դեպո հաշվով.
2) գրավատուին (գրավառուին) անմիջապես սպասարկող ենթապահառուն գրավի իրավունքների հաշվառումը վարում է ըստ առանձին գրավատուների, գրավառուների և գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի թողարկման համարների, իսկ պահառուն ենթապահառուների ներդրողների գրավի իրավունքների հաշվառումը իրականացնում է ամփոփ ձևով՝ ըստ գրավատուների և գրավառուների ենթապահառուների և պարտատոմսերի առանձին թողարկման համարների.
3) ենթապահառուն համապատասխան գործառնության ձևակերպումը (գրավի իրավունքի գրառումը) կատարում է պահառուից ստացված գործառնության կատարումը հաստատող փաստաթղթի հիման վրա.
4) պարտատոմսերի գրավադրման ժամանակ գրավատու կարող է լինել գրավառուի հանդեպ հիմնական պարտավորության պարտապանը կամ երրորդ անձը: Պահառուական համակարգը չի իրականացնում պարտապանի և հիմնական պարտավորության հաշվառումը:
9. Պարտատոմսերով կարող են իրականացվել գրավի հետ կապված հետևյալ գործառնությունները՝
1) Պարտատոմսերի գրավադրում, որի արդյունքում սահմանափակվում է պարտատոմսերն ազատ տնօրինելու գրավատուի իրավունքը, և գրավադրված պարտատոմսերի նկատմամբ ծագում է գրավառուի գրավի իրավունքը: Պարտատոմսերի գրավադրումը կարող է իրականացվել հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ, երբ պարտատոմսերի գրավադրման հետ միաժամանակ գրավառուի կողմից իրականացվում է փոխառության տրամադրումը, կամ առանց հանդիպակաց դրամական միջոցների փոխանցման, երբ պարտատոմսերի գրավադրումը չի ուղեկցվում գրավառուի կողմից միաժամանակ փոխառության տրամադրմամբ:
2) Գրավի դադարում, որի արդյունքում վերականգնվում է գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավատուի ազատ տնօրինման իրավունքը, և դադարում է դրանց նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը: Պարտատոմսերի գրավի դադարումը կարող է իրականացվել հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ, երբ պարտատոմսերի գրավի դադարման հետ միաժամանակ գրավատուի կողմից իրականացվում է փոխառության մարումը, կամ առանց հանդիպակաց դրամական միջոցների փոխանցման, երբ պարտատոմսերի գրավի դադարումը չի ուղեկցվում գրավատուի կողմից միաժամանակ փոխառության մարմամբ:
3) Գրավի առարկայից հրաժարում հօգուտ գրավառուի, որի արդյունքում դադարում է գրավատուի սեփականության իրավունքը գրավադրված պարտատոմսերի նկատմամբ, և վերջիններս փոխանցվում են գրավառուի սեփականությանն առանց դատարանին դիմելու:
4) Գրավադրված պարտատոմսերի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջների բավարարում, որի արդյունքում գրավատուն վաճառում է պարտատոմսերը երրորդ անձին և ստացված իրացման գումարից բավարարում է գրավառուի պահանջները:
5) Գրավի առարկայի փոխարինում, որի արդյունքում գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի նկատմամբ դադարում է գրավը, և դրանց փոխարեն գրավադրվում են այլ թողարկման պարտատոմսեր:
6) Գրավատուի փոփոխում, որի արդյունքում գրավադրված պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է այլ անձի (նոր գրավատուի)՝ պահպանելով գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը:
7) Գրավառուի փոփոխում, երբ հիմնական պարտավորության պարտատիրոջ փոփոխության արդյունքում գրավառուի գրավի իրավունքը փոխանցվում է այլ անձի՝ պահպանելով գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը:
8) Գրավադրված պարտատոմսերի արգելադրում, որի արդյունքում արգելվում է պարտատոմսերի տնօրինումը ցանկացած անձի կողմից՝ պահպանելով գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը և գրավառուի գրավի իրավունքը և թույլատրելով արգելանքի տակ գտնվող պարտատոմսերի հետ կատարել գործառնություններ միայն դատարանի և (կամ) հարկադիր կատարողի որոշմամբ:
9) Գրավադրված պարտատոմսերի արգելանքից հանում, որի արդյունքում պարտատոմսերը հանվում են արգելանքից, և պարտատոմսերը կարող են տնօրինվել գրավադրված պարտատոմսերի համար սահմանված կանոնների համաձայն:
10) Գրավադրված պարտատոմսերի փոխանցում, որի արդյունքում դատական ակտի հիման վրա պարտատոմսերի նկատմամբ կարող են վերականգնվել սեփականության և/կամ գրավի՝ մինչև արգելադրումը եղած իրավունքները կամ դադարեցվել հին և գրանցվել սեփականության և (կամ) գրավի նոր իրավունքներ:
11) Գրավադրված պարտատոմսերի մարում, որի արդյունքում, համաձայն պարտատոմսերի թողարկման պայմանների, իրականացվում է գրավադրված պարտատոմսերի մարում, դադարում են մարված պարտատոմսերի նկատմամբ բոլոր իրավունքները, և առաջանում են համապատասխան գույքային իրավունքներ մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հանդեպ:
12) Գրավադրված պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարում, որի արդյունքում, համաձայն պարտատոմսերի թողարկման պայմանների, պարտատոմսերի սեփականատերերին վճարվում է պարտատոմսերի տոկոսային կամ արժեկտրոնային եկամուտը:
10. Պարտատոմսերի գրավադրումը, գրավի դադարումը, գրավի առարկայի փոխանցումը, գրավադրված պարտատոմսերի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջների բավարարումը կարող է իրականացվել միայն պահառուի (գրավատուին սպասարկող ենթապահառուի) մոտ վարվող համապատասխան դեպո հաշվի (ազատ կամ գրավադրված) մնացորդի սահմաններում:
11. Պարտատոմսերի գրավադրումը գրավառուի կողմից միաժամանակ փոխառության տրամադրման դիմաց, ինչպես նաև պարտատոմսերի գրավի դադարումը գրավատուի կողմից միաժամանակ փոխառության մարման դիմաց կարող են իրականացվել միայն այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության պարտապանը և գրավատուն միևնույն անձն են, և հիմնական պարտավորությունը փողային պարտավորություն է Հայաստանի Հանրապետության դրամով: Սույն կետում նշված գործառնությունների հետ կապված հաշվարկներն իրականացվում են «առաքում՝ վճարման դիմաց» սկզբունքով հաշվարկների համար սահմանված կանոնների համաձայն:
12. Պարտատոմսերի մարման օրը մինչև մարման գործընթացի ավարտը չի կարող իրականացվել պարտատոմսերի գրավադրման հետ կապված որևէ գործառնություն:
13. Գրավի հետ կապված գործառնությունը, կախված գործառնության տեսակից, կարող է նախաձեռնվել գրավատուի, գրավառուի, հարկադիր կատարողի և (կամ) դատարանի կողմից կամ գրավատուի և գրավառուի կողմից միաժամանակ: Գրավի հետ կապված գործառնությունների կատարումը իրականացվում է գրավատուին (գրավառուին) անմիջապես սպասարկող պահառուի (ենթապահառուի կամ պահառուի) միջոցով գրավատուից (գրավառուից) ստացված դեպո հանձնարարականում նշված կատարման օրը, իսկ հարկադիր կատարողի կողմից նախաձեռնման դեպքում՝ սույն կարգով սահմանված ժամկետներում:
14. Գրավի հետ կապված գործառնությունները կարող են կատարվել սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված ցանկացած անձանց միջև՝ միևնույն ենթապահառուի տարբեր ներդրողների, ենթապահառուի և իր ներդրողի, ներդրողի և այլ ենթապահառուի, երկու տարբեր ենթապահառուների, առևտրային բանկերի, առևտրային բանկի և ենթապահառուի, առևտրային բանկի և ենթապահառուի ներդրողի միջև՝ սույն կարգով սահմանված ընթացակարգերի համաձայն: Ընթացակարգերը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարտատոմսերով գրավադրման հետ կապված ինչպես իր սեփական գործառնությունների, այնպես էլ իր ներդրողների հանձնարարությամբ կատարվող գործառնությունների վրա:
15. Ենթապահառուի համար պարտատոմսերով գրավի հետ կապված գործառնություններ կատարելու համար հիմք են հանդիսանում իր ներդրողի կողմից համաձայնեցված եղանակով ներկայացված համապատասխան դեպո հանձնարարականը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկադիր կատարողի (դատարանի) կողմից ներկայացված կատարողական թերթը (դատարանի որոշումը), սույն կարգով սահմանված դեպքերում՝ այլ փաստաթղթերը: Պահառուի համար պարտատոմսերով գրավի հետ կապված գործառնություններ կատարելու համար հիմք են հանդիսանում առևտրային բանկի կամ ենթապահառուի կողմից (այդ թվում՝ նաև իր ներդրողների հանձնարարությամբ) ներկայացված համապատասխան դեպո հանձնարարականը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկադիր կատարողի (դատարանի) կողմից ներկայացված կատարողական թերթը (դատարանի որոշումը), սույն կարգով սահմանված դեպքերում՝ նաև այլ փաստաթղթերը: Դեպո հանձնարարականները ներկայացվում են պահառուին՝ իր կողմից սահմանված կարգով: Եթե միևնույն գրավի պայմանագրով գրավադրվել են տարբեր թողարկումների պարտատոմսեր, ապա գրավի հետ կապված գործառնություններ կատարելու համար, ըստ յուրաքանչյուր պարտատոմսերի թողարկման, ներկայացվում են առանձին դեպո հանձնարարականներ:
16. Պարտատոմսերի գրավադրման, գրավի դադարման, գրավի առարկայից հրաժարման, գրավադրված պարտատոմսերի մարման գործառնություններից բխող իրավունքները, գրավի պայմանագրով անձանց փոփոխությունն իրավունքներում և պարտավորություններում գրավատուների, գրավառուների և երրորդ անձանց համար ուժի մեջ են մտնում պահառուի մոտ դրանց մասին համապատասխան գրառումներ կատարելու և այդ մասին համապատասխան սպասարկող ենթապահառուին տեղեկացնելու (հաստատում ուղարկելու) պահից:
17. Գրավի իրավունքը անմիջապես գրանցող պահառուն (ենթապահառուն) պարտավոր է իր հաճախորդ հանդիսացող գրավառուին տրամադրել նրա օգտին գրավադրված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանք: Գրավատուին սպասարկող պահառուն (ենթապահառուն) պարտավոր է իր հաճախորդ հանդիսացող գրավատուին տրամադրել տեղեկանք իր գրավադրված պարտատոմսերի վերաբերյալ և քաղվածք գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվից: Տեղեկանքները պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքը հավաստող փաստաթղթեր են: Գրավատուին անմիջապես սպասարկող պահառուն (ենթապահառուն) պատասխանատու է գրավի իրավունքի պատշաճ հաշվառման համար:
ԳԼՈՒԽ 2. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄ
18. Պարտատոմսերի գրավադրման գործառնության դեպքում պարտատոմսերը գրավատուի ազատ դեպո հաշվից փոխանցվում են գրավատուի գրավադրված դեպո հաշվի վրա՝ այդ պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքի գրանցմամբ: Եթե պարտատոմսերի գրավադրումն ուղեկցվում է դրամական միջոցների փոխանցմամբ (հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ պարտատոմսերի գրավադրում), ապա միաժամանակ իրականացվում է նաև դրամական միջոցների փոխանցում գրավառուից գրավատուին:
19. Առանց հանդիպակաց դրամական միջոցների փոխանցման պարտատոմսերի գրավադրման գործառնություններն իրականացվում են հետևյալ պայմաններում.
1) Պարտատոմսերի գրավադրումը հօգուտ գրավառուի չի ուղեկցվում միաժամանակ գրավառուի կողմից գրավատուին Հայաստանի Հանրապետության դրամով փոխառության տրամադրմամբ:
2) Պարտատոմսերի գրավադրման գործառնությունը նախաձեռնում է գրավատուն:
3) Եթե գործառնության նախաձեռնողը ներդրող է, ապա նա իրեն սպասարկող ենթապահառուին ներկայացնում է պարտատոմսերի գրավադրման դեպո հանձնարարական, ենթապահառուի պահառության գործունեության հիմնական պայմաններով սահմանված այլ փաստաթղթեր (գրավի պայմանագիր և այլն):
4) Գրավատուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված հանձնարարականի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը ներդրող-գրավատուի ազատ պարտատոմսերի դեպո հաշվում: Եթե ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
5) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը համապատասխան ազատ պարտատոմսերի դեպո հաշվում: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ և գրավի իրավունքի այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավատուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավառուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է գրավատուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակը, որը հավաստում է տվյալ գործառնության կատարման փաստը: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածք համապատասխան դեպո հաշիվներից, որոնցով շարժ է տեղի ունեցել:
6) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուին (գրավառուին) սպասարկող ենթապահառուն համապատասխան գրառումներ (հաշվապահական ձևակերպումներ) է կատարում իր մոտ վարվող դեպո հաշվառման համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
7) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:
8) Եթե գրավատուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա գրավադրման դեպո հանձնարարականը ներկայացնում է անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերում սահմանված ընթացակարգերի համաձայն:
20. Հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ պարտատոմսերի գրավադրման գործառնություններն իրականացվում են հետևյալ կերպ՝
1) հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ պարտատոմսերի գրավադրման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ գրավառուի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով փոխառության/վարկի տրամադրումը գրավատուին և վերջինիս կողմից պարտատոմսերի գրավադրումը հօգուտ գրավառու- վարկատուի իրականացվում է միաժամանակ.
2) հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ պարտատոմսերի գրավադրման գործառնությունը նախաձեռնվում է միաժամանակ գրավատուի և գրավառուի կողմից.
3) գրավատուն և գրավառուն իրենց սպասարկող ենթապահառուներին են ներկայացնում համապատասխանաբար «Պարտատոմսերի գրավադրման հանձնարարականը» և «Պարտատոմսերի գրավ ընդունման հանձնարարականը», ենթապահառուի պահառության գործունեության հիմնական պայմաններով սահմանված այլ փաստաթղթեր.
4) գրավատուի (գրավառուի) ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ: Ընդ որում, գրավատուի ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումը ներառում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը ներդրող-գրավատուի ազատ պարտատոմսերի դեպո հաշվում, իսկ գրավառուին սպասարկող ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումը ներառում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը, անհրաժեշտ դրամական միջոցների առկայության ստուգումը ենթապահառուի մոտ վարվող ներդրող-գրավառուի դրամական հաշվում, կամ գրավառուի դրամական հաշիվն այլ բանկում գտնվելու դեպքում՝ ենթապահառուին համապատասխան դրամական միջոցների փոխանցման կատարման ստուգումը: Եթե ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
5) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է վավերության ստուգում: Անվավերության դեպքում դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն փնտրում է իր կողմից ընդունված դեպո հանձնարարականների բազմությունում տվյալ հանձնարարականի զույգ հանդիսացող հանձնարարականը (զույգ հանդիսացող հանձնարարականում տվյալ գործառնությունը բնութագրող բոլոր վավերապայմանները հայելանման արտապատկերում ունեն): Համապատասխան զույգը գտնելու դեպքում պահառուն ստուգում է գրավադրվող պարտատոմսերի բավարար ծավալի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան դեպո հաշվում և դրամական միջոցների առկայությունը բանկում վարվող գրավառուի ենթապահառուի դրամական հաշվի վրա: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն կատարում է դրամական միջոցների փոխանցում բանկում վարվող՝ գրավատուի ենթապահառուի դրամական հաշվի վրա, իսկ պահառուական համակարգում՝ համապատասխան հաշվապահական ձևակերպումներ և գրավի իրավունքի այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավառուին և գրավատուին սպասարկող ենթապահառուին (ենթապահառուներին): Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածք համապատասխան դեպո հաշիվներից:
6) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա ենթապահառուն (ենթապահառուները) համապատասխան գրառումներ (հաշվապահական ձևակերպումներ) է կատարում իր մոտ վարվող դեպո հաշվառման համակարգում, իսկ գրավատուին սպասարկող ենթապահառուն իրականացնում է դրամական միջոցների փոխանցում գրավատուի կողմից նշված դրամական հաշվի վրա, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
7) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականները չեն կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
8) Բոլոր այն դեպո հանձնարարականները, որոնց համապատասխան զույգերը պահառուի կողմից սահմանված ժամանակահատվածում (պահառուի գործառնական օրվա ընթացքում) չեն գտնվում, մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
9) Եթե գրավատուն և գրավառուն սպասարկվում են միևնույն ենթապահառուի մոտ, ապա ենթապահառուն պարտատոմսերի գրավադրման հանձնարարականը ներկայացնում է պահառուին՝ իր մոտ գրավատուից և գրավառուից զույգ հանդիսացող դեպո հանձնարարականներն ընդունելուց հետո, իսկ պահառուի մոտ դրամական հաշվարկներ չեն իրականացվում, այլ կատարվում են միայն դեպո ձևակերպումներ:
10) Եթե գրավատուն և (կամ) գրավառուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական է ներկայացնում անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:
ԳԼՈՒԽ 3. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԻ ԴԱԴԱՐՈՒՄ
21. Պարտատոմսերի գրավի դադարման գործառնությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտատոմսերի գրավի դադարման հետևյալ դեպքերում՝
1) երբ դադարում է հիմնական պարտավորությունը՝ պարտապանի կողմից այն կատարելու հետևանքով,
2) երբ գրավով ապահովված պարտավորությամբ պարտքը երրորդ անձին փոխանցելիս գրավատուն գրավառուին համաձայնություն չի տվել՝ պատասխանատվություն կրելու նոր պարտապանի փոխարեն:
ա. Գրավի դադարման այլ դեպքերում (գրավ դրված պարտատոմսերը իրացման նպատակով հրապարակային սակարկություններով վաճառելու, իրականում պարտատոմսերի սեփականատերը ուրիշ անձ լինելու դեպքերում) գրավի իրավունքի դադարումը, պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է պարտատոմսերի բռնագանձման գործառնությունների միջոցով:
22. Պարտատոմսերի գրավի դադարման գործառնության դեպքում պարտատոմսերը գրավատուի գրավադրված դեպո հաշվից փոխանցվում են գրավատուի ազատ դեպո հաշվի վրա՝ գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավատուի ազատ տնօրինման իրավունքի վերականգնումով և այդ պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքի դադարումով: Եթե պարտատոմսերի գրավի դադարումն ուղեկցվում է դրամական միջոցների փոխանցմամբ (պարտատոմսերի գրավից ազատում հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ), ապա միաժամանակ իրականացվում է դրամական միջոցների փոխանցում գրավատուից գրավառուին:
23. Պարտատոմսերի գրավի դադարման գործառնությունը կարող է կատարվել ինչպես գրավադրված պարտատոմսերի ողջ ծավալի, այնպես էլ դրա մի մասի նկատմամբ:
24. Առանց հանդիպակաց դրամական միջոցների փոխանցման, պարտատոմսերի գրավի դադարման գործառնություններն իրականացվում են հետևյալ պայմաններում՝
1) գրավառուն նախաձեռնում է պարտատոմսերի գրավի դադարման գործառնությունն առանց գրավատուի կողմից միաժամանակ հիմնական պարտավորության (վարկի) մարման գործառնության իրականացման, ինչպես նաև սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված դեպքում:
2) Պարտատոմսերի գրավի դադարման գործառնությունը նախաձեռնվում է գրավառուի կողմից, որը իրեն սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Պարտատոմսերի գրավի դադարման հանձնարարական»:
3) Գրավառուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և համապատասխան գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայության ստուգումը դեպո հաշվառման համակարգում (տվյալ գրավառուի օգտին տվյալ գրավատուի կողմից բավարար ծավալի պարտատոմսերի գրավադրված լինելու փաստի ստուգում): Եթե ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
4) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում, գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայության ստուգումը: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ և գրավի իրավունքի դադարեցման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավառուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավատուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է գրավառուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակը, որը հավաստում է տվյալ գործառնության կատարման փաստը: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածք համապատասխան դեպո հաշիվներից:
5) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուին (գրավառուին) սպասարկող ենթապահառուն համապատասխան գրառումներ (հաշվապահական ձևակերպումներ) է կատարում իր մոտ վարվող պահառուական համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
6) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:
7) Եթե գրավառուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա գրավից ազատման դեպո հանձնարարական է ներկայացնում անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերում սահմանված ընթացակարգերի համաձայն:
25. Հանդիպակաց դրամական միջոցների փոխանցմամբ պարտատոմսերի գրավի դադարման գործառնություններն իրականացվում են սույն կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն՝
1) Գրավառուն նախաձեռնում է պարտատոմսերի գրավի դադարման գործառնությունը, որը միաժամանակ ուղեկցվում է գրավատուի կողմից հիմնական պարտավորության (վարկի) մարման գործառնության իրականացմամբ:
2) Պարտատոմսերի գրավի դադարման գործառնությունը նախաձեռնվում է միաժամանակ գրավատուի և գրավառուի կողմից:
3) Գրավատուն և գրավառուն իրենց սպասարկող ենթապահառուներին են ներկայացնում «Գրավադրված պարտատոմսերի գրավի դադարման հանձնարարական», ենթապահառուի պահառության գործունեության հիմնական պայմաններով սահմանված այլ փաստաթղթեր:
4) Գրավատուի (գրավառուի) ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ: Ընդ որում, գրավառուի ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումը ներառում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և համապատասխան գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայության ստուգումը, իսկ գրավատուի ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումն ընդգրկում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը, հօգուտ տվյալ գրավառուի անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը ներդրող-գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում, անհրաժեշտ դրամական միջոցների առկայության ստուգումը ենթապահառուի մոտ վարվող ներդրող-գրավատուի դրամական հաշվում, կամ դրամական հաշիվն այլ բանկում գտնվելու դեպքում՝ ենթապահառուին համապատասխան դրամական միջոցների փոխանցման կատարման ստուգումը: Եթե Ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
5) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է վավերության ստուգում: Անվավերության դեպքում դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն փնտրում է իր կողմից ընդունված դեպո հանձնարարականների բազմությունում տվյալ հանձնարարականի զույգ հանդիսացող հանձնարարականը: Համապատասխան զույգը գտնելու դեպքում պահառուն ստուգում է անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում, ինչպես նաև բավարար դրամական միջոցների առկայությունը գրավատուին սպասարկող ենթապահառուի՝ բանկում վարվող դրամական հաշվի վրա: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն իրականացնում է դրամական միջոցների փոխանցում բանկում վարվող գրավառուին սպասարկող ենթապահառուի դրամական հաշվի վրա և միաժամանակ պահառուական համակարգում իրականացնում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ ու գրավի իրավունքի դադարեցման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավառուին և գրավատուին սպասարկող ենթապահառուին (ենթապահառուներին): Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածք համապատասխան դեպո հաշիվներից:
6) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա ենթապահառուն (ենթապահառուները) համապատասխան գրառումներ է կատարում իր մոտ վարվող պահառուական համակարգում, իսկ գրավառուին սպասարկող ենթապահառուն իրականացնում է համապատասխան դրամական փոխանցում գրավառուի կողմից նշված հաշվի վրա, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
7) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականները չեն կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
8) Բոլոր այն դեպո հանձնարարականները, որոնց համապատասխան զույգերը պահառուի կողմից սահմանված ժամանակահատվածում (պահառուի գործառնական օրվա ընթացքում) չեն գտնվում, մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
9) Եթե գրավատուն և գրավառուն սպասարկվում են միևնույն ենթապահառուի մոտ, ապա ենթապահառուն պարտատոմսերի գրավի դադարման հանձնարարականը ներկայացնում է պահառուին՝ իր մոտ գրավատուից և գրավառուից զույգ հանդիսացող հանձնարարականները ընդունելուց հետո, իսկ պահառուի մոտ դրամական հաշվարկներ չեն իրականացվում, այլ կատարվում են միայն դեպո հաշվառման ձևակերպումներ:
10) Եթե գրավատուն և (կամ) գրավառուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական է ներկայացնում անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:
ԳԼՈՒԽ 4. ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
26. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ գրավառուի հանդեպ հիմնական պարտավորության չկատարման պարագայում, առանց դատարան դիմելու, գրավատուն հրաժարվում է գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերից (կամ դրանց մի մասից)՝ հանձնելով դրանք ի սեփականություն գրավառուին: Տվյալ գործառնությունը կարող է կատարվել միայն նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրում կամ նոտարական կարգով վավերացված գրավատուի և գրավառուի միջև առանձին կնքված համաձայնագրում նման պայման սահմանված լինելու դեպքում:
27. Գրավի առարկայից հրաժարման գործառնության դեպքում պարտատոմսերը գրավատուի գրավադրված դեպո հաշվից փոխանցվում են գրավառուի ազատ դեպո հաշվի վրա, այդ պարտատոմսերի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքի և գրավառուի գրավի իրավունքի դադարումով և գրավառուի սեփականության իրավունքի ծագումով:
28. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը կարող է կատարվել ինչպես գրավադրված պարտատոմսերի ողջ ծավալի, այնպես էլ դրա մի մասի նկատմամբ:
29. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը նախաձեռնվում է գրավատուի կողմից:
30. Գրավի առարկայից հրաժարման գործառնությունը կատարվում է հետևյալ կերպ՝
1) գրավատուն իրեն սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավադրված պարտատոմսերից հօգուտ գրավառուի հրաժարման հանձնարարական»:
2) Գրավատուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են դեպո հանձնարարականի վավերության ստուգումը, հօգուտ տվյալ գրավառուի անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը ներդրող-գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում: Եթե ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման, և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, ստուգում է անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունն ու ստուգման դրական արդյունքի դեպքում կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ և գրավի իրավունքի դադարման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավատուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավառուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է գրավատուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակը, որը հավաստում է տվյալ գործառնության կատարման փաստը: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին և գրավառուի ենթապահառուին ուղարկում է քաղվածքներ համապատասխան դեպո հաշիվներից:
4) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուին (գրավառուին) սպասարկող ենթապահառուն համապատասխան գրառումներ (հաշվապահական ձևակերպումներ) է կատարում իր մոտ վարվող դեպո հաշվառման համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:
6) Եթե գրավատուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա «Գրավադրված պարտատոմսերից հրաժարման հանձնարարական» է ներկայացնում անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում սահմանված ընթացակարգերի համաձայն:
ԳԼՈՒԽ 5. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ
ՀԱՇՎԻՆ ԳՐԱՎԱՌՈՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
31. Առանց դատարան դիմելու գրավադրված պարտատոմսերի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջների բավարարման գործառնությունը կարող է կատարվել այն դեպքում, եթե այդպիսի գործառնություն նախատեսված է նոտարական կարգով վավերացված գրավադրման պայմանագրում կամ նոտարական կարգով վավերացված գրավատուի և գրավառուի միջև առանձին կնքված համաձայնագրում:
32. Տվյալ գործառնությունն իրականացվում է երկու գործառնությունների միջոցով՝ սույն կարգի 24-րդ կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն գրավառուի կողմից նախաձեռնված գրավի դադարման գործառնության և այնուհետև գրավատուի կողմից գրավը դադարած պարտատոմսերի՝ երրորդ անձին վաճառքի գործառնության: Պարտատոմսերի վաճառքի արդյունքում գրավատուին վճարված դրամական միջոցները այնուհետև վերջինիս կողմից փոխանցվում են գրավառուին:
ԳԼՈՒԽ 6. ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ
33. Գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի փոխարինման գործառնությունն իրականացվում է այդ դեպքում, երբ գրավի պայմանագրով գրավադրվել են պարտատոմսեր, որոնց մարման (մասնակի մարման) ժամկետը նախորդում է գրավի պայմանագրում սահմանված հիմնական պարտավորության կատարման ժամկետին, կամ գրավի պայմանագրով սահմանված այլ դեպքերում:
34. Գրավի առարկայի փոխարինման դեպքում նախկինում գրավադրված (փոխարինվող) պարտատոմսերի նկատմամբ գրավը դադարում է, որի արդյունքում այդ պարտատոմսերը գրավատուի գրավադրված դեպո հաշվից փոխանցվում են գրավատուի ազատ դեպո հաշվի վրա, այդ պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքի դադարեցմամբ, միաժամանակ փոխարինող պարտատոմսերը գրավադրվում են, որի արդյունքում այդ պարտատոմսերը գրավատուի ազատ դեպո հաշվից փոխանցվում են գրավատուի գրավադրված դեպո հաշվի վրա, փոխարինող պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքի գրանցմամբ:
35. Գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի փոխարինումը կարող է կատարվել միայն գրավառուի համաձայնության դեպքում, եթե օրենքով կամ գրավի պայմանագրով այլ բան սահմանված չէ:
36. Գրավի առարկայի փոխարինման դեպքում գրավի պայմանագրում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ:
37. Գրավառուի համաձայնությամբ գրավի առարկայի փոխարինման գործառնությունն իրականացվում է սույն կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն՝
1) գրավառուի համաձայնությամբ գրավի առարկայի փոխարինման գործառնությունը նախաձեռնվում է միաժամանակ գրավատուի և գրավառուի կողմից.
2) գրավատուն և գրավառուն իրենց սպասարկող ենթապահառուներին են ներկայացնում «Գրավի փոխարինման հանձնարարական», գրավատուն ներկայացնում է նաև փոփոխված գրավի պայմանագիրը.
3) գրավատուի (գրավառուի) ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ: Ընդ որում, գրավառուի ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումը ներառում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը և փոխարինվող գրավի իրավունքի համապատասխան ծավալի առկայության ստուգումը, իսկ գրավատուի ենթապահառուի կողմից իրականացվող ստուգումը ներառում է դեպո հանձնարարականի վավերության ստուգումը, հօգուտ տվյալ գրավառուի անհրաժեշտ ծավալի փոխարինվող պարտատոմսերի առկայության ստուգումը ներդրող-գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում, անհրաժեշտ ծավալի փոխարինող պարտատոմսերի առկայության ստուգումը ենթապահառուի մոտ վարվող ներդրող-գրավատուի ազատ դեպո հաշվում: Եթե գրավատուի (գրավառուի) ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավատուի ենթապահառուն ընդունում է հանձնարարականը կատարման և միաժամանակ ստուգում է համապատասխան գրավի պայմանագրի դրույթները: Եթե գրավի պայմանագրով նախատեսված է գրավի առարկայի փոխարինում առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության, ապա գրավատուի ենթապահառուն գործում է սույն կարգի 38-րդ կետում սահմանված ընթացակարգերի համաձայն: Հակառակ դեպքում գրավատուի ենթապահառուն համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավառուի ենթապահառուն ընդունում է հանձնարարականը կատարման, և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
4) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է վավերության ստուգում: Անվավերության դեպքում դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն փնտրում է իր կողմից ընդունված դեպո հանձնարարականների բազմությունում տվյալ հանձնարարականի զույգ հանդիսացող հանձնարարականը: Համապատասխան զույգը գտնելու դեպքում պահառուն ստուգում է անհրաժեշտ ծավալի փոխարինվող պարտատոմսերի առկայությունը համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունը, ինչպես նաև փոխարինող պարտատոմսերի առկայությունը համապատասխան ազատ դեպո հաշվում: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ և գրավի իրավունքի վերաձևակերպման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավառուին և գրավատուին սպասարկող ենթապահառուին (ենթապահառուներին): Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածք համապատասխան դեպո հաշիվներից:
5) Ստացված հաստատման հիման վրա ենթապահառուն (ենթապահառուները) համապատասխան գրառումներ է կատարում իր մոտ վարվող պահառուական համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն ու գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
6) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականները չեն կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
7) Բոլոր այն դեպո հանձնարարականները, որոնց համապատասխան զույգերը պահառուի կողմից սահմանված ժամանակահատվածում (պահառուի գործառնական օրվա ընթացքում) չեն գտնվում, մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
8) Եթե գրավատուն և գրավառուն սպասարկվում են միևնույն ենթապահառուի մոտ, ապա ենթապահառուն գրավի առարկայի փոխարինման հանձնարարականը ներկայացնում է պահառուին՝ իր մոտ գրավատուից և գրավառուից զույգ հանդիսացող հանձնարարականներն ընդունելուց հետո:
9) Եթե գրավատուն և (կամ) գրավառուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին, որը գործում է սույն կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:
38. Առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության գրավի առարկայի փոխարինման գործառնությունն իրականացվում է սույն կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն՝
1) առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության գրավի առարկայի փոխարինման գործառնությունը նախաձեռնվում է միայն գրավատուի կողմից.
2) գրավատուն իրեն սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավի առարկայի փոխարինման հանձնարարական»:
3) Գրավատուի ենթապահառուն իրականացնում է սույն կարգի 37-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ստուգումները: Եթե գրավատուի ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ստուգում է համապատասխան գրավի պայմանագրի դրույթները: Եթե գրավի պայմանագրով նախատեսված է գրավի առարկայի փոխարինում առանց գրավառուի լրացուցիչ համաձայնության, ապա գրավատուի ենթապահառուն իրեն ներկայացված հանձնարարականի և գրավի պայմանագրի կրկնօրինակները կից գրությամբ ներկայացնում է գրավառուի ենթապահառուին՝ խնդրելով տալ գրավի առարկայի փոխարինման հաստատում: Այնուհետև գրավատուի ենթապահառուն գրավառուի ենթապահառուի հետ համաձայնեցված ժամկետում համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
4) Գրավառուի ենթապահառուն, ստանալով գրավատուի ենթապահառուից գրությունը կից փաստաթղթերով և համոզվելով, որ տվյալ գործառնությունը կարող է իրականացվել առանց գրավառուի համաձայնության, պահառուին ներկայացնում է «Գրավի փոխարինման հանձնարարական»: Եթե գրավառուի ենթապահառուի համոզմամբ տվյալ գործառնությունը չի կարող իրականացվել առանց գրավառուի համաձայնության, նա պարտավոր է անհապաղ այդ մասին տեղեկացնել գրավատուի ենթապահառուին, որից հետո տարաձայնությունները կարգավորվում են անմիջապես գրավատուի և գրավառուի կողմից:
5) Պահառուն, ենթապահառուներից ստանալով դեպո հանձնարարականները, գործում է սույն կարգի 37-րդ կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:
39. Եթե ենթապահառուն կամ առևտրային բանկն ինքն է գրավատու կամ գրավառու, ապա նա, ինչպես նաև պահառուն գործում են սույն գլխում նկարագրված ընթացակարգերի համաձայն:
ԳԼՈՒԽ 7. ԳՐԱՎԱՏՈՒԻ ՓՈՓՈԽՈՒՄ
40. Գրավատուի փոփոխման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն անցնում է այլ անձի:
41. Գրավադրված պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել այլ անձի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ գույքի օտարման պայմանագրի հիման վրա (առուվաճառք, նվիրատվություն և այլն) կամ իրավահաջորդության դեպքերում: Գրավադրված պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձին անցնելու դեպքում գրավադրված պարտատոմսերի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:
42. Գրավատուի փոփոխման դեպքում գրավադրված պարտատոմսերը գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվից փոխանցվում են նոր գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվի վրա՝ միաժամանակ միևնույն գրավառուի անունով գրավի իրավունքի համապատասխան վերագրանցմամբ:
43. Գրավատուն կարող է վաճառել կամ նվիրել գրավադրված պարտատոմսերը միայն գրավառուի համաձայնության դեպքում, եթե օրենքով կամ գրավի պայմանագրով այլ բան սահմանված չէ: Գրավադրված պարտատոմսերը ժառանգելու, իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքերում գրավառուի համաձայնությունը չի պահանջվում:
44. Պարտատոմսերի գրավատուի փոփոխման գործառնությունը նախաձեռնվում է գրավատուի կամ իրավահաջորդության դեպքում՝ պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձի (նոր գրավատուի) կողմից:
45. Տվյալ գործառնության իրականացման ժամանակ գրավատուին անմիջապես սպասարկող ենթապահառուն (պահառուն) պարտավոր է իրականացնել ներկայացված փաստաթղթերի հետևյալ ստուգումները՝
1) գրավադրված պարտատոմսերը օտարման արդյունքում այլ անձի սեփականությանն անցնելու դեպքում գրավադրված պարտատոմսերի գրավատուի փոփոխման դեպո հանձնարարականի վրա պետք է առկա լինեն՝ գրավառուի համաձայնությունը արտացոլող գրառում՝ վավերացված գրավառուին սպասարկող ենթապահառուի (պահառուի) կողմից (տվյալ համաձայնությունը չի պահանջվում, եթե օրենքով կամ գրավի պայմանագրով սահմանված է, որ գրավառուի համաձայնությունը չի պահանջվում) և պարտատոմսերի նոր սեփականատեր հանդիսացող անձի (նոր գրավատուի) համաձայնությունը արտացոլող գրառում՝ վավերացված նոր գրավատուին սպասարկող ենթապահառուի (պահառուի) կողմից.
2) գրավադրված պարտատոմսերն իրավահաջորդության արդյունքում այլ անձի սեփականությանը անցնելու դեպքում գրավադրված պարտատոմսերի գրավատուի փոփոխման դեպո հանձնարարականին կից պետք է ներկայացված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավահաջորդությունը հավաստող փաստաթղթեր:
46. Գրավատուի փոփոխման գործառնությունն իրականացվում է հետևյալ կերպ՝
1) պարտատոմսերի գրավատուն կամ իրավահաջորդության դեպքում՝ պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձը (նոր գրավատուն) գրավատուին սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավատուի փոփոխման հանձնարարական», անհրաժեշտության դեպքում սույն կարգի 45-րդ կետում սահմանված այլ փաստաթղթեր:
2) Գրավատուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են՝ սույն կարգի 45-րդ կետով սահմանված ստուգումները, ինչպես նաև հօգուտ տվյալ գրավառուի անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգումը գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում: Եթե գրավատուի ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավատուի ենթապահառուն համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին՝ կցելով ներկայացված այլ փաստաթղթերի կրկնօրինակները:
3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, ստուգում է անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունը, և ստուգման դրական արդյունքի դեպքում կատարում է համապատասխան հաշվապահական ձևակերպումներ ու գրավի իրավունքի վերաձևակերպման այլ գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավատուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավառուին սպասարկող ենթապահառուին և նոր գրավատուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է գրավատուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակը, որը հավաստում է տվյալ գործառնության կատարման փաստը՝ կից ներկայացնելով նաև ներկայացված այլ փաստաթղթերի կրկնօրինակները: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն գրավատուի ենթապահառուին և նոր գրավատուի ենթապահառուին ուղարկում է քաղվածքներ համապատասխան դեպո հաշիվներից:
4) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուի ենթապահառուն, նոր գրավատուի ենթապահառուն, գրավառուի ենթապահառուն համապատասխան գրառումներ են կատարում իրենց մոտ վարվող պահառուական համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված և գրավառուն, գրավատուն և նոր գրավատուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, քաղվածք, փաստաթղթերի կրկնօրինակներ) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:
6) Եթե գրավատուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարականը և անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես պահառուին, որն իրականացնում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ստուգումները, և դրական արդյունքի դեպքում կատարում է սույն կետի 3-րդ ենթակետում սահմանված այլ գործողությունները:
ԳԼՈՒԽ 8. ԳՐԱՎԱՌՈՒԻ ՓՈՓՈԽՈՒՄ
47. Գրավառուի փոփոխումը գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքների փոխանցումն է այլ անձի (նոր գրավառուի)՝ պահանջը զիջելու միջոցով պարտատիրոջ իրավունքները այլ անձի անցնելու կանոնների համաձայն:
48. Գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքները նոր գրավառուին զիջելը վավեր է, եթե նոր գրավառուին զիջվել է գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը:
49. Գրավառուի իրավունքները նոր գրավառուին անցնելու համար գրավատուի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
50. Գրավառուի փոփոխման դեպքում փոփոխվում են միայն գրավի իրավունքի գրառումները՝ նախկին գրավառուի գրավի իրավունքը դադարում է, այդ գրավի իրավունքը վերագրանցվում է նոր գրավառուի վրա:
51. Գրավառուի փոփոխման գործառնությունը նախաձեռնվում է նախկին գրավառուի կողմից, որը իրեն սպասարկող ենթապահառուին է ներկայացնում գրավառուի փոփոխման դեպո հանձնարարական, ինչպես նաև գրավադրված պարտատոմսերի նկատմամբ նոր գրավառուի իրավունքները հավաստող փաստաթղթեր:
52. Տվյալ գործառնության իրականացման ժամանակ գրավառուին անմիջապես սպասարկող ենթապահառուն (պահառուն) պարտավոր է իրականացնել հետևյալ ստուգումները՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրի առկայությունը, ըստ որի՝ գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը զիջվում է նոր պարտապանին (նոր գրավառուին).
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմված գրավի պայմանագրում գրավառուի փոփոխումն արտացոլող համապատասխան պայմանագրի փոփոխության առկայությունը.
3) եթե օրենքով կամ գրավի պայմանագրով գրավառուի փոփոխման գործառնության համար պահանջվում է գրավատուի համաձայնությունը, ապա գրավառուի փոփոխման դեպո հանձնարարականի վրա պետք է առկա լինի գրավատուի համաձայնությունն արտացոլող գրառում՝ վավերացված գրավատուին սպասարկող ենթապահառուի (պահառուի) կողմից:
53. Գրավառուի փոփոխման գործառնությունն իրականացվում է սույն կետում սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն՝
1) պարտատոմսերի գրավառուն կամ նոր գրավառուն գրավառուին սպասարկող ենթապահառուին է ներկայացնում «Գրավառուի փոփոխման հանձնարարական»՝ կից այլ անհրաժեշտ փաստաթղթերով:
2) Գրավառուի ենթապահառուն իրականացնում է ներկայացված փաստաթղթերի համապատասխան ստուգումներ, որոնք ներառում են 52-րդ կետով սահմանված ստուգումները, ինչպես նաև համապատասխան գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայության ստուգումը: Եթե գրավառուի ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Եթե ստուգման արդյունքը դրական է, ապա գրավառուի ենթապահառուն համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին՝ կցելով ներկայացված այլ փաստաթղթերի կրկնօրինակները:
3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, ստուգում է անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայությունը գրավատուի ենթապահառուի համապատասխան գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվում և գրավի իրավունքի անհրաժեշտ ծավալի առկայությունն ու ստուգման դրական արդյունքի դեպքում կատարում է գրավի իրավունքի վերաձևակերպման գրառումներ: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում գրավառուին սպասարկող ենթապահառուին, իսկ գրավատուին սպասարկող ենթապահառուին և նոր գրավառուին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է նախկին գրավառուի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակները, որոնք հավաստում են տվյալ գործառնության կատարման փաստը՝ կից ներկայացնելով նաև ներկայացված այլ փաստաթղթերի կրկնօրինակները:
4) Պահառուից ստացված փաստաթղթերի հիման վրա գրավատուի ենթապահառուն, նախկին գրավառուի ենթապահառուն, նոր գրավառուի ենթապահառուն համապատասխան գրառումներ են կատարում իրենց մոտ վարվող պահառուական համակարգում, որից հետո գործառնությունը համարվում է կատարված, և գրավառուն, գրավատուն և նոր գրավառուն սահմանված փաստաթղթերով (տեղեկանք, փաստաթղթերի կրկնօրինակներ) տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ:
5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին, և գործառնությունը համարվում է մերժված:
6) Եթե գրավառուն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական և անհրաժեշտ այլ փաստաթղթեր է ներկայացնում անմիջապես պահառուին, որն իրականացնում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված ստուգումները և դրական արդյունքի դեպքում կատարում է սույն կետի 3-րդ ենթակետում սահմանված այլ գործողությունները:
ԳԼՈՒԽ 9. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՈՒՄ
54. Գրավադրված պարտատոմսերի մարման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ գրավով ապահովված պարտավորությունները ժամանակին չկատարելու, գրավի առարկան ժամանակին չփոխարինելու կամ այլ դեպքերում պարտատոմսերը տվյալ թողարկման մարման, մասնակի մարման օրվա դրությամբ մնում են գրավադրված:
55. Գրավադրված պարտատոմսերի մարումն իրականացվում է տվյալ թողարկման տեղաբաշխված պարտատոմսերի ողջ ծավալի մարման գործառնության հետ միաժամանակ և նախաձեռնվում է պահառուի կողմից:
56. Գրավադրված պարտատոմսերի մարման դեպքում գրավի առարկա են դառնում մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները, և իրականացվում է գրավի իրավունքի վերաձևակերպում (վերահաշվառում) որպես դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի: Մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները մուտքագրվում են գրավատու ենթապահառուի կամ առևտրային բանկի՝ բանկում վարվող «Գրավադրված պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» դրամական հաշվի վրա:
57. Եթե մարվող պարտատոմսերի գրավատուն և գրավառուն առևտրային բանկեր են կամ ենթապահառուներ, ապա դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքը հաշվառվում է բանկի կողմից՝ սույն կարգի 59-րդ կետով սահմանված ընթացակարգերի համաձայն:
58. Եթե մարվող պարտատոմսերի գրավատուն և (կամ) գրավառուն առևտրային բանկ կամ ենթապահառու չէ, ապա դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքը հաշվառվում է գրավատուի և գրավառուի համաձայնությամբ որևէ առևտրային բանկի կողմից՝ սույն կարգի 60-րդ կետով սահմանված ընթացակարգերի համաձայն:
59. Գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի հաշվառումը բանկի կողմից իրականացվում է հետևյալ կերպ՝
1) գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները փոխանցվում են «Գրավադրված պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» հաշվից բանկում գրավատու ենթապահառուի հատուկ գրավային դեպոզիտային հաշվի վրա, և իրականացվում է գրավի իրավունքի վերաձևակերպում (վերահաշվառում)՝ որպես դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի: Հաշվառումը վարվում է ըստ յուրաքանչյուր գրավատուի, գրավառուի և պարտատոմսերի թողարկումների: Գրավատուն և գրավառուն տեղեկացվում են գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների գրավադրման վերաբերյալ: Գրավատուն ստանում է նաև քաղվածք իր հատուկ գրավային դեպոզիտային հաշվից:
2) Հատուկ դեպոզիտային հաշվի ռեժիմը նույնն է, ինչ գրավատուի գրավադրված պարտատոմսերի դեպո հաշվի ռեժիմը, իսկ այդ հաշվում առկա գրավադրված դրամական միջոցներով կարող են կատարվել սույն կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ գլուխներում սահմանված գործառնությունները նույն պայմաններով:
3) Գրավի դադարման գործառնության դեպքում բանկը գրավառուի հանձնարարականի հիման վրա դրամական միջոցները փոխանցում է հատուկ դեպոզիտային հաշվից գրավատուի՝ բանկում վարվող թղթակցային կամ բանկային հաշվի վրա:
4) Գրավից հրաժարման դեպքում բանկը գրավատուի հանձնարարականի հիման վրա դրամական միջոցները փոխանցում է հատուկ դեպոզիտային հաշվից գրավառուի՝ բանկում վարվող թղթակցային կամ բանկային հաշվի վրա:
5) Գրավի բռնագանձման դեպքում բանկը հարկադիր կատարողից ստացված կատարողական թերթի հիման վրա դրամական միջոցները փոխանցում է հատուկ դեպոզիտային հաշվից հարկադիր կատարողի կողմից նշված բանկային հաշվի վրա:
60. Գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի հաշվառումը առևտրային բանկի կողմից իրականացվում է հետևյալ կերպ՝
1) բանկը գրավադրված պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները «Գրավադրված պարտատոմսերի մարումից առաջացած միջոցներ» դրամական հաշվից փոխանցում է բանկում բացված գրավատուի ենթապահառուի հատուկ միջանկյալ հաշվի վրա և տեղեկացնում է գրավատուի և գրավառուի ենթապահառուներին: Միաժամանակ բանկն իրականացնում է գրավի իրավունքի վերաձևակերպում (վերահաշվառում) որպես դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքի:
2) Ոչ ուշ, քան հինգ բանկային օրվա ընթացքում, գրավատուի ենթապահառուն պարտավոր է բանկ ներկայացնել համաձայնագիր, ըստ որի՝ գրավատուն և գրավառուն համաձայնում են առ այն, որ գրավի առարկա հանդիսացող պարտատոմսերի մարումից առաջացած դրամական միջոցները հաշվառվեն երրորդ անձ հանդիսացող առևտրային բանկում: Համաձայնագիրը պետք է վավերացված լինի տվյալ առևտրային բանկի կողմից, ինչպես նաև գրավատուի և գրավառուի և նրանց սպասարկող ենթապահառուների կողմից: Համաձայնագրին կից ներկայացվում է միջանկյալ հաշվից դրամական միջոցները փոխանցելու վճարման հանձնարարական:
3) Ստացված համաձայնագրի և վճարման հանձնարարականի հիման վրա բանկը դրամական միջոցները փոխանցում է միջանկյալ հաշվից գրավի իրավունքը հաշվառող առևտրային բանկի թղթակցային հաշվի վրա, հանում է դրամական միջոցների նկատմամբ գրավի իրավունքը իր հաշվառումից, որի մասին տեղեկացնում է գրավատուի և գրավառուի ենթապահառուներին:
4) Գրավի իրավունքը հաշվառող առևտրային բանկը բանկային փոխանցման և իրեն ներկայացված համաձայնագրի օրինակի հիման վրա մուտքագրում է դրամական միջոցներն իր մոտ բացված գրավատուի հատուկ գրավային դեպոզիտային հաշվի վրա և հետագայում իրականացնում է այդ գրավի հաշվառման սպասարկումը գրավատուի և գրավառուի հանձնարարականների հիման վրա, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանի և (կամ) հարկադիր կատարողի որոշման հիման վրա:
5) Եթե հինգ բանկային օրվա ընթացքում գրավատուի ենթապահառուի կողմից չի ներկայացվում սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագիրը, ապա բանկը իրավասու է գրավադրված գումարները փոխանցել նոտարի դեպոզիտ՝ միաժամանակ տրամադրելով նոտարին տեղեկություններ գրավադրված գումարների հետ կապված գրավատուի և գրավառուի ենթապահառուների վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 10. ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ
61. Գրավադրված պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարման գործառնությունը կատարվում է այն դեպքում, երբ ըստ պարտատոմսերի թողարկման պայմանների՝ տվյալ պարտատոմսերի դիմաց թողարկման պայմաններով սահմանված ժամկետներում վճարվում է արժեկտրոնային կամ տոկոսային եկամուտ (այսուհետ՝ տոկոսներ):
62. Գրավադրված պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարումն իրականացվում է տվյալ թողարկման տեղաբաշխված պարտատոմսերի ողջ ծավալի տոկոսների վճարման գործառնության հետ միաժամանակ և նախաձեռնվում է պահառուի կողմից:
63. Գրավառուի գրավի իրավունքը տարածվում է գրավադրված պարտատոմսերից ստացված տոկոսների վրա՝ գրավի պայմանագրով նախատեսված դեպքերում: Գրավի պայմանագրում նման պայման սահմանված չլինելու դեպքում տոկոսային կամ արժեկտրոնային եկամուտը պետք է ազատ տնօրինվի գրավատուի կողմից:
64. Գրավադրված պարտատոմսերի դիմաց տոկոսների վճարման գործառնությունը իրականացվում է հետևյալ կերպ՝
1) պահառուի կողմից տոկոսները հաշվեգրվում են բանկում վարվող գրավատուի ենթապահառուի հատուկ գրավային դեպոզիտային հաշվի վրա: Գրավատուի ենթապահառուն տեղեկացվում է այդ հաշվի վրա տոկոսների հաշվեգրման վերաբերյալ:
2) Եթե գրավի պայմանագրով նախատեսված չէ գրավի իրավունքի տարածում գրավադրված պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսների վրա, ապա գրավատուի ենթապահառուն ներկայացնում է այդ միջոցները բանկում իր թղթակցային կամ բանկային հաշվի վրա փոխանցման վճարման հանձնարարական՝ վավերացված նաև գրավառուի ենթապահառուի կողմից: Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելուց հետո, գրավատուի ենթապահառուն իրականացնում է այդ տոկոսների վճարումը իր հաճախորդ գրավատուին՝ մուտքագրելով տոկոսների գումարը իր մոտ վարվող գրավատուի դրամական հաշվի վրա, կամ եթե գրավատուի դրամական հաշիվը գտնվում է այլ բանկում՝ իրականացնելով փոխանցում այդ հաշվի վրա:
3) Եթե գրավի պայմանագրով նախատեսված է գրավի իրավունքի տարածում գրավադրված պարտատոմսերի դիմաց ստացված տոկոսների վրա, ապա գործում են սույն կարգի 9-րդ գլխի պարտատոմսերի մարման արդյունքում գոյացած դրամական միջոցների համար սահմանված կանոնները:
ԳԼՈՒԽ 11. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ
Պարտատոմսերի բռնագանձման գործառնությունները կատարվում են օրենքով սահմանված կարգով:
Հավելված 4 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգում, ինչպես նաև ենթապահառուների մոտ կիրառվող դեպո հաշվեհամարների կոդավորման սկզբունքները:
2. Սույն կարգի իմաստով՝
1) Պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնց հաշվառումը իրականացվում է համակարգի կողմից:
2) Համակարգ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ:
3) Մասնակից՝ համակարգում դեպո հաշիվ ունեցող անձ:
Համակարգի մասնակիցներ են՝
ա. Պահառու՝ Կենտրոնական բանկ,
բ. Թողարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը,
գ. Ենթապահառու
դ. Ենթապահառու չհանդիսացող բանկեր և այլ մասնակիցներ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ):
4) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող, պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող և հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որը վարում է համակարգի մասնակիցների դեպո հաշիվները: Պահառուի գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը:
5) Ներդրող՝ պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող և ենթապահառուի մոտ պարտատոմսերի դեպո հաշիվ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
6) Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող անձ, որը վարում է ներդրողների դեպո հաշիվները: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են՝ պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, Գանձապետական պահառուն և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոնական դեպոզիտարիա): Գանձապետական պահառուն և Կենտրոնական դեպոզիատարիան ենթապահառուական ծառայություններ մատուցում են միայն ներդրողների համար:
7) Դեպո հաշիվ՝ պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի/ենթապահառուի գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով:
8) Ակտիվային դեպո հաշիվ՝ դեպո հաշիվ, որում պարտատոմսերը հաշվառվում են ըստ պահպանման տեղի:
9) Պասիվային դեպո հաշիվ՝ դեպո հաշիվ, որում պարտատոմսերը հաշվառվում են ըստ պատկանելության:
10) Անալիտիկ դեպո հաշիվ՝ դեպո հաշիվ, որում հաշվառվում են առանձին մասնակցի կամ ներդրողի իրավունքները բոլոր թողարկումների պարտատոմսերի նկատմամբ, որոնք ունեն միևնույն կարգավիճակը (պասիվային հաշիվների համար), կամ որում հաշվառվում են բոլոր թողարկումների պարտատոմսերն ըստ պարտատոմսերի առանձին պահպանման տեղի (ակտիվային հաշիվների համար):
11) Ենթահաշիվ՝ անալիտիկ հաշվի ներքո բացված հաշիվ, որում հաշվառվում են տվյալ կարգավիճակի առանձին թողարկման պարտատոմսերը: Ենթահաշիվը դեպո հաշվառման նվազագույն անբաժանելի միավորն է:
12) Կենտրոնական բանկ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3. Պարտատոմսերի հաշվառումն իրականացվում է պահառուի և ենթապահառուների մոտ վարվող համապատասխան դեպո հաշիվներով՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության կարգի» համաձայն:
ԳԼՈՒԽ 2. ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՆԱԼԻՏԻԿ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
4.Անալիտիկ հաշվառման նպատակով պահառուի մոտ բացվում են անալիտիկ հաշիվներ (ակտիվային և պասիվային):
1) Պահառուի մոտ կիրառվում են դեպո հաշիվների հետևյալ տեսակները՝
ա. Պահառուի հաճախորդների սեփական պարտատոմսերի դեպո հաշիվներ (ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկերի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվներ).
բ. ենթապահառուի ներդրողներին պատկանող պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվներ.
գ. թողարկողի դեպո հաշիվներ.
դ. պահառուի դեպո հաշիվներ.
ե. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Պահառուի հաճախորդ հանդիսացող այլ մասնակիցների դեպո հաշիվներ:
5. Հաշվեհամարների կառուցվածքը և դրանց տարրերի կոդերը:
Հաշվեհամարներն ունեն հետևյալ կառուցվածքը`
Հաշիվ | |||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Հաշվեհամարների կառուցվածքում` | ||||
I |
X1X2X3X4X5-- նիշերը |
հաշվետիրոջ կոդն է | ||
II |
X6-- նիշը |
կարգավիճակի կոդն է | ||
III |
X7-- նիշը |
դեպո հաշվի տեսակի կոդն է | ||
IV |
X8-- նիշը |
ստուգիչ նիշն է |
6. Հաշվետիրոջ կոդը տրվում է պահառուի կողմից՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգի» համաձայն:
X6-X7 նիշերը թվային են (0-9 թվեր):
7. Ստուգիչ նիշը հաշվարկվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով (հավելված 1, կցվում է):
1) Հաշվեհամարների կառուցվածքի տարրերը (նիշերը) կարող են ընդունել հետևյալ կոդերը.
Հաշիվ | |||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Հաշվեհամարների կառուցվածքում ՝ | ||||
I |
Հաշվից կախված ընդունում է հետևյալ կոդերը |
- Պահառուի կոդ - Թողարկողի կոդ -Պահառուի մոտ՝ ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի կոդ -Կենտրոնական բանկի որպես երկրորդային շուկայի մասնակցի կոդ | ||
II |
Հաշվից կախված ընդունում է հետևյալ կարգավիճակները |
«Ընդունված հաշվառման» կարգավիճակ - 0 «Տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր» կարգավիճակ - 1 «Հետ գնված պարտատոմսեր» կարգավիճակ - 2 «Մարված պարտատոմսեր» կարգավիճակ – 3 «Ազատ» կարգավիճակ – 4 «Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5 «Արգելադրված (կալանված)» կարգավիճակ – 6 «Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ – 8 | ||
III |
Հաշվից կախված ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը |
«Պահառուի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատորի կոդ- 0 «Թողարկողի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատորի կոդ-1 «Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ – 2 «Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ – 3 «Ռեպո գործարքների ապահովվածության համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ – 4 «Հակադարձ ռեպո գործարքների կատարման համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ – 5 | ||
IV |
Ստուգիչ նիշ: |
ԳԼՈՒԽ 3. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ
8. Թողարկողի դեպո հաշիվ՝ պասիվային հաշիվ է, որը բացում և վարում է պահառուն` թողարկողի կողմից թողարկված պարտատոմսերը հաշվառելու համար:
9. Պարտատոմսերը հաշվառվում են ըստ հետևյալ կարգավիճակով հաշիվների (X6 մասնիկը)`
1) տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր` պարտատոմսեր, որոնք թողարկողի կողմից թողարկվել են և ներկայացված են տեղաբաշխման համար,
2) հետ գնված պարտատոմսեր` պարտատոմսեր, որոնք հետ են գնվել թողարկողի կողմից մինչև մարման օրը,
3) մարված պարտատոմսեր` պարտատոմսեր, որոնք դուրս են եկել շրջանառությունից, և որոնց դիմաց հասանելիք գումարը վճարվել է:
10. Թողարկողի դեպո հաշիվներն ունեն հետևյալ կառուցվածքը`
Հաշիվ | |||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
* |
** |
*** |
**** |
* |
Թողարկողի կոդ | |||||
** |
«Տեղաբաշխման ենթակա պարտատոմսեր» կարգավիճակ - 1 | |||||
*** |
«Թողարկողի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատոր -1 | |||||
**** |
Ստուգիչ նիշ: |
ԳԼՈՒԽ 4. ՊԱՀԱՌՈՒԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎԸ
11. Պահառուի դեպո հաշիվ` ակտիվային հաշիվ է, որտեղ հաշվառվում է թողարկողի կողմից թողարկված և պահառուի կողմից հաշվառման վերցված պարտատոմսերի ծավալը: Ընդ որում, թողարկված պարտատոմսերի հանրագումարը պետք է համընկնի գլոբալ հավաստագրերում (կամ թողարկողի հրամաններում) նշված պարտատոմսերի ընդհանուր ծավալի հետ:
12. Պահառուի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը`
Հաշիվ | |||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
* |
** |
*** |
**** |
* |
Պահառուի կոդ - 10500 |
** |
«Ընդունված հաշվառման» կարգավիճակ - 0 |
*** |
«Պահառուի պարտատոմսեր» հաշիվների խմբի իդենտիֆիկատոր - 0 |
**** |
Ստուգիչ նիշ: |
ԳԼՈՒԽ 5. ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ
13. Պահառուի մոտ յուրաքանչյուր ենթապահառուի համար վարվում է 2 տեսակի դեպո հաշիվ` ենթապահառուի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ և տվյալ ենթապահառուի ներդրողներին պատկանող պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվ: Ընդ որում.
1) Ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկերի համար վարվում է միայն իրենց սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ,
2) Կենտրոնական դեպոզիտարիայի և Գանձապետական պահառուի համար բացվում է միայն ներդրողներին պատկանող պարտատոմսերի ամփոփ դեպո հաշիվ,
3) Այլ մասնակիցների համար դեպո հաշիվները բացվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն` ըստ սույն կետում նշված հաշիվների տեսակների:
14. Պահառուի մոտ` ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի, ինչպես նաև Կենտրոնական բանկի որպես երկրորդային շուկայի մասնակցի դեպո հաշիվն ունի հետևյալ կառուցվածքը.
1) Պահառուի մոտ` ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի դեպո հաշիվը ունի հետևյալ կառուցվածքը
Հաշիվ |
|||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Որտեղ` | ||
I |
-Պահառուի մոտ` ենթապահառուի, ենթապահառու չհանդիսացող առևտրային բանկի և այլ մասնակցի կոդը | |
II |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ կարգա- վիճակները |
«Ազատ կարգավիճակ – 4 «Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5 «Արգելադրված (կալանված)» կարգավիճակ – 6 «Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ – 8 |
III |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը |
«Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ – 2 «Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ – 3 |
IV |
Ստուգիչ նիշ: |
2) Կենտրոնական բանկի դեպո հաշիվը որպես երկրորդային շուկայի մասնակցի, ունի հետևյալ կառուցվածքը.
Հաշիվ |
|||
X1X2X3X4X5 |
X6 |
X7 |
X8 |
I |
II |
III |
IV |
Որտեղ` |
||
I |
Կենտրոնական բանկի` որպես երկրորդային շուկայի մասնակից - կոդը | |
II |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ կարգա- վիճակները |
«Ազատ կարգավիճակ – 4 «Գրավով սահմանափակված» կարգավիճակ - 5 «Արգելադրված (կալանված)» կարգավիճակ – 6 «Գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակ – 8 |
III |
Սույն հաշվի համար ընդունում է հետևյալ հաշվի տեսակի կոդը |
«Սեփական պարտատոմսեր» հաշվի տեսակի կոդ – 2 «Ներդրողներին պատկանող պարտատոմսեր» ամփոփ դեպո հաշվի տեսակի կոդ – 3 «Ռեպո գործարքների ապահովվածության համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ – 4 «Հակադարձ ռեպո գործարքների կատարման համար պետական արժեթղթեր» հաշվի տեսակի կոդ – 5 |
IV |
Ստուգիչ նիշ: |
15. Պարտատոմսերի հաշվառումն իրականացվում է ըստ հետևյալ կարգավիճակով հաշիվների (X6 մասնիկը)`
1) «ազատ» կարգավիճակում համարվում են այն պարտատոմսերը, որոնց հետ գործառնությունների իրականացման սահմանափակում չկա,
2) «գրավով սահմանափակված» կարգավիճակում համարվում են այն պարտատոմսերը, որոնք գրավադրված են գրավատուի կողմից (համաձայն գրավադրման/ պայմանագրի),
3) «արգելադրված (կալանված)» կարգավիճակում համարվում են ազատ պարտատոմսերը, որոնց օգտագործման վրա արգելանք է դրված դատարանի որոշմամբ (դատավճռով):
4) «գրավադրված արգելադրված (կալանված)» կարգավիճակում համարվում են գրավադրված պարտատոմսերը, որոնց օգտագործման վրա արգելանք է դրված դատարանի որոշմամբ (դատավճռով):
ԳԼՈՒԽ 7. ԵՆԹԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
16. Յուրաքանչյուր անալիտիկ հաշվի ներքո բացվում են ենթահաշիվներ` ըստ յուրաքանչյուր թողարկման պարտատոմսերի:
Ենթահաշիվները կազմված են տվյալ պարտատոմսի 12-նիշանոց պետական գրանցման համարի 3-րդից մինչև 12-րդ նիշերը ներառյալ (առաջին երկու նիշերը ներկայացնում են երկիրը (ԷյԷմ (AM)) և ենթահաշիվների մեջ չեն ներառվում)` ընդամենը 10 նիշ (արժեթղթի ունիկալ համարը և ստուգիչ նիշը):
ԳԼՈՒԽ 8. ԵՆԹԱՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՎԱՐՎՈՂ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԸ
17. Ենթապահառուի մոտ պարտատոմսերը հաշվառելու նպատակով բացվում են դեպո հաշիվներ` ըստ առանձին ներդրողների և ենթապահառուի սեփական պարտատոմսերի դեպո հաշիվ: Ենթապահառուի մոտ բացվող դեպո հաշիվների երկարությունը 13 նիշ է, որոնք պարտադիր են: Գործարքների կատարման հանձնարարականներում, ինչպես նաև հաղորդագրությունների ֆորմատների համապատասխան դաշտերում նշվում են տվյալ ենթապահառուի սեփական պարտատոմսերի և/կամ տվյալ ենթապահառուին պատկանող ներդրողի (ներդրողների) 13-նիշանոց դեպո հաշիվները:
18. Ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվներն ունեն հետևյալ կառուցվածքը`
Հաշիվ |
X1X2X3X4X5 |
X6 |
X7X8 X9 X10X11X12 |
X13 |
* |
** |
*** |
**** |
* |
Ենթապահառուի կոդ |
** |
Հաշվի կարգավիճակ` |
*** |
Տվյալ ենթապահառուի ներդրողի կոդ |
**** |
Ստուգիչ նիշ |
X6 մասնիկը կարող է ունենալ հետևյալ կոդերը`
4 |
ազատ |
5 |
գրավով սահմանափակված |
6 |
արգելադրված (կալանված) |
7 |
առևտրի համար նախատեսված |
8 |
գրավադրված արգելադրված (կալանված) |
X7X8X9X10X11X12 - տվյալ ենթապահառուի ներդրողի կոդն է, որը տրվում է ենթապահառուի կողմից, ընդ որում.
X7X8 մասնիկները ցույց են տալիս ներդրողի տեսակը.
X7 մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը`
1 |
ռեզիդենտ ներդրողներ, |
2 |
ոչ ռեզիդենտ ներդրողներ, |
X8 մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբը ըստ պատկանելության`
1 |
բանկային հաստատություններ, |
2 |
արժեթղթերի շուկայի մասնակիցներ (այդ թվում` ներդրումային ֆոնդեր), |
3 |
ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ), |
4 |
այլ իրավաբանական անձ, |
5 |
այլ ֆիզիկական անձ: |
Ներդրողների կոդը տրվում է ենթապահառուի կողմից: Յուրաքանչյուր ենթապահառու ինքն է որոշում իր ներդրողների կոդերի կառուցվածքը` հաշվի առնելով, որ ներդրողի կոդը չի կարող հավասար լինել «000000», որն արտացոլում է ենթապահառուին պատկանող սեփական պարտատոմսերը:
X13- ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի հավելված 1:
19. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից, որպես ենթապահառու` բացվող ենթահաշիվների կառուցվածքը կարող է տարբերվել սույն կարգով ենթապահառուի մոտ վարվող դեպո հաշիվների համար սահմանված կառուցվածքից: Սակայն Կենտրոնական դեպոզիտարիան առնվազն ապահովում է.
1) Հաշվառման իրականացումը` ըստ ներդրողների և վերջիններիս պետական արժեթղթերի և դրանց կարգավիճակի,
2) պետական պարտատոմսերի հաշվառումը անվանական ծավալով,
3) Կենտրոնական բանկի համակարգերով գործառնությունների կատարման ժամանակ տվյալ համակարգում կիրառվող հաղորդագրությունների համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված սկզբունքով հաղորդագրությունների կիրառումը, այդ թվում անհրաժեշտ տեսքով հաշիվների ներկայացումը:
Պետական արժեթղթերի հաշվառման և
հաշվարկների համակարգում կիրառվող
հաշվեհամարների կոդավորման կարգի
Հավելված 1
Ստուգիչ նիշի ձևավորման ալգորիթմը
Ստուգիչ նիշի հաշվարկման ժամանակ իրականացվում են հետևյալ հաջորդական քայլերը`
1. Լատինական այբուբենի յուրաքանչյուր տառին համապատասխանում են թվային արժեքներ` սկսած 10-ից`
A=10 |
G=16 |
M=22 |
S=28 |
Y=34 |
B=11 |
H=17 |
N=23 |
T=29 |
Z=35 |
C=12 |
I=18 |
O=24 |
U=30 |
|
D=13 |
J=19 |
P=25 |
V=31 |
|
E=14 |
K=20 |
Q=26 |
W=32 |
|
F=15 |
L=21 |
R=27 |
X=33 |
2. Հաշվեհամարի նիշերից յուրաքանչյուրը բազմապատկվում է իրեն համապատասխանող կշռային գործակցով (1 և 2 թվերով):
3. Բազմապատկման արդյունքները գումարվում են, ընդ որում, յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ (տես օրինակը):
4. Ստուգիչ նիշը ստանալու համար գումարման արդյունքում ստացված թվին հաջորդող և առանց մնացորդի 10-ին բաժանվող թվից հանվում է վերոհիշյալ գումարման արդյունքը:
Բազմապատկման արդյունքների գումարման արդյունքում առանց մնացորդի 10-ին բաժանվող թիվ (օրինակ 30, 40 և այլն) ստանալու դեպքում ստուգիչ նիշը հավասար է 0-ի:
Հաշվեհամարի ստուգիչ նիշի հաշվարկ`
Օրինակ 1. 121002795823K
1 |
2 |
1 |
0 |
0 |
2 |
7 |
9 |
5 |
8 |
2 |
3 |
K |
'' |
Կոդ | |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
'' |
(բազմապատկում) | ||
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
'' |
կշռային գործակիցներ | ||
1 |
4 |
1 |
0 |
0 |
4 |
7 |
18 |
5 |
16 |
2 |
6 |
'' |
բազմապատկման արդյունքներ |
1+4+1+0+0+4+7+1+8+5+1+6+2+6=46
K=50-46=4
Հաշվեհամարը` 1210027958234
Օրինակ 2. 214001000000K
2 |
1 |
4 |
0 |
0 |
1 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
K |
'' |
Կոդ | |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
'' |
(բազմապատկում) | ||
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
'' |
կշռային գործակիցներ | ||
2 |
2 |
4 |
0 |
0 |
2 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
'' |
բազմապատկման արդյունքներ |
2+2+4+0+0+2+0+0+0+0+0+0=10
Քանի որ գումարման արդյունքում ստացված թիվը (10) առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ստուգիչ նիշը հավասար է 0-ի:
Հաշվեհամարը` 2140010000000
Ստուգիչ նիշի ստուգման ալգորիթմ
Հաշվեհամարում ստուգիչ նիշի ստուգումն իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերի միջոցով`
1. Հաշվեհամարի նիշերը (ներառյալ` ստուգիչ նիշը) բազմապատկվում են իրենց համապատասխանող կշռային գործակցով (2 և 1 թվերով):
2. Բազմապատկման արդյունքները գումարվում են, ընդ որում յուրաքանչյուր նիշ գումարվում է որպես առանձին թիվ (տես օրինակ):
Եթե ստացված արդյունքն առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ապա ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված:
Օրինակ` 1210027958234
1 |
2 |
1 |
0 |
0 |
2 |
7 |
9 |
5 |
8 |
2 |
3 |
4 |
'' |
Կոդ | |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
x |
'' |
(բազմապատկում) | |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
'' |
կշռային գործակիցներ | |
1 |
4 |
1 |
0 |
0 |
4 |
7 |
18 |
5 |
16 |
2 |
6 |
4 |
'' |
բազմապատկման արդյունքներ |
1+4+1+0+0+4+7+1+8+5+1+6+2+6+4=50
Քանի որ գումարը (50) առանց մնացորդի բաժանվում է 10-ի, ստուգիչ նիշը ճիշտ է հաշվարկված:
Հավելված 5 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմսերի) երկրորդային շուկայում շրջանառության կարգը:
2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են.
1) Բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
2) Թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3) Պարտատոմս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկվող կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր, ինչպես նաև հետագայում թողարկվող և շրջանառվող պետական այլ պարտատոմսեր, եթե տվյալ տեսակի պարտատոմսի շրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կլինի, որ սույն կարգը տարածվում է տվյալ պարտատոմսի վրա:
4) Գործակալ` թողարկողի և բանկի հետ պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր կնքած անձ:
5) Դեպո հաշիվ` պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի (ենթապահառուի) գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշերով:
6) Պահառու` պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը:
7) Ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որում հաշվառվում են ներդրողներին սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը` ըստ առանձին սեփականատերերի: Սույն կարգի իմաստով` ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և կենտրոնական դեպոզիտարիան: Սույն կարգի իմաստով` Գանձապետական պահառուն չի հանդիսանում ենթապահառու: Գանձապետական պահառուի ներդրողների պարտատոմսերով երկրորդային շուկայի գործառնություններ իրականացնելու համար պարտատոմսերը պետք է պահատվության փոխանցվեն ենթապահառուի մոտ` դեպո հաշվարկները կատարելով «ազատ առաքման» սկզբունքով:
8) Ներդրող` պարտատոմսերի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի պարտատոմսերը հաշվառվում են ենթապահառուի մոտ:
9) Առևտրային բանկ` Հայաստանի Հանրապետությունում գործող բանկ, որը չի հանդիսանում պարտատոմսերի շուկայում գործակալ և որին սեփականության իրավունքով պատկանում են պարտատոմսերը:
10) Գանձապետական պահառու` Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազոր մարմնի կողմից պարտատոմսերի անմիջական վաճառքի, ներդրողներին պատկանող պարտատոմսերի հաշվառման և սպասարկման համակարգ:
11) Բրոքերային գործունեություն` հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա այլ անձի (անձանց) հաշվին պարտատոմսերի առուվաճառքի գործունեությունն է:
12) Բորսայական առևտուր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ֆոնդային բորսաներում պարտատոմսերի առուվաճառքի գործարքների կնքումն է:
13) Պարտատոմսերի արտաբորսայական առևտուր` պարտատոմսերով երկրորդային շուկայում բրոքերային գործունեություն իրականացնող անձանց միջոցով ֆոնդային բորսայից դուրս կամ անմիջապես ներդրողների միջև առուվաճառքի գործարքների կնքումն է:
14) Դեպո հաշվարկներ` ենթապահառուների և պահառուի կողմից իրականացվող գործառնությունների բազմությունն է, որի արդյունքում իրականացվում է պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում գործարքի մասնակիցների միջև «առաքում` վճարման դիմաց» կամ «ազատ առաքման» սկզբունքով:
15) Դեպո հանձնարարականի վավերության ստուգում` ենթապահառուի (պահառուի) կողմից իրեն ներկայացված դեպո հանձնարարականի ստուգում, որի ընթացքում ստուգվում է դեպո հանձնարարականի լրացման ճշտությունը և դեպո հանձնարարականի ներկայացումը համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից:
16) Առաքող` պարտատոմսերի երկրորդային շուկայի գործարքի կողմ հանդիսացող անձ, որը սեփականության իրավունքով իրեն պատկանող պարտատոմսերը փոխանցում է գործարքի մյուս կողմին:
17) Ստացող` պարտատոմսերի երկրորդային շուկայի գործարքի կողմ հանդիսացող անձ, որի սեփականությանը փոխանցում են գործարքի մյուս կողմին պատկանող պարտատոմսերը:
ԳԼՈՒԽ 2. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
3. Պարտատոմսերի շրջանառությունը երկրորդային շուկայում պարտատոմսերի օտարման հատուցելի և անհատույց գործարքների իրականացումն է: Պարտատոմսերի օտարման հատուցելի գործարքները պարտատոմսերի առուվաճառքի, ռեպո (հակադարձ ռեպո), պարտատոմսերի փոխանակման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված գույքի հատուցելի օտարման այլ գործարքներն են: Պարտատոմսերի օտարման անհատույց գործարքները պարտատոմսերի նվիրատվության, ժառանգելու գործարքներն են, ինչպես նաև իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով պարտատոմսերի օտարումն է:
4. Պարտատոմսերի օտարման գործարքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված ձևով` հետևյալ փուլերով` գործարքի կնքում, դեպո հաշվարկների, անհրաժեշտության դեպքում` նաև փողային հաշվարկների (այսուհետ` դրամական հաշվարկների) իրականացում, գործարքի կողմերի տեղեկացում: Պարտատոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում (պարտատոմսերը օտարված են համարվում) դեպո հաշվարկների կատարման արդյունքում պահառուի (ենթապահառուի) կողմից սույն կարգի համաձայն սեփականատիրոջ դեպո հաշիվներում այն գրանցելու պահից:
5. Պարտատոմսերի երկրորդային շուկայի մասնակիցներ են` ներդրողները, գործակալները, առևտրային բանկերը, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայություններ մատուցող այլ անձինք: Պարտատոմսերի երկրորդային շուկայի ենթակառուցվածքներն են` պահառուն և ենթապահառուները:
6. Պարտատոմսերի ռեպո (հակադարձ ռեպո) գործարքները կարող են կնքվել գործարքի մասնակիցների միջև փոխհամաձայնեցված կարգով:
7. Պարտատոմսերի առուվաճառքի գործարքները կարող են կնքվել բորսայական կամ արտաբորսայական առևտրի միջոցով: Առուվաճառքի գործարքների կնքման դեպքում գործարքի նախաձեռնող է գնորդը (ստացողը) կամ վաճառողը (առաքողը), որը ներկայացնում է համապատասխան հայտ կամ կնքում է պայմանագիր, որտեղ նշվում է գործարքի գինը և (կամ) ծավալը, ինչպես նաև եկամտաբերությունը, որի չափով գործարքի մասնակիցը ցանկանում է գնել կամ վաճառել պարտատոմսեր:
8. Առուվաճառքի, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների առարկա կարող են հանդիսանալ միայն այն պարտատոմսերը, որոնց նկատմամբ դրանց սեփականատիրոջ իրավունքները սահմանափակված չեն (ազատ արժեթղթերի կարգավիճակով դեպո հաշվում առկա պարտատոմսերը):
9. Պարտատոմսերով դեպո հաշվարկները կարող են կատարվել գործարքի մասնակիցների դեպո հաշիվները վարող ենթապահառուների (պահառուի) միջոցով` սույն կարգով սահմանված ընթացակարգերի համաձայն: Գործարքի մասնակիցների միջև դրամական հաշվարկները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Անկանխիկ եղանակով կատարվող դրամական հաշվարկները կատարվում են սույն կարգով սահմանված ընթացակարգերի համաձայն:
10. Ենթապահառուների և (կամ) առևտրային բանկերի միջև դեպո հաշվարկները կարող են իրականացվել բացառապես նրանց պահառուի մոտ վարվող համապատասխան դեպո հաշիվներով, իսկ դրամական հաշվարկները կարող են իրականացվել միայն հայկական դրամով` բանկում վարվող նրանց թղթակցային (բանկային) հաշիվներով:
11. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված է դրամական հաշվարկների իրականացում կանխիկ եղանակով, անկանխիկ եղանակով` կանխավճարի կամ ապառիկ վաճառքի պայմաններով, ապա դեպո հաշվարկներն իրականացվում են «ազատ առաքման» սկզբունքով, սույն կարգի 16-րդ կետում սահմանված ընթացակարգերի համաձայն:
12. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված է դրամական հաշվարկների իրականացում անկանխիկ եղանակով, պարտատոմսերի և դրամական միջոցների միաժամանակ առաքման պայմանով, ապա դեպո և դրամական հաշվարկները իրականացվում են «առաքում` վճարման դիմաց» սկզբունքով, սույն կարգի 15-րդ կետում սահմանված ընթացակարգերի համաձայն:
13. Պարտատոմսերի ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների դեպո և դրամական հաշվարկներն իրականացվում են առուվաճառքի գործարքների հաշվարկների համար սույն կարգով սահմանված կանոնների համաձայն:
14. Պարտատոմսերի առուվաճառքի, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքներից բացի, պարտատոմսերով երկրորդային շուկայի այլ գործարքների դեպո հաշվարկներն իրականացվում են «ազատ առաքման» սկզբունքով, սույն կարգի 16-րդ կետում սահմանված ընթացակարգերի համաձայն:
ԳԼՈՒԽ 3. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Պարտատոմսերի առուվաճառքի «առաքում` վճարման դիմաց» սկզբունքով դեպո և դրամական հաշվարկներն իրականացվում են հետևյալ կանոնների և ընթացակարգերի համաձայն`
1) Առուվաճառքի կողմեր հանդիսացող առաքողը (պարտատոմսեր վաճառողը) և ստացողը (պարտատոմսերի գնորդը) կամ նրանց կողմից լիազորված անձինք իրենց սպասարկող ենթապահառուներին ներկայացնում են, համապատասխանաբար, «Պարտատոմսերի վաճառքի» և «Պարտատոմսերի գնման» դեպո հանձնարարականներ: Դեպո հանձնարարականները ներկայացվում են ենթապահառուի և վերջինիս հաճախորդի միջև փոխհամաձայնեցված եղանակով ենթապահառուի կողմից դեպո հանձնարարականների ընդունման համար սահմանված գործառնական ժամերի ընթացքում: Եթե դեպո հանձնարարականն ընդունվել է ենթապահառուի կողմից սահմանված ժամերից հետո, ապա այն համարվում է ներկայացված հաջորդ աշխատանքային օրը: Ենթապահառուի կողմից դեպո հանձնարարականը կատարվում է դրանում նշված կատարման օրը` սույն կարգով սահմանված ստուգման արդյունքը դրական լինելու դեպքում: Դեպո հանձնարարականում կատարման օր նշված չլինելու դեպքում այն կատարվում է ներկայացման օրը: Եթե ենթապահառուն չի կարող կատարել հաճախորդի կողմից ներկայացված դեպո հանձնարարականը դրանում նշված կատարման օրը, նա վերադարձնում է հաճախորդին դեպո հանձնարարականը առանց կատարման` նշելով մերժման պատճառը:
2) Առաքողի ենթապահառուն իրականացնում է ներկայացված դեպո հանձնարարականի վավերության ստուգում և անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայություն առաքողի ազատ պարտատոմսերի դեպո հաշվում: Ստացողի ենթապահառուն իրականացնում է ներկայացված դեպո հանձնարարականի վավերության ստուգում և անհրաժեշտ դրամական միջոցների առկայության ստուգում ենթապահառուի մոտ վարվող ստացողի դրամական հաշվում կամ ստացողի դրամական հաշիվն այլ բանկում գտնվելու դեպքում` ենթապահառուին համապատասխան դրամական միջոցների փոխանցման կատարման ստուգում: Եթե ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է վավերության ստուգում: Անվավերության դեպքում դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն փնտրում է իր կողմից ընդունված դեպո հանձնարարականների բազմությունում տվյալ հանձնարարականի զույգ հանդիսացող հանձնարարականը (զույգ հանդիսացող հանձնարարականում տվյալ գործառնությունը բնութագրող բոլոր վավերապայմանները հայելանման արտապատկերում ունեն): Համապատասխան զույգը գտնելու դեպքում պահառուն ստուգում է առաքվող պարտատոմսերի բավարար ծավալի առկայությունն առաքողի ենթապահառուի համապատասխան ազատ պարտատոմսերի դեպո հաշվում և դրամական միջոցների առկայությունը բանկում վարվող ստացողի ենթապահառուի դրամական հաշվի վրա: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն կատարում է դրամական միջոցների փոխանցում բանկում վարվող` ստացողի ենթապահառուի դրամական հաշվից առաքողի ենթապահառուի դրամական հաշվի վրա, իսկ պահառուական համակարգում առաքվող պարտատոմսերի փոխանցում առաքողի ենթապահառուի ազատ պարտատոմսերի դեպո հաշվից ստացողի ենթապահառուի ազատ պարտատոմսերի համապատասխան դեպո հաշվի վրա: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում առաքողին և ստացողին սպասարկող ենթապահառուներին: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն ենթապահառուներին քաղվածքներ է ուղարկում համապատասխան դեպո հաշիվներից:
4) Պահառուից ստացված հաստատման հիման վրա նույն գործառնական օրվա ընթացքում ստացողի ենթապահառուն մուտքագրում է պարտատոմսերը ստացողի ազատ պարտատոմսերի դեպո հաշվի վրա` միաժամանակ ելքագրելով պարտատոմսերի առքի համար հաշվառված դրամական միջոցները: Առաքողի ենթապահառուն ելքագրում է վաճառքի համար հաշվառված առաքողի պարտատոմսերը և միաժամանակ վճարում վաճառված պարտատոմսերի դիմաց ստացված դրամական միջոցները առաքողին, իսկ առաքողի դրամական հաշիվը այլ ենթապահառուի մոտ կամ առևտրային բանկում գտնվելու դեպքում` իրականացնում դրամական միջոցների փոխանցում առաքողի կողմից նշված դրամական հաշվի վրա: Այնուհետև գործառնությունը համարվում է կատարված, և առաքողն ու ստացողը սահմանված ժամկետներում ենթապահառուներից ստացված քաղվածքներով տեղեկացվում են գործառնության կատարման վերաբերյալ: Սույն ենթակետի իմաստով` գործողությունները համարվում են կատարված միաժամանակ, եթե դրանք կատարվել են միևնույն գործառնական օրվա ընթացքում:
5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականները չեն կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
6) Բոլոր այն դեպո հանձնարարականները, որոնց համապատասխան զույգերը պահառուի կողմից սահմանված ժամանակահատվածում (պահառուի գործառնական օրվա ընթացքում) չեն գտնվում, մերժման պատճառի նշումով վերադարձվում են այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
7) Եթե առաքողը և ստացողը սպասարկվում են միևնույն ենթապահառուի մոտ, ապա դեպո և դրամական հաշվարկները սահմանափակվում են տվյալ ենթապահառուով, որը առաքողից և ստացողից զույգ հանդիսացող դեպո հանձնարարականներն ընդունելուց հետո իրականացնում է հաշվարկները սույն կետի 4-րդ ենթակետում սահմանված ընթացակարգերի համաձայն:
8) Եթե առուվաճառքի գործարքի կողմերը ներդրողը և վերջինիս սպասարկող ենթապահառուն են, ապա ենթապահառուն, ընդունելով ներդրողի «Պարտատոմսերի վաճառքի» («Պարտատոմսերի գնման») դեպո հանձնարարականը, դրա հիման վրա կազմում և ներկայացնում է պահառուին «ազատ առաքման» դեպո հանձնարարական, որի հիման վրա պահառուն գործում է սույն կարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ընթացակարգերի համաձայն: Ենթապահառուն, պահառուից ստանալով գործառնության կատարման հաստատումը, իրականացնում է դեպո և դրամական հաշվարկները սույն կետի 4-րդ ենթակետում սահմանված ընթացակարգերի համաձայն:
9) Եթե առաքողը և (կամ) ստացողը առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական է ներկայացնում անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:
10) Եթե առուվաճառքի գործարքները ներդրողների կարգադրությամբ կնքվում են պարտատոմսերի երկրորդային շուկայի բրոքերների միջոցով, ապա ներդրողների անունից «Պարտատոմսերի վաճառքի» և «Պարտատոմսերի գնման» դեպո հանձնարարականները ներկայացվում են ենթապահառուներին (իսկ բրոքերը ենթապահառու լինելու դեպքում` պահառուին) բրոքերների կողմից:
16. Պարտատոմսերի «ազատ առաքման» սկզբունքով պարտատոմսերի երկրորդային շուկայի գործարքների դեպո հաշվարկներն իրականացվում են հետևյալ կանոնների և ընթացակարգերի համաձայն`
1) Գործարքի առաքող կողմը կամ վերջինիս կողմից լիազորված անձը իրեն սպասարկող ենթապահառուին ներկայացնում է «Պարտատոմսերի ազատ առաքման» դեպո հանձնարարական` սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված կանոնների համաձայն:
2) Առաքողի ենթապահառուն իրականացնում է ներկայացված դեպո հանձնարարականի վավերության ստուգում և անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայություն առաքողի ազատ պարտատոմսերի դեպո հաշվում: Եթե ենթապահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողին: Հակառակ դեպքում ենթապահառուն ընդունում է այն կատարման և իր հերթին համապատասխան դեպո հանձնարարական է ներկայացնում պահառուին:
3) Պահառուն, ստանալով դեպո հանձնարարականը, իրականացնում է վավերության ստուգում և անհրաժեշտ ծավալի պարտատոմսերի առկայության ստուգում առաքողի ենթապահառուի համապատասխան ազատ պարտատոմսերի դեպո հաշվում: Ստուգման դրական արդյունքի դեպքում պահառուն կատարում է առաքվող պարտատոմսերի փոխանցում առաքողի ենթապահառուի ազատ պարտատոմսերի դեպո հաշվից ստացողի ենթապահառուի ազատ պարտատոմսերի համապատասխան դեպո հաշվի վրա: Այնուհետև պահառուն գործառնության կատարման հաստատում է ուղարկում առաքողի ենթապահառուին, իսկ ստացողին սպասարկող ենթապահառուին ներկայացնում է առաքողի ենթապահառուից ստացված դեպո հանձնարարականի օրինակը, որը հավաստում է տվյալ գործառնության կատարման փաստը: Դեպո հանձնարարականի օրինակը չի ուղարկվում ստացողին սպասարկող ենթապահառուին, եթե գործառնության մի կողմը ներդրող է, իսկ մյուս կողմը` վերջինիս սպասարկող ենթապահառու: Գործառնական օրվա ավարտից հետո պահառուն ենթապահառուներին քաղվածքներ է ուղարկում համապատասխան դեպո հաշիվներից:
4) Պահառուից ստացված հաստատման հիման վրա նույն գործառնական օրվա ընթացքում ստացողի ենթապահառուն մուտքագրում է պարտատոմսերը ստացողի ազատ պարտատոմսերի դեպո հաշվի վրա, իսկ առաքողի ենթապահառուն ելքագրում է առաքման համար հաշվառված առաքողի պարտատոմսերը:
5) Եթե պահառուի կողմից կատարվող ստուգման արդյունքը բացասական է, ապա դեպո հանձնարարականը չի կատարվում և մերժման պատճառի նշումով վերադարձվում է այն ներկայացնողներին, և գործառնությունը համարվում է մերժված:
6) Եթե առաքողը և ստացողը սպասարկվում են միևնույն ենթապահառուի մոտ, ապա դեպո հաշվարկները սահմանափակվում են տվյալ ենթապահառուով, որն առաքողի դեպո հանձնարարականն ընդունելուց հետո իրականացնում է հաշվարկները սույն կետի 4-րդ ենթակետում սահմանված ընթացակարգերի համաձայն:
7) Եթե առաքողն առևտրային բանկ է կամ ենթապահառու, ապա նա դեպո հանձնարարական է ներկայացնում անմիջապես պահառուին, որը գործում է սույն կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված ընթացակարգերի համաձայն:
Հավելված 6 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգը սահմանում է այն վավերապայմանները, որոնք պարտադիր պետք է առկա լինեն պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում:
2. Պետական պարտատոմսերով գործառնությունների կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը պետք է պարունակեն սույն կարգի հավելված 1-ում սահմանված վավերապայմանները:
3. Սույն կարգի Հավելված 1-ում առանձին փաստաթղթերի համար սահմանված վավերապայմանների առկայությունը տվյալ փաստաթղթում պարտադիր է, և այդ վավերապայմանը ենթակա է պարտադիր լրացման` սույն կարգի Հավելված 1-ում ներկայացված աղյուսակի «լրացման կարգը» սյունակում «պարտադիր» նշված լինելու դեպքում և ենթակա չէ պարտադիր լրացման` «լրացման կարգը» սյունակում «ոչ պարտադիր» նշված լինելու դեպքում: Էլեկտրոնային հաղորդագրությունների ֆորմատներում ոչ պարտադիր լրացման ենթակա վավերապայմանները կարող են բացակայել:
4. Պետական պարտատոմսերով գործառնությունների կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, բացի սույն կարգով սահմանված վավերապայմաններից, կարող են անհրաժեշտության դեպքում պարունակել նաև ենթապահառուի (պահառուի) կողմից սահմանված այլ վավերապայմաններ:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական պարտատոմսերով գործառնությունների կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բլանկները պարտադիր պետք է լինեն հայերեն, իսկ օտար լեզվով դրանց թարգմանությունը կատարվում է ըստ անհրաժեշտության:
«Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի
նվազագույն վավերապայմանների մասին» կարգի
Հավելված 1
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները
Փաստաթղթի անվանումը |
Նվազագույն վավերապայմանները |
Լրացման կարգը |
Նշումներ | |
1. Պետական պարտատոմսերի |
1) Հայտի համարը |
Պարտադիր |
||
2) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
3) հայտի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
4) հայտ ներկայացնողի անվանումը |
պարտադիր |
|||
5) հայտ ներկայացնողի դեպո հաշվի համարը կամ կոդը |
պարտադիր |
Նշվում է պահառուի (ենթապահառուի) կողմից հայտ ներկայացնողին տրամադրված կոդը կամ վերջինիս ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) մրցակցային առաջարկության ծավալը թվերով |
ոչ պարտադիր |
տվյալ վավերապայմանը կարող է կրկնվել մինչև 20 անգամ գանձապետական պահառուի հայտում տվյալ վավերապայմանը բացակայում է
| ||
7) մրցակցային առաջարկության գինը թվերով (կարճաժամկետ պարտատոմսերի համար) ա. մրցակցային առաջարկության եկամտաբերությունը թվերով (արժեկտրոնային պարտատոմսերի համար) |
ոչ պարտադիր |
տվյալ վավերապայմանը կարող է կրկնվել մինչև 20 անգամ. | ||
8) ոչ մրցակցային առաջարկության ծավալը |
ոչ պարտադիր |
|||
9) հայտ ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
2. Պետական պարտատոմսերի առուվաճառքի (գնման/վաճառքի) |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) առաքողին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի առաքողը ներդրող լինելու դեպքում | ||
4) առաքողի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի առաքող հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) առաքողի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող առաքողի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) կրեդիտագրվող դրամական հաշվի համարը |
պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է առաքողի դրամական հաշվի համարը, որի վրա պետք է փոխանցվեն առաքողին հասանելիք դրամական միջոցները | ||
7) ստացողին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի ստացողը ներդրող լինելու դեպքում | ||
8) ստացողի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի ստացող հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
9) ստացողի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող ստացողի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
10) դեբետագրվող դրամական հաշվի համարը |
պարտադիր |
դրամական հաշվի համարը, որից պետք է փոխանցվեն ստացողի կողմից առաքողին վճարվող դրամական միջոցները | ||
11) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
12) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
13) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
14) գործարքի գումարը թվերով և արժույթի կոդը |
պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է պարտատոմսերի գնման գինը | ||
15) գործարքի գումարը և արժույթը բառերով |
ոչ պարտադիր |
|||
16) նպատակը |
պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է «առք» կամ «վաճառք» | ||
17) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
18) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
3. Պետական պարտատոմսերի ազատ առաքման դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) առաքողին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի առաքողը ներդրող լինելու դեպքում | ||
4) առաքողի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի առաքող հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) առաքողի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող առաքողի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) ստացողին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի ստացողը ներդրող լինելու դեպքում | ||
7) ստացողի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի ստացող հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
8) ստացողի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող ստացողի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
9) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
10) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
11) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
12) նպատակը |
պարտադիր |
|||
13) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
14) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
4. Պետական պարտատոմսերի գրավադրման դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավատուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) կրեդիտագրվող դրամական հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է գրավատուի դրամական հաշվի համարը, որի վրա պետք է փոխանցվի գրավառուի կողմից գրավատուին տրամադրվող փոխառության (վարկի) գումարը | ||
7) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
8) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
9) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
10) դեբետագրվող դրամական հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է դրամական հաշվի համարը, որից պետք է փոխանցվի գրավառուի կողմից գրավատուին տրամադրվող փոխառության (վարկի) գումարը | ||
11) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
12) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
13) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
14) գործարքի գումարը թվերով և արժույթի կոդը |
պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է փոխառության (վարկի) գումարը | ||
15) գործարքի գումարը և արժույթը բառերով |
ոչ պարտադիր |
|||
16) նպատակը |
պարտադիր |
|||
17) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
18) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
5. Պետական պարտատոմսերի գրավադրման միակողմանի դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավատուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
7) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
8) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
9) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
10) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
11) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
12) նպատակը |
պարտադիր |
|||
13) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
14) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
6. Պետական պարտատոմսերի գրավից հանման դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավատուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) դեբետագրվող դրամական հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է դրամական հաշվի համարը, որից պետք է վճարվի գրավատուի կողմից գրավառուին վերադարձվող փոխառության (վարկի) գումարը | ||
7) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
8) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
9) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
10) կրեդիտագրվող դրամական հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է գրավառուի դրամական հաշվի համարը, որի վրա պետք է փոխանցվի գրավատուի կողմից գրավառուին վերադարձվող փոխառության (վարկի) գումարը | ||
11) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
12) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
13) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
14) գործարքի գումարը թվերով և արժույթի կոդը |
պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է վերադարձվող փոխառության (վարկի) գումարը | ||
15) գործարքի գումարը և արժույթը բառերով |
ոչ պարտադիր |
|||
16) նպատակը |
պարտադիր |
|||
17) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
18) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
7. Պետական պարտատոմսերի գրավից հանման միակողմանի դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավատուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
7) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
8) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
9) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
10) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
11) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
12) նպատակը |
պարտադիր |
|||
13) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
14) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը1 |
պարտադիր |
|||
8. Գրավադրված պարտատոմսերից հրաժարման դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավատուի գրավադրված կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
7) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
8) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
9) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
10) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
11) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
12) նպատակը |
պարտադիր |
|||
13) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
14) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
9. Գրավի առարկա հանդիսացող պետական պարտատոմսերի փոխարինման դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավատուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
7) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
8) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
9) փոխարինվող պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
10) փոխարինվող պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
11) փոխարինվող պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
12) փոխարինող պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
13) փոխարինող պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
14) փոխարինող պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
15) նպատակը |
պարտադիր |
|||
16) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
17) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը |
պարտադիր |
|||
10. Պետական պարտատոմսերի գրավատուի փոխարինման դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի փոխարինվող գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի փոխարինվող գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող փոխարինվող գրավատուի գրավադրված կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) նոր գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի նոր գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
7) նոր գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի նոր գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
8) նոր գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող նոր գրավատուի գրավադրված կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
9) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
10) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
11) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
12) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
13) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
14) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
15) նպատակը |
պարտադիր |
|||
16) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
17) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը և օրենսդրությամբ պահանջվող այլ անձանց վավերացումները |
պարտադիր |
|||
11. Պետական պարտատոմսերի գրավառուի փոխարինման դեպո հանձնարարական |
1) դեպո հանձնարարականի համարը |
պարտադիր |
||
2) դեպո հանձնարարականի ներկայացման (ընդունման) ամսաթիվը |
պարտադիր |
|||
3) գրավատուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատուն ներդրող լինելու դեպքում | ||
4) գրավատուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի գրավատու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
5) գրավատուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող գրավատուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
6) գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի նախկին գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
7) գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի նախկին գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
8) գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող նախկին գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
9) նոր գրավառուին սպասարկող ենթապահառուի անվանումը |
ոչ պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի նոր գրավառուն ներդրող լինելու դեպքում | ||
10) նոր գրավառուի անվանումը |
պարտադիր |
լրացվում է պարտատոմսերի նոր գրավառու հանդիսացողի (ներդրողի, առևտրային բանկի, ենթապահառուի) անվանումը կամ անուն, ազգանունը | ||
11) նոր գրավառուի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
լրացվում է ենթապահառուի (առևտրային բանկի) մոտ վարվող նոր գրավառուի ազատ կարգավիճակով դեպո հաշվի համարը | ||
12) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
13) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
14) պարտատոմսերի անվանական ծավալը բառերով |
ոչ պարտադիր |
|||
15) նպատակը |
պարտադիր |
|||
16) կատարման ամսաթիվը |
ոչ պարտադիր |
տվյալ դաշտում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը | ||
17) դեպո հանձնարարական ներկայացնողի վավերացումը և օրենսդրությամբ պահանջվող այլ անձանց վավերացումները |
պարտադիր |
|||
12. Քաղվածք դեպո հաշվից |
1) քաղվածք տրամադրող ենթապահառուի (պահառուի) անվանումը |
պարտադիր |
||
2) քաղվածքի համարը |
պարտադիր |
|||
3) դեպո հաշվետիրոջ անվանումը |
պարտադիր |
|||
4) հաճախորդի դեպո հաշվի համարը |
պարտադիր |
|||
5) նախորդ քաղվածքի ամսաթիվը |
պարտադիր |
|||
6) քաղվածքի ամսաթիվը |
պարտադիր |
|||
7) դեպո հաշվի սկզբնական մնացորդը |
պարտադիր |
|||
8) դեպո հաշվի շարժ |
պարտադիր |
|||
9) դեպո հաշվի վերջնական մնացորդը |
պարտադիր |
|||
10) դեպո ենթահաշվի համարը |
պարտադիր |
|||
11) դեպո ենթահաշվի սկզբնական մնացորդ |
պարտադիր |
|||
12) դեպո ենթահաշվի շարժ |
պարտադիր |
«գործառնության հիմքը» դաշտում լրացվում է տվյալ գործառնության համար հիմք հանդիսացող փաստաթղթի համարը | ||
13) դեպո ենթահաշվով ընդհանուր շարժը |
պարտադիր |
|||
14) դեպո ենթահաշվի վերջնական մնացորդը |
պարտադիր |
|||
15) քաղվածքի տրամադրման ամսաթիվը |
պարտադիր |
|||
16) քաղվածք տրամադրող ենթապահառուի (պահառուի) վավերացումը |
պարտադիր |
|||
13. Տեղեկանք հաճախորդի պարտատոմսերի վերաբերյալ (դեպո հաշիվներից) |
1) տեղեկանքը տրամադրող ենթապահառուի (պահառուի) անվանումը |
պարտադիր |
||
2) հաճախորդի անվանումը (անուն, ազգանունը) |
պարտադիր |
|||
3) տեղեկանքի ամսաթիվը |
պարտադիր |
նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվում են տեղեկանքում պարունակվող տեղեկությունները | ||
4) պարտատոմսերի պետական գրանցման համարը |
պարտադիր |
|||
5) պարտատոմսերի անվանական ծավալը թվերով |
պարտադիր |
|||
6) պարտատոմսերի թողարկման ամսաթիվը |
պարտադիր |
|||
7) մինչև պարտատոմսերի մարումը օրերի քանակը |
պարտադիր |
|||
8) տեղեկանքի տրամադրման ամսաթիվը |
պարտադիր |
|||
9) տեղեկանք տրամադրող ենթապահառուի (պահառուի) վավերացումը |
պարտադիր |
2. Սույն հավելվածի աղյուսակում «վավերացում» վավերապայմանը ներառում է համապատասխան լիազոր անձի ստորագրությունը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթի ներկայացման դեպքում՝ անվտանգության արարողակարգերով սահմանված էլեկտրոնային ստորագրությունը, գաղտնաբառը, տեստային բանալին և այլն:
3. Սույն հավելվածի աղյուսակի 2-րդ սյունակում 12-րդ կետի 10-14-րդ ենթակետերը (դաշտերը) կրկնվում են տվյալ դեպո հաշվի ներքո բացված ենթահաշիվների քանակի չափով:
4. Սույն հավելվածի աղյուսակի 2-րդ սյունակում 12-րդ կետի 12-րդ ենթակետում նշված վավերապայմանները կրկնվում են քաղվածքի ժամանակահատվածում տվյալ դեպո ենթահաշվով կատարված գործառնությունների քանակի չափով:
5. Սույն հավելվածի աղյուսակի 2-րդ սյունակում 13-րդ կետի 5-րդ ենթակետում պարտատոմսերի ծավալը նշվում է ըստ տվյալ պարտատոմսի բոլոր հնարավոր կարգավիճակների (ազատ, գրավադրված և այլն):