«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1042-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի՝
ա) «Սպասվելիք իրավիճակ» բաժնի աղյուսակի 21-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
բ) «Սպիտակի վարչատարածք» ենթաբաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Սպիտակի մոր և |
1327 |
միացնել «Սպիտակի |
4 ընտանեկան |
8037 |
«2. «Սպիտակի պոլիկլինիկա» և «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով՝ «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Սպիտակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը»:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ 2-ամսյա ժամկետում ապահովել «Սպիտակի պոլիկլինիկա» և «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների՝ միացման ձևով վերակազմակերպման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|