ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 հուլիսի 2009 թ. |
թիվ 201-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷՄ.ԶԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի հուլիսի 1-ի թիվ 27 արձանագրություն) և քննարկելով «ԷՄ.ԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2009 թվականի հունիսի 9-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԷՄ.ԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Նորք-Մարաշ համայնք, Արմենակյան (Ամառանոցային) 26 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|