ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2013 թվականի N 968-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 107 պաշտոնի անձնագրի «II. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը» բաժնի 5-րդ կետը «բաժնի գլխավոր մասնագետներից մեկը» բառերից հետո լրացնել «կամ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետը» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 25 պաշտոնի անձնագրի «II. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը» բաժնի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «վարչության պետի,» բառերից հետո լրացնել «արձանագրային բաժնի վարիչի,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|