ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2013 թվականի N 1243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1069-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1129-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում և N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) վերնագրում և 2-րդ կետում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետը «աշխատանքային խումբ» բառերից հետո լրացնել «մինչև 2014 թվականի հունվարի 1-ը» բառերով.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 17195.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 15000.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով 1200.0 հազ. դրամ, «Պարտադիր վճարներ» հոդվածով 895.0 հազ. դրամ, «Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր» հոդվածով 100.0 հազ. դրամ:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով.
2) հավելվածում «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» N 1129-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1243-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում կատարվող փոփոխությունները
ՄԱՍ Ա: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր գործիքների մշակում և արտահանմանն աջակցող ինստիտուտների կարողությունների զարգացում
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | ||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||
տարի |
տարի | ||
Ծրագրային դասիչը 1167 ԱԾ03 |
Անվանումը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի հիմնադրման նախապատրաստական աշխատանքների իրականացում Նկարագրությունը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի հիմնադրման համար ՀՀ օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի փաթեթի մշակում | ||
Քանակական |
ՀԱԱԳ ԱՓԲԸ-ի ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթեր |
X | |
Որակական |
Մշակված չէ |
X |
0.0 |
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
0.0 |
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը /հազ. դրամ/ |
X |
(24,134.4) | |
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||
Վերջնական արդյունքի նկարագրությունը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ստեղծում և մեկնարկ | |||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 7-ի N 1243-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունները ԵՎ ԼՐացումները
Գնման առարկայի | ||||
անվանումը |
գնման ձևը |
չափման միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշած են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | |
քանակը |
գումարը (հազ. դրամ) | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
(2529.4) | |||
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |
Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում |
(2529.4) | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
(2529.4) | |||
Ապրանքներ |
(2629.4) | |||
Դյուրակիր համակարգիչ |
ՇՀ |
հատ |
(2) |
(600.0) |
Համակարգիչ |
ՇՀ |
հատ |
(6) |
(1400.0) |
Պրինտեր |
ՇՀ |
հատ |
(2) |
(160.0) |
Սկաներ |
ՇՀ |
հատ |
(1) |
(50.0) |
Հեռախոս |
ՇՀ |
հատ |
(4) |
(48.0) |
Քարթրիջ |
ՇՀ |
հատ |
(4) |
(256.0) |
Թուղթ գրելու |
ՇՀ |
կգ |
(78) |
(63.2) |
Թղթապանակ (Ֆայլ) |
ՇՀ |
հատ |
(200) |
(2.6) |
Գրիչ |
ՇՀ |
հատ |
(30) |
(4.8) |
Նշումների թուղթ |
ՇՀ |
հատ |
(10) |
(18.0) |
Ծրար |
ՇՀ |
հատ |
(100) |
(3.0) |
Ծրար |
ՇՀ |
հատ |
(100) |
(6.0) |
Դակիչ |
ՇՀ |
հատ |
(5) |
(6.5) |
Կարիչ (ստեպլեր) |
ՇՀ |
հատ |
(5) |
(6.0) |
Կարիչի ասեղ |
ՇՀ |
հատ |
(10) |
(1.2) |
Ամրակ |
ՇՀ |
տուփ |
(10) |
(1.6) |
Սեղմակ |
ՇՀ |
հատ |
(100) |
(2.0) |
Քանոն |
ՇՀ |
հատ |
(10) |
(0.5) |
Ծառայություններ |
100.0 | |||
ՀՀ կենտրոնական բանկում կուտակային հաշվի բացման և սպասարկման ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
100.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |