ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2012 թ. |
թիվ 153-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷԴ-ՍՔԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 780 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հունիսի 6-ի թիվ 29 արձանագրություն) և հաշվի առնելով «ԷԴ-ՍՔԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ք. Երևան, Հալաբյան 34/3 շենքի թիվ 1,4 խանութ հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 780 լիցենզիա) փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի մայիսի 17-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԷԴ-ՍՔԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 780 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԷԴ-ՍՔԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գործունեության վայր (հասցե` ք. Երևան, Հալաբյան 34/3 շենքի թիվ 1,4 խանութ) ուղարկելու օրվան հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հունիսի 14 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|