Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.210
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2011 թվականի N 144-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2011 թվականի համար 460 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.

4) որ 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 28
Երևան

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 24-ի N 144-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Փորձաքննության տեսակը

Միավորի նախահաշվային արժեքը
(դրամ)

Քանակը
(հատ)

Ընդամենը նախահաշվային
արժեքը
 (հազ. դրամ)

1

2 3 4

Ձեռագրաբանական

20700

211

4367.7

Փաստաթղթաբանական, այդ թվում՝

27600

226

6237.6

- փաստաթղթի պատրաստման եղանակի և վավերապայմանների

27600

130

3588

- փաստաթղթի նյութի

27600

96

2649.6

Հետքաբանական, այդ թվում՝

20700

626

12958.2

- մարդու կողմից թողնված հետքերի

20700

40

828

- առարկաների, գործիքների հետքերի

20700

258

5340.6

- տրանսպորտային միջոցների հետքերի

20700

293

6065.1

- սառը զենքի

20700

35

724.5

Ձգաբանական, այդ թվում՝

27600

329

9080.4

- հրազենի և զինամթերքի

27600

178

4912.8

- կրակոցի հետքերի և արգասիքների

27600

151

4167.6

Պայթյունատեխնիկական, այդ թվում՝

41400

82

3394.8

- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի

41400

47

1945.8

- պայթյունի հետքերի և արգասիքների

41400

35

1449

Նյութագիտական, այդ թվում՝

27600

476

13137.6

- լաքաներկերի և ծածկույթների

27600

158

4360.8

- նավթամթերքների և քսայուղերի

27600

51

1407.6

- սպիրտ պարունակող հեղուկների

27600

59

1628.4

- ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային նյութերի

27600

4

110.4

- միներալների, բնական ու թանկարժեք քարերի

27600

46

1269.6

- պլաստմասսայե, ռետինե և այլ պոլիմերային նյութերի

27600

11

303.6

- մետաղների և համաձուլվածքների

27600

95

2622

- այլ նյութերի

27600

52

1435.2

Կենսաբանական, այդ թվում՝

27600

245

6762.0

- բուսական ծագման օբյեկտների

27600

80

2208

- կենդանական ծագման օբյեկտների

27600

6

165.6

- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների

27600

114

3146.4

- մանրաթելերի ու գործվածքների

27600

36

993.6

- հողագիտական

27600

9

248.4

Սննդային

27600

37

1021.2

Տեսաձայնագրառման, այդ թվում՝

55200

13

717.6

- ձայնի և հնչած խոսքի

55200

5

276

- ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի

55200

5

276

- տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի

55200

3

165.6

Հրդեհատեխնիկական, այդ թվում՝

41400

59

2442.6

- հրդեհատեխնիկական

41400

50

2070

- էլեկտրատեխնիկական

41400

9

372.6

Շինարարատեխնիկական, այդ թվում՝

27600

120

3312.0

- շինարարատեխնիկական

27600

108

2980.8

- անշարժ գույքի գնահատման

27600

12

331.2

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների

13800

667

9204.6

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

41400

151

6251.4

Տրանսպորտային հետքաբանական

41400

158

6541.2

Տնտեսագիտական, այդ թվում՝

82800

174

14407.2

- հաշվապահական

82800

160

13248

- ֆինանսատնտեսագիտական

82800

14

1159.2

Ապրանքագիտական, այդ թվում՝

13800

1429

19718.2

- ապրանքի գնահատման

13800

600

8280

- գույքային վնասի չափի որոշման

13800

829

11438.2

Ընդամենը

5003

119554.3

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան