Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 74-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.03.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.05.02/13(457).1 Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
28.03.2013
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.03.2013
Дата вступления в силу
28.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 մարտի 2013 թ.

թիվ 74-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄՍԱԳՈՐԾ» ԱԿ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 766) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի մարտի 27-ի թիվ 14 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՄՍԱԳՈՐԾ» ԱԿ (լիցենզիա թիվ 766) փոխանակման կետի (այսուհետ՝ Փոխանակման կետ) ղեկավար Գագիկ Թադևոսյանի 2009 թվականի հոկտեմբերի 28-ի դիմումի համաձայն՝ սկսած 2009 թվականի հոկտեմբերի 28-ից անորոշ ժամկետով դադարեցվել է Փոխանակման կետի գործունեությունը, որի արդյունքում Փոխանակման կետը 28/10/2009թ. մինչև 27/03/2013թ. ընկած ժամանակահատվածում անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 369-Ա որոշմամբ «ՄՍԱԳՈՐԾ» ԱԿ Փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 766 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան


2013 թ. մարտի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան