ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2009 թ. |
N 782-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Էդվարդ Ջիլավյան» վարժարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 249 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, ՀՀ կրթության ԵՎ գիտության նախարարի 2004 թ. մարտի 15-ի 122-Ա/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «Էդվարդ Ջիլավյան» վարժարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ն. Ջիլավյանի 2009թ. օգոստոսի 31-ի դիմումը`
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել «Էդվարդ Ջիլավյան» վարժարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2004թ. մարտի 15-ի N 122-Ա/Ք հրամանը և դրա հիմքով տրված թիվ 249 լիցենզիան:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Նախարար`
Ա. Աշոտյան