ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2013 թվականի N 453-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Նախարարություն, գործակալություն, |
Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր) |
որից` ղեկավարի տեղակալներ | |
ընդամենը |
առաջին | ||
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ |
3126 |
4 |
1 |
կառուցվածքային ստորաբաժանումներ |
110 |
4 |
1 |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն |
25 |
1 |
- |
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն |
111 |
1 |
- |
Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն |
19 |
- |
- |
Օրինականության վերահսկողության տեսչություն |
25 |
1 |
- |
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն |
413 |
3 |
- |
Քրեակատարողական ծառայություն |
2423 |
4 |
1 |
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաստիքային միավորների ավելացումը կատարել նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում «Այլ վարձատրություններ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |