Գլխավոր տեղեկություն
Номер
N 266-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.04.03/17(957) Հոդ.266
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.03.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.03.2013
Дата вступления в силу
04.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2013 թվականի N 266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ մասի 5-րդ կետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Տարածքներ ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1242-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետում՝

ա. «վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների» բառերը փոխարինել «տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և նախագծի փորձաքննության» բառերով,

բ. «2013 թվականին» բառերը փոխարինել «2013 թվականի առաջին կիսամյակում» բառերով,

գ. «8.0 մլն դրամ» բառերը փոխարինել «4,485.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)» բառերով,

դ. «համար» բառից հետո ենթակետը լրացնել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված» բառերով.

2) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետում «կապիտալ նորոգման» բառերը փոխարինել «տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Սահմանել, որ սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 26

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 14-ի N 266-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN
ը/կ

Անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը

չափի միավորը

քանակը

գումարը
(հազ. դրամ)

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

4,485.0

 

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

4,485.0

 

այդ թվում`

 

1.

Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

4,485.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 14-ի N 266-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Նախագծային աշխատանքներ

Նկարագրությունը
Երևան քաղաքի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող շենքի տանիքի նորոգման, ջեռուցման և ներքին հարդարման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքներ

1067

ԵՊ 01

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

-

1

1

1

x

x

x

x

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

-

4,485.0

4,485.0

4,485.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան